Showing posts with label մրցույթ. Show all posts
Showing posts with label մրցույթ. Show all posts

12/08/2019

«Միջազգային բանակային խաղեր-2019»

«Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակում անցկացվող «Վստահ ընդունում» մրցույթի հայաստանյան թիմի մասնակիցները օգոստոսի 12-ին 4-րդ փուլում մասնակցել են «Բանալիների հաղորդում» մրցույթի ցերեկային փուլին` առայժմ զբաղեցնելով 4-րդ տեղը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2019

Ավարտվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝ հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է, երրորդում՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայողների թիմը:
Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ  զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:
Առաջիկայում մասնակիցները ուժերն են չափելու գրական-գեղարվեստական, պարային-երաժշտական «Տեր և տիկին» և կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2019

Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում մեկնարկել է ռազմամասնագիտական «Աթլետ» մրցափուլը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի մրցաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցափուլում:

Մրցափուլի առաջին օրվա նախնական արդյունքներով կին զինծառայողների առաջատարը «Աթլետ» մրցաձևում Ռուսաստանի Դաշնության թիմի ներկայացուցիչն է: Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերի, երրորդում՝ Ղազախստանի թիմի անդամն է:
Մրցութային երկրորդ օրն անցկացվելու են ռազմամարզական պատրաստության համալիր մրցումներ տղամարդկանց համար: Երկու օրերի մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի կդառնան «Աթլետ» մրցափուլում թիմային և անհատական հաշվարկով հաղթողները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/08/2019

Ամփոփվել են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի արդյունքները

Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:

Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում»  «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը:

Օգոստոսի 6-ին ազդարարվել է «Կարգապահության պահապան» և «Դաշտային խոհանոց» մրցաձևերի առաջին մրցափուլերի մեկնարկը: Մասնակից թիմերը կրակային վարժություններ են կատարել զորավարժարանի հրաձգարաններում: «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը «Մակարով» տեսակի ատրճանակով և ԱԿ - 74 ինքնաձիգով խոցել է տարբեր հեռավորության վրա տեղադրված բոլոր թիրախները: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ:
Օգոստոսի 7-ին կանցկացվեն մրցաձևերի հաջորդ մրցափուլերը և թիմերը կանցնեն հիմնական վարժանքների կատարմանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/08/2019

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:

«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:
Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/08/2019

Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին մրցափուլը

Օգոստոսի 4-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Մրցափուլի մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, արգելագոտու ստուգողական կետերում նշումներ կատարել քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի  է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմորոշվելու հմտությունները:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին մրցափուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Իրանի, երրորդը՝ ՌԴ զինծառայողները:
Առջևում են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի շրջանակում անցկացվող «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլերը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին

Օգոստոսի 4-ին ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին:

Դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում: ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային առաջին անձնակազմի գործողություններին հետևել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Հայկական տանկային երկրորդ անձնակազմը «Տանկային բիաթլոնին» կմասնակցի այսօր՝ օգոստոսի 5-ին: