Showing posts with label նախարար. Show all posts
Showing posts with label նախարար. Show all posts

25/06/2019

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին:
Այցի շրջանակում, այսօր, հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողության


ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն իրենք են ընտրել իրենց բնակարանները:
Հանձնելով բնակարանների բանալիները և ռազմաքաղաքական ղեկավարության անունից շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մաղթել է երջանիկ օրեր նոր ու հարմարավետ բնակարաններում:
Նորակառույց շենքի հանդիսավոր բացումից հետո կատարվել է տնօրհնեքի արարողություն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները:
Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը,  բժշկական և մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև զորակոչի արդյունավետության առավել բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդգծելով նախորդ՝ 2018թ. ձմեռային զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը՝ Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ է համարել նաև զորակոչիկների բժշկական փորձաքննության առավել թափանցիկ կազմակերպման, պատշաճ բժշկական հետազոտություն չանցած զորակոչիկների զորակոչը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը;
Նիստի ընթացքում 2018թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի,    նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման և հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաև զորակոչին  առնչվող այլ հարցեր։
Ամփոփելով նիստի աշխատանքները, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և, ընդհանուր առմամբ՝ ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տվել է ցուցումներ և հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ գործընթացում ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, կազմակերպված ու առանց խոչընդոտների:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/06/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:
Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհի տարբեր եզերքների մեր հայրենակիցներին:
Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։








Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/06/2019

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։
Նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։  
Նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշել 2019թ. երկրորդ կիսամյակի ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:
Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/06/2019

«Հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից»․ Դավիթ Տոնոյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործառույթներին, նշեց, որ եթե կա հանրային պահանջ, կա նաև հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն․ «Եթե հանրությանը կբավարարի այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմիջիայլոց, նաև այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել մեր հանրության մեջ, դրանք կփարատվեն»,- լրագրողների հետ զրուցում ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով հարցին, թե վերոնշյալ դեպքերի վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ուսումնասիրություններ կատարվել են, նախարարը պատասխանեց․ «Դրանք առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին։ Դա մասնագիտական վերլուծություն է, որը որ հանրության համար բաց չէ։ Այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին։ Սիրով կհամագործակցենք հանձնաժողովի հետ»,- նշեց Տոնոյանը։ 

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, պաշտպանության նախարարը նշեց․ «Մերն էլ են թռնում ամբողջ երկայնքով։ Հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից։ Երեկոյան և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»: 

Նյութը՝ Yn.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/06/2019

Դավիթ Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինծառայողներին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրել է.
  «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զոհվել է Սիփան Մելքենյանը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

Դավիթ Տոնոյանը կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։ Հունիսի 5–ին նախարարը Անապայում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը
Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ Ռոսիյանա Մարկովսկայան հայտնել է, որ նիստին բացի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից մասնակցելու է նաև ԱՊՀ հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը, իսկ նիստին նախարարները քննարկելու են ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության մասին 20–ից ավելի հարցեր։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

ՊՆ նախարարների նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։

Նյութը՝ Razm.info կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/05/2019

«Պատիվ ունեմ» ծրագրին համապատասխանեցնելու նպատակով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ են կատարվել

Նախօրեին Խորհրդարանի լիագումար նիստում 26 կողմ ձայնով ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը ծագել է  դեռևս 2018 թ.-ի ամռանը:
«Նախքան ՀՀ-ում գործող Մխիթար Հերացու անվան բժշակական համալսարան ընդունվելը՝ Արցախի թվով 6 քաղաքացիներ ցանկություն են հայտնել նպատակային ուսումնառության շրջանակում ԱՀ ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագիր և ուսումը ավարտելուց հետո անցնել պարտադիր զինվորական ծառայության ԱՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով, սակայն մերժում է ստացվել գերատեսչության կողմից՝ համապատասխան  օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով: Նշված բացը վերացնելու նպատակով քննարկման է ներկայացվում նախագիծը, և, հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա մայիսի 23-ի ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ենթարկվել է մանրակրկիտ քննարկման և պարզաբանման, առաջարկում ենք ընդունել օրենքը: Նշեմ, որ սա ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալու նաև մեր քաղաքացիներին ընդգրկվել ծրագրում»,- ավելացրել է Կ. Աբրահամյանը:
Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/05/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ս.թ. հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը և պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։    






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջև:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, ս.թ. մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումների, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/05/2019

Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր:
Աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2019

«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը». Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա


Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։
«Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտակությունների կատարման համար», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագարային շարքայինը», - ասաց Դավիթ Տոնոյանը։

«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», - ասաց Տոնոյանը։
«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կամզինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինև 20 տոկոսով», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահոտւկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու ևս։

«Շատ շնորհակալ ենք այս նախաձեռնության համար», - ասաց Դավիթ Տոնոյանը։
«Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգութունը պաշտպանելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նյութը՝ Aysor.am կայիք։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/05/2019

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին:

Խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: Կարևորվել է երկու նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության միջև միջգերատեչական փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/05/2019

Դավիթ Տոնոյանն այսօր զինվորական հոսպիտալում հանդիպել է վերջերս վիրավորված զինծառայողներին

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է։






Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/05/2019

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին:

Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր  է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:
CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինծառայողների բնակարանային ապաhովությանը վերաբերող նոր նախագիծ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշմաn նախագիծ, որով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապաhովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցությանհատկացման ընթացակարգը և չափերը:
Նախարարն ասաց, որ այս տարվա դեկտեմբերին հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար:
«Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով. Երևանի վարչական սահմաննեորւմ գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը», – ասաց Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մարզերում ի՞նչ սկզբունքով են բնակարան տալիս:
«Միանշանակ կարող են գնել, որովհետև այն գները, որ կան, հնարավորություն են տալիս դա անելու, այլ տարբերակ չկա», – ասաց Դավիթ Տոնոյանը:
Վարչապետն ասաց, որ Կադաստրի կոմիտեից տեղեկանք էր ուզել ու համոզվել է, որ մարզերում կարողանալու են մարզերի ժողովրդի կարիքները 100 տոկոսով բավարարել:
«Ես ուզում եմ մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ ծագած որոշակի բողոքների վերաբերյալ, որովհետև մեր երկրում երբեմն հետաքրքիր տրամաբանություն է գործում: Ենթադրենք, մի հարց տասնյակ տարով մեռյալ կետում է, ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ մտածում է ու բայց երբ  կամք է գալիս ու խնդիրը լուծվում է, բողոքներ են ի հայտ գալիս», – ասաց վարչապետը:
Նա նշեց, թե սա իր համար անհասկանալի տրամաբանություն է:
«Մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ, եթե տարբերակը ձեռնտու է, խնդրեմ, օգտվեք այդ տարբերակից, եթե չէ, ոնց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս չեք կարող սպասել», – ասաց վարչապետը:
Նա նշեց, թե, օրիանկ, մարդ կա, ասում է չի ուզում Երևանում ապրել, ուզում է Արթիկում ապրել:
«Ասում է տվեք իմ գումարը, ես գնամ ապրեմ, ինչի մենք էդ մարդուն պիտի ասենք չէ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր ասեն ես ուզում եմ Հյուսիսային պողատայում տուն ունենամ, էդ էլ պետք ա է հասկանանք` ինչ պահանջ է դա, ինչով է հիմնսվորվում, ինչու, օրինակ, պողոտայում, ոչ թե, ասենք, Ամիրյան փողոցում», – նշեց Նիկոլ Փաշինյանը:
Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ զինծառայողների իրավունքն է՝ որտեղ է ուզում բնակարան ձեռք բերել, բայց գումար ստանալու են այն չափով, որը նախատեսվել է իր մշտական բնակության վայրին համապատասխան:
Նյութը՝ Irakanum.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`