Showing posts with label հրամանատարաշտաբային զորավարժություն. Show all posts
Showing posts with label հրամանատարաշտաբային զորավարժություն. Show all posts

06/09/2019

Հրամանատարաշտաբային զորավարժություն

Սեպտեմբերի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Մարտական պատրաստականության տարբեր միջոցառումների ժամանակ ստուգվել են վարչակազմի և ստորաբաժանումների պատրաստվածությունը, հրամանատարների՝ պահպանությունից պաշտպանության անցման, հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ունակությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/06/2019

Հրամանատարաշտաբային զորավարժություններ

Սպայակազմի ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը և զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով հունիսի 25-ից 27-ը 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ նորագույն սպառազինության ընդգրկմամբ և մարտական կրակով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

Զորախաղեր՝ մարտական հրաձգությամբ (տեսանյութ)

Հունիսի 20-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը: Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը: Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարևորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող   գործոնների վրա:
 Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

ՊԲ-ում հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/06/2019

ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ)

17/06/2019

Արցախի ՊԲ-ն խոշոր զորավարժություն է սկսել, ընդգրկված են 10 հազար զինծառայող և հարյուրավոր զինտեխնիկա./Տեսանյութ/

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:
            Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:
            Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/06/2019

Խաղարկվել է հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը

Հունիսի 6-ին անցկացվեց 5-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ՝ կրակային փուլը:

Վաշտի կազմով խաղարկվել են հակառակորդի գրոհների հետմղման և հակագրոհի կազմակերպման տարբեր դրվագներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/05/2019

Ավարտվել է 2-րդ զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժությունը

2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ,  գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրամանատարաշտաբային զորավարժություններ 1-ին զորամիավորումում

Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ ենթակա զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների շտաբերի ներգրավմամբ, անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու նպատակով զորավարժության ընթացքում ենթակա զորամասերի և ստորաբաժանումների համար կազմակերպվել են մարտական կրակով վարժանքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/05/2019

2-րդ զորամիավորումում շարունակվում է հրամանատարաշտաբային զորավարժությունը

2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում շարունակվում է մայիսի 14-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Ըստ զորավարժության սցենարի, զորամիավորման ստորաբաժանումները,  շարունակելով պայմանական մարտի վարումը, մայիսի 15-ին անցել են հակահարձակման՝ վերականգնելով  կորցրած դիրքերն ու ստեղծելով բարենպաստ պայմաններ հուսալի և ամուր պաշտպանություն  ձևավորելու  համար:  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/05/2019

Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/05/2019

2-րդ զորամիավորումում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն

Ապրիլի 30-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժության շրջանակում ենթակա ստորաբաժանումները բերվել են մարտական  պատրաստականության աստիճանի և զբաղեցրել հրամանատարական կետերը: 
Մայիսի  1-ին  անցկացվել է զորավարժության երկրորդ՝ պաշտպանողական  և  հարձակողական  մարտերի  նախապատրաստման փուլը, իրականացվել են  տեղազննման  աշխատանքներ, մշակվել է մարտի կազմակերպման հրամանատարական որոշումը:  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/03/2019

Հրամանատարաշտաբային զորավարժություն

5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում:
Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների: