Showing posts with label հրամանատարական հավաք. Show all posts
Showing posts with label հրամանատարական հավաք. Show all posts

22/07/2019

Անցկացվել են դասակների հրամանատարների հավաքներ

Հուլիսի 18-ից 20-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ:

Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները, գործնական հմտություններն ու ունակությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2019

Անցկացվել են հրաձգային ջոկերի և հրետանային հաշվարկների հրամանատարների հավաքներ

Հուլիսի 15-ից 17-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրաձգային ջոկերի և հրետանային հաշվարկների հրամանատարների հմտություններն ու ունակությունները կատարելագործելու, տեսական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու և ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կրտսեր հրամանատարների հավաքներ 1-ին զորամիավորումում

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրտսեր հրամանատարների հավաքներ:

Հաշվարկների և ջոկերի հրամանատարների հետ անցկացված պարապմունքները միտված են եղել ֆուկցիոնալ պարտականությունների ուսուցմանը և մարտական գործողությունների ընթացքում հրետանային կայանքների անձնակազմի գործողությունների ներդաշնակմանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/06/2019

Կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն:
Խորհրդակցությանը, որին մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմի և ռազմական ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչներ, արժևորվել է կրտսեր հրամանատարների դերակատարումը զորամասերում կարգապահության ամրապնդման, անձնակազմի ուսուցման և դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել է զորամասերի հրամանատարների տեղակալների հավաք-պարապմունք

Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության, գործնական հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով, զինված ուժերի զորամասերից մեկում, անցկացվել են հրամանատարական հավաք-պարապմունքներ:
Հավաքի ընթացքում ստուգվել է մասնա­կից­ների պատրաստության մակարդա­կը, կատարելա­գործվել են բարոյա­հոգեբանական ապա­հովման կազմակերպման, անձնակազմի ուսուց­ման, մարտական հերթապահության և զորքերի ամենօրյա  գործունեության  ղեկավար­ման տեսական գիտելիք­ներն ու գործնական հմտությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/06/2019

Հրամանատարական հավաքների շրջանակում անցկացվել է ցուցադրական պարապմունք

Զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքների շրջանակում հունիսի 5-ին, ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի ղեկավարությամբ, հրամանատարների թիկունքի գծով տեղակալների հետ անցկացվել է ցուցադրական պարապմունք:

Բացազատվել է դաշտային մեքենայացված հացի արտադրամաս, հատուկ խոհարարական վաշտի զինծառայողները ներկայացրել են դաշտային պայմաններում հացաթխման առանձնահատկությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Տարբեր աստիճանների բերման ընթացքում զորամասերի պատրաստականությունը ստուգելու, կառավարման մարմինների և ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 4-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժությունն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, իրականացվել են հարձակողական մարտի  նախապատրաստման և վարման գործողություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

Զինված ուժերում անցկացվում են հրամանատարական հավաքներ

Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները:
Հավաքների մասնակիցների համար ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Մակարյանի ղեկավարությամբ անցկացվել է պարապմունք՝ «Պաշտպանության կառուցումը  և  նախապատրաստումը» թեմայով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/05/2019

Վարժանքների սցենարով պայմանական թշնամին հատել է սահմանը, ապա հակագրոհով ետ շպրտվել

Անցած շաբաթ հայկական զինված ուժերի կորպուսներից մեկը հրամանատարական հավաքներ է արել, որի ընթացքում անցկացվել են մարտավարական վարժանքներ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստանախագծի մայիսի 25-ի թողարկումից։
Հավաքների գործանական մասը անցկացվել է զորավարժարանում, ինչին մասնակցել են զորասերի հրամանատարները, նրանց տեղակալները։ Պարապմունքներից մեկի ընթացքում խաղաղապահների «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի պետը ներկայացրել է ամերիկյան MILES ուսումնական համակարգը՝ նպատակ ունենալով սպաներին ցույց տալ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զորավարժությունների անցկացման հնարավորությունները։
«Եթե ես ունեմ իմ կառավարական կենտրոնը հաստատած տեղ, 16 կմ հեռու իմ զինվորին կարողանում եմ տեսնել ինչով է զբաղված, ոնց է շարժվում մարտի դաշտում։ Կարող ենք համակարգի միջոցով ստեղծել ներմուծական հրահանգներ, տեղադրել ականապատ դաշտ, կիրառել հրետանային կրակ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր»,–նշել է կենտրոնի տնօրեն, գնդապետ Ալեքսանյանը։
Նշենք, որ այս համակարգերը ստացել են ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ ծրագրերից մեկով։ Դեռ 2017-ին պատմել էինք համակարգի մասին
Զենքի վրա դրվում է լազերային համակարգ, որը ճառագայթ է արձակում, իսկ զրահաբաճկոնին կցվում են ընդունիչները, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյոք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու:
Այսինքն՝ զորավարժությունն արվում էր հնարավորինս մոտեցված իրական պայմաններին, սակայն մի տարբերությամբ, որ փամփուշտները իրական չեն, փոխարինվում են լազերային ճառագայթներով: Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հավաքների մեկ այլ պարապմունքի սցենարով՝ պայմանական հակառակորդը գրոհել և հատել է սահմանը։ Հայկական ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակագրոհ ձեռնարկել։
ՀՕՊ–ին առաջադրանք է տրվել հայտնաբերել պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, ոչնչացնել և խոցել այլ օդային հարձակման միջոցներ։ ՀՕՊ ուժերի գործողություններին հաջորդել է հրետանոի գործարկումը, որը ոչնչացրել է հակառակորդի մեծաքանակ ուժեր։ Ներգրավվել են զրահատանկային ստորաբաժանումներ։
Զորավարժության ժամանակ կիրառվել է նաև «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» սկզբունքը. ստորաբաժանման հրամանատարը տեղում կայացրել է որոշումներ և տարբեր ուղղություններով անսպասելի հակագրոհով ոչնչացրել հակառակորդին։
Վարժանքներին հետևել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը և ԳՇ պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը։

Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2019

Ամփոփվել են ԶՈՒ զորամասերի հրամանատարական կազմի հավաքների արդյունքները

Ամփոփվել են մայիսի 20-ից 24-ը 3-րդ զորամիավորման բազայի վրա անցկացված զինված ուժերի զորամասերի հրամանատարական կազմի հավաքների արդյունքները:
Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանն անդրադարձել է հրամանատարական հավաքների ընթացքում՝ մայիսի 23-ին, 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացված մարտական հրաձգությամբ գնդային ցուցադրական մարտավարական զորավարժությանը: Զորավարժությունն անցկացվել է անմիջապես զորամասի պահպանության շրջանում՝ հավանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Գեներալ-մայոր Ա.Մակարյանը բարձր է գնահատել հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը և հավաքների նպատակը համարել լիովին իրագործված: Զեկույցում ընդգծվել է, որ զորամասերի հրամանատարական կազմը ևս մեկ անգամ հաստատել է. զինված ուժերն ունակ են պատվով կատարել առաջադրված մարտական խնդիրները և ապահովել սահմանների անառիկությունն ու խաղաղ բնակչության լիարժեք պաշտպանությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/04/2019

Հրամանատարական հավաքներ

Սպաների մասնագիտական հմտություններն ու գործնական պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով ապրիլի 22-ից 23-ն անցկացվել են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության սպաների հրամանատարական հավաքներ:

Վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորությամբ անցկացած հրամանատարական հավաքների շրջանակում ամփոփվել են նաև 2019թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/02/2019

Անցկացվել են հրամանատարական հավաքներ

Մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Հրամանատարական հավաքներն ուղեկցվել են դասախոսություններով, գործնական և ցուցադրական պարապմունքներով, քննարկումներով ու բարձրացված հարցերի շուրջ պարապմունքների ղեկավարների պարզաբանումներով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/02/2019

Ռազմական համալսարանում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Փետրվարի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են առաջին խմբի սպայական կազմի հրամանատարական հավաքներ:

Հավաքների մասնակիցներն ունկդրել են զեկույցներ զինված ուժերի կրթական համակարգում հեռավար ուսուցման ներդրման հեռանկարների, Հայաստանում ՆԱՏՕ-ի սոցիալական եւ կրթական ծրագրերի, ռազմարդյունաբերության զարգացման ուղիների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում այդ ոլորտի ունեցած դերի վերաբերյալ:
Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրել է առաջարկություններ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության գործունեությունը բարելավելու վերաբերյալ:
Հավաքների ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները սպայական կազմին են ցուցադրել էլեկտրոնային եղանակով ուսումնական պարապմունքների անցկացման օրինակելի տարբերակներ: