Showing posts with label հումանիտար օգնություն. Show all posts
Showing posts with label հումանիտար օգնություն. Show all posts

15/04/2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ի գլխավոր տեսուչն է: Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից միքանիսն իրենց մասնագիտական գործունեություննե ն ծավալում Հալեպիհայ համայնքին պատկանող դարմանատանը: Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչմիայն հայերը, այլնաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները: 














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/04/2019

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներն այցելել են Տավուշ /ֆոտոռեպորտաժ/

«Հարավային Կովկասն առանց ականների» արշավի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի  ու Գյումրիի Երիտասարդական պալատի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղ: Ականի պայթյունից տուժած մոտ 3 տասնյակ բնակիչների համար Գյումրիի Երիտասարդական պալատի սաները նվերներ էին պատրաստել, Պառավաքարի միջնակարգ դպրոցի թաքստոցի համար գրքեր, շախմատ և այլ խաղեր էին բերել: Տարատեսակ նվերներ ու գրենական պիտույքներ բաժանվեցին շուրջ 130 երեխայի: Գյումրիի Երիտասարդական պալատի ռոք խումբը հանդես եկավ համերգով: Տավուշը Հայաստանի 4 ականապատ մարզերից մեկն է։ Վտանգավոր գոտու 9 գյուղում ապրում է 14 հազար 170 բնակիչ։ Ի տարբերություն մյուս մարզերի, որտեղ ականապատ տարածքները ժապավեններով առանձնացված են, այստեղ հնարավոր չէ անգամ զգուշացնող ցուցանակ տեղադրել, քանի որ հակառակորդի դիպուկահարները մշտապես նշանառության տակ են պահում Տավուշի գյուղերը















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/04/2019

Հայաստանում ականների վտանգի իրազեկման միջազգային օրն անցկացվեց կլոր-սեղան քննարկմամբ./Տեսանյութ/

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», ՄԱԿ- ի Հայաստանյան գրասենյակը և «Լինքս » վերլուծական կենտրոնը, ապրիլի 4- ին՝ ականների վտանգի իրազեկաման միջազգային և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային  օրը,  կազմակերպել էին կլոր-սեղան քննարկում, որից հետո Հյուսիսային պողոտայում ՀԱՓԿ կենտրոնի մասնագետները ցուցադրեցին ականազերծման գործընթացը: Զուգահեռ տեղի ունեցավ հետաքրքրի ակցի, որին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ պատգամավորներ, դերասաններ, երգիչներ ու անցորդներ: Ակցիայի ընթացքում հավաքվեց մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնք կուղարկվեն սիրիահայ փոքրիկներին:

Լիանա Բրյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/04/2019

Ականները կյանքեր են խլում․ «Հարավային Կովկասն առանց ականների» իրազեկման քարոզարշավ./Ֆոտոշարք/

Ականներն անվիճելիորեն սպանում և խեղում են։ Ամբողջ աշխարհում ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10000 մարդ, 20000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս ամենը գիտակցելով, 2005 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամաբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր։
Այս տարի առաջին անգամ ապրիլի 4-ը՝ ականների վտանգի իրազեկման օրը, Հարավային Կովկասում նշվեց տարածաշրջանային մասշտաբով ականային վտանգի իրազեկման քարոզարշավի տեսքով՝ հանդես գալով «Հարավային Կովկասն առանց ականների» կարգախոսի ներքո։ Կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ Քաղաք Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում, Եվրոպական միության աջակցությամբ, ապա միջոցառումը շարունակվեց դրսում՝ մարդասիրական ակցիա Հալեպի փոքրիկների համար։ Կլոր սեղան-քննարկաման մասնակիցները մանրամասն ներկայացրին ականների վտանգների մասին, խոսեցին դրանց պատճառած վնասների մասին, հորդորեցին անտարբեր չլինել ականներից տուժածների նկատմամբ։  Նաև անրադարձան Հայաստանում առկա ականային վտանգ պարունակող տարածքներին, որոնք թվով 123-ն են։

Միջոցառման երկրորդ մասին միացան պատգամավորներ, դերասաններ երգիչներ և ուղղակի քաղաքացիներ, ովքեր ցանկացան իրենց փոքրիկ օգնությամբ ժպիտներ պարգևել Հալեպի փոքրիկներին։ Մի փոքրիկ իր սիրելի արջուկը գրկին նույնպես միացավ ակցիային և ժպտուն աչքերով, արդեն առանց արջուկի հեռացավ։ Հավելենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հայ մասնագետներից կազմված խումբը Հալեպում է արդեն, գրեթե, 2 ամիս։ 

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի 4 մարզերում՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորում կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35000 մարդ։ Այս անմեղ բնակիչնեի կյանքն ու առողջությունը վտանգված է։ Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել։ Ականային վտանգը խոչընդոտում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, խաթարում է մարդկանց կյանքի բնականոն ընթացքն ու նպաստում արտագաղթին։

Ներկաները մի քանի անգամ հորդորեցին, որ ոչ մի պետություն չպետք է ունենա ականապատ տարածքներ, դրանց փոխարեն կարող են լինել խաղադաշտեր, գյուղատնտեսական տարածքներ կամ այլ օգտակար և անվնաս ձևով շահագործել։ 

2019 թվականի ապրիլի 4-10 անցկացվող «Հարավային Կովկասն առանց ականների» քարոզարշավը կփորձի տարածաշրջանի իշխանություններին, քաղաքացիներին քաջալերել՝ առավել մեծ ջանքեր ներդնել Հարավային Կովկասն ականների և չպայթած զինամթերքի պատուհասից մաքրելու համար։


Նյութ՝Գոհար Աթաբեկյանի
Լուսանկարները՝ Լիանա Բրյանի







































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`