Showing posts with label հարցազրույց. Show all posts
Showing posts with label հարցազրույց. Show all posts

19/11/2018

«Սպաները երկրի կառուցման հենասյուներն են». Մարատ Երզնկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ երկուշաբթի օրը մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում։


Ավագ լեյտենանտ Երզնկյան Մարատը 2012թվ. ընդունվել է Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ 4 տարի սովորելուց հետո 2016թվ. լեյտենանտի զինվորական կոչումով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 2018թվ. ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող N զորամասերից մեկում։

Հայրենիքը սկսվում է… ընտանիքից։

Այն պետք է սիրել… անձնվիրաբար ու ծառայել պատվով։

Հանուն հայրենիքի… մեր պապերը տվել են իրենց կյանքը։ Ես ևս կտամ ունեցածս ամենաթանկը` կյանքս։

Պատիվ ունեմ… ծառայելու ՀՀ ԶՈւ-երում և հպարտ եմ, որ հայ եմ ու չգիտեմ, թե ինչ է նշանակում պարտվել։

Հայ զինվորները մեր... ուժն են, մեր ներկան ու ապագան։

Զինվորի մեջ պետք է սերմանել… մեր փառահեղ անցյալի օրինակները, որպեսզի ապագան ևս նույնքան փառահեղ լինի։

Երբ ես շարքային զինվոր էի… մտածում էի ապագայի ու հզոր հայրենիքի կառուցման կարևոր գործում իմ ներդրումն ունենալու մասին։

Ծառայությունը կարևոր է և անհրաժեշտ տղաների համար… քանի որ ծառայելով, հետագայում նրանք ավելի պատրաստված կլինեն, ավելի հեշտությամբ կհաղթահարեն դժվարություններն ու կստեղծեն սեփական ընտանիքը։

Ծառայելով ՀՀ զինված ուժերում որպես սպա, ես… ունեմ մեծ պատասխանատվություն աշխատանքիս և ծառայության նկատմամբ։ 

Մեր սպաները… երկրի կառուցման հենասյունն են։

Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ… ամբողջը թվարկելու համար մի քանի մեծ հատոր անհրաժեշտ կլինի։

Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե… հիմքում գաղափարը լինի, ոչ թե պարտականությունները։

Մենք ուժեղ ենք… միասին։

Եթե չլինեի սպա… բարդ հարց է, չգիտեմ։ (խմբ. ժպտում է)

Երազում եմ… որ իմ հայրենիքում միշտ խաղաղություն լինի։

Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի… նորարարությանը։

Սոնա Սաֆարյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2018

«Մամ ջան, ոնց որ դաչա գնացած լինեմ». Տիգրան Բերակչյան


Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված հարցազրույցների շրջանակներում  զրուցել է Տիգրան Բերակչյանի մայրիկի՝ Եվգինե Բերակչյանի հետ:
Տիգրանը ծնվել է 1997թվ. Երեվանում: Սովորել է Քանաքեռի Կոստան Զարյանի անվան N 117 հիմնական դպրոցում։ Մինչ զորակոչվելը Տիգրանը ուսման հետ համատեղ աշխատել է ցանկանալով օգնել ծնողներին։
Զուսպ ու հավասարակշռված երիտասարդ էր, դեռ փոքրուց հասակակիցներից ավելի հասուն էր։

-Տիկին Եվգինե,կբնորոշե՞ք ազգանվեր մարդու: Ազգանվեր մարդը պետք է լինի ազնիվ, սիրի իր ընտանիքը, չէ որ ընտանիքը սկսվում է հայրենիքից:
 -Տիգրանն այդպիսի՞նն էր։
Այո, դրա համար, երբ 17տարեկան էր, մեզ համոզում էր, որ կա այնպիսի օրենք, որով դեռ 18 տարին չլրացած տղաները ծնողների համաձայնությամբ ծառայության կարող են անցնել, ասում էր՝ համաձայնություն տվեք, թե չէ անիմաստ 1 տարի էլ պիտի դպրոց գնամ, ավելի լավ է գնամ ծառայեմ, իսկ  ծառայելուց հետո ուզում էր դառնալ  պայմանագրային զինծառայող:

-Ինչպիսի՞ երեխա է եղել։
 -Տիգրանը շատ չարաճճի, աշխույժ, խելացի, հիշողությունը պայծառ երեխա է եղել, 5 տարեկանից  վարժ կարողանում էր ռուսերեն խոսել:
Ազնիվ , ընկերասեր, մեծերին շատ հարգող էր, հարևանուհիներից որևէ մեկը որ  ծանր տոպրակներով տուն էր գալիս, անմիջապես ձեռքից վերցնում էր , և նույնիսկ խորհուրդ էր տալիս, որ նույն  ճանապարհով էլ չգնա, որովհետև այդ կողմերը լույս չի վառվում, խմած մարդիկ կարող են  հարձակվել :

-Մանկական ի՞նչ երազանք ուներ։
 -Երազանքները շատ էին, ուզում էր լավ տուն ունենալ, մեքենա, իսկ շատ փոքր տարիքում, երբ չունեինք համակարգիչ, ճիշտ է մեր հարևանները ունեին, բայց չէին թողնում օգտվել իրենց համակարգչից: Շատ էր ուզում, որ ունենար,  մի օր տանը ունեինք կոնֆետի  դատարկ մի տուփ, որը պիտի դեն նետեինք աղբը, նա վերցրել և գեղեցիկ  ձևով իր համար սարքել էր նոթբուք և մի չաշխտող մկնիկ էլ կպցրել էր, նաև ստեղնաշարն էլ գեղեցիկ ձևով գծել ու գրել, եղբորն էլ կատակում էր՝ շատ չխաղաս, կփչացնես :

-Ասացիք, որ մեծ սեր ուներ համակարգիչների հանդեպ: Նպատակ չունե՞ր ծրագրավորող դառնալ:
 -Այո, նա նույնիսկ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ էր ընդունվել, վճարովի բաժին, 1 տարի սովորեց, ասում էր իրեն տեղափոխենք ավագ դպրոց որովհետև նույն դպրոցի թեմաներն են քոլեջում սովորում:

-Բանակային կյանքից ի՞նչ էր պատմում։
 -Ոչինչ, իր ծառայության ժամանակ  մեզ բացարձակ բան չի պատմել, նույնիսկ ես իրեն մի օր հարցրեցի, երբ արդեն դիրքեր էին բարձրանում, թե ինչպիսի տեղ է, ասաց մամ ջան, ոնց որ դաչա գնացած լինեմ, նույնիսկ մենք իրար հետ գաղտնաբառերով էինք խոսում, անմիջապես հասկանում էր: Նույնիսկ, երբ գնացել էինք երդմնակալության արարողությանը, այդ ժամանակ բոլոր զինվորները միանման  էին, ես կորցրել էի Տիգրանիս և  խորամանկություն արեցի, շատ շոգ էր, ձեռքիս անձրևանոցը սկսեցի վեր ու վար անել, և զգացի, որ շարքերի միջից ինչ-որ մեկը գլխարկն է վեր ու վար անում ՝ Տիգրանս էր:

-Տիգրանը ծառայության ընթացքում որոշել էր մնալ բանակում ու զինվորական դառնալ։Դեմ չէ՞իք նրա որոշման հետ։
 -Ես դեմ էի, բայց ինքը շատ էր ուզում, սիրում էր  զինվորական համազգեստ  կրել: Դպրոցական տարիքում ինձ համոզում էր,  որ ընդունվեր Փոքր Մհեր վարժարան։

-Ի՞նչ հատկանիշներ կառանձնացնեք, որ միայն նրան է բնորոշ:
 -Բարի էր, խղճով, որ հետս տարել եմ խանութ երբեք չի ստիպել ինչ-որ բան գնեմ: Երբ 5-6 տարեկան էր մի օր եկավ բակից ու ասաց ՝ մամա, 100 դրամ կտա՞ս ձողիկ առնեն, ասացի չունեմ, ասաց լավ 50 դրամ, ասացի էլի չունեմ, ասաց 10 դրամ էլ չունես որ ծամոն առնեմ, և մի քիչ լռեց ու ասաց՝ իզուր հայտնվեցի ձեր առջև, ձեր տղան դարձա, ես էլ հարցրեցի, բա ո՞ւմ տղան կուզեիր, ասաց Սոնա տոտայի՝ մեր բակի խանութի տերն էր:
Շատ խելացի էր մանկուց և շատ ընդունակ, բայց վստահ էր իր վրա, որ մի անգամ կարդար, անգիր կսովորեր, բայց չէր ցանկանում սովորել:Նույնիսկ անգիրները թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն, դպրոցում մի քանի հոգի ասում էին, ինքն էլ լսում ու պատասխանում էր և 9 ստացած գալիս էր, ես էլ զարմանում էի։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել էր գրոհի։ Թեժ ու անհավասար մարտում Տիգրանն իրեն դրսևորել է որպես քաջ ու անվախ զինվորի։ Տիգրան Բերակչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» և ՀՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով։
  

Արև Ավետիսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/11/2018

«Հանդիպածս դժվարությունները սովորեցրեցին պայքարել». Անժելա Աֆյան


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է: Յուրաքանչյուր երկուշաբթի մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները Բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում:

Անժելա Աֆյան. Կոչումը` ենթասպա։ Ավարտել է ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը, մասնագիտացումը` անձի հոգեբան։ Արդեն 2 տարի է, ծառայում է ՀՀ զինված ուժերում։


Հայրենիքը սկսվում էարյան կանչից։
Այն պետք է սիրել այնպեսոր երկրորդ անգամ ծնվելու հնարավորության դեպքում ընտրես նույն հայրենիքը։
Ծառայությունն ընտրած կանանց թիվը գերակշռող չէ, որովհետևնախապատվությունը տրվում է տղամարդկանց։
Բայց ևտեսնում եմ շատ կին զինծառայողների, ովքեր իրենց ծառայությունը իրականացնում են շատ ավելի արդյունավետ և ռեսուրսային։
Հետևաբարկին զինծառայողները մի շարք պաշտոններում անփոխարինելի են, անհրաժեշտ է նրանց ներկայությունը բանակում։
Ես ընտրեցի ծառայությունը, քանի որցանկանում եմ հետազոտել, ուսումնասիրել և գիտական աշխատանք գրել այս բարդ ոլորտի հոգեբանական կողմերի վերաբերյալ։
Ընտանիքիս անդամները, երբ տեղեկացան որոշմանս մասինմայրս կողմ էր, հայրս` դեմ, բայց նա մոռացել էր, որ ես իր դուստրն եմ, իսկ նա իմ ոգեշնչման աղբյուրը։
Առաջին իսկ հանդիպածս դժվարությունըսովորեցրեց ինձ պայքարել ինչ էլ որ լինի։
Ես պատրաստ եմանցնել իմ ընտրած ուղին և երբեք ուշադրություն չդարձնել մարդկանց, ովքեր գոռում են` «Չես կարող»։
Ես սիրում եմ համազգեստըմիայն այն դեպքում, երբ այն կրողը մշտապես աշխատում է իր անձի վրա և չի կորցրել իր անհատականությունը։
Հայրենասիրությունը... ուժ է` միավորելու, գործելու, հաղթելու։
Լսում եմ-ը, ճիշտ այդպես-ն ու ոչ մի կերպ-ը իմ առօրյայում են ևհպարտ եմ իմ գործունեությամբ։
Ծառայությունը չի կոպտացնում աղջկան/կնոջըծառայությունը հասունացնում է։
Զինվորներն ամենաշատը կարիք ունենհոգեբանական պատրաստվածության։
Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որպետք է վերջապես խոսել դրանց մասին։
Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթեդրական ամրապնդումները հաճախ լինեն։
Երազում եմապրել բարեկեցիկ երկրում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/11/2018

«Տղերք տեսա՞ք ինչ հրաշքով փրկվեցի». Արամ Մեժլումյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված շարքի շրջանակներում այս անգամ զրուցել ենք կրտսեր սերժանտ Արամ Մեժլումյանի մայրիկի՝ Լաուրա Բարսեղյանի հետ:
1989թվ. Արարատի մարզի Շահումյան գյուղում Մեժլումյանների ընտանիքում ծնվում է նրանց արու զավակը՝  Արամը։ Սովորել և ավարտել է տեղի Ա.Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2006թվ. մեկնել է ՌԴ, սակայն վերադարձել է իր պարտքը տալու հայրենիքին։

-Ինչպե՞ս է անցել Արամի մանկությունը:
 -Արամիս մանկությունը անցել է շատ անհոգ: Տան միակ տղան է եղել, միշտ շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, սիրված է եղել շրջապատի կողմից: Միշտ աչքի է ընկել իր համեստությամբ ու խելացիությամբ, դպրոցում լավ է սովորել: Դասերից հետո միշտ օգնում էր մեզ, միշտ օգնում էր մեծահասակներին ինչով որ կարողանում էր:

-Ինչպե՞ս էր ծնվել սերը բնության, կենդանիների ու թռչունների հանդեպ:
 -Սերը բնության, կենդանիների ու թռչունների նկատմամբ  առաջացել է նրա մարդ տեսակից, նա շատ խղճով երեխա էր, եթե մի վիրավոր կենդանի տեսներ՝ անպայման պետք է օգներ: Շատ էր սիրում հատկապես աղավնիներին:

-Նշեցիք, որ Արամը աղավնիներ շատ էր  սիրում, արդյոք նմա՞ն էր խաղաղության խորհրդանիշ համարվող աղավնիներին:
 -Շատ նման էր, Արամս խաղաղասեր էր: Բարի ու կամեցող երեխա է եղել:

-Որոշել էր վերադառնալ Հայաստան, որպեսզի ծառայության անցներ:Դեմ չէի՞ք նրա որոշման հետ:
 -Այո, Արամս վերադարձավ Հայաստան, իր պարտքը տալու հայրենիքին: Նա շատ խիզախ տղա էր: Մենք դեմ չէինք, մենք մեծ հույսով ու նպատակով մեր միակ որդուն բանակ ճանապարհեցինք:

-Իսկ ծառայությունից երբևէ չի՞ դժգոհել:
 -Տղաս ծառայության առաջին օրվանից գոհ է եղել, երբևէ չի բողոքել: Միշտ հպարտ է եղել, որ ծառայում է: Ասում էի, Արամ ջան դժվար չի՞, ասում էր՝ չէ, մամ ջան, մի մտածի, եթե դժվար էլ լինի՝ ոչինիչ, դժվարությունը տղու համարա: Շատերն էին ասում ինչի հետ եկար, որ գնացել էիր՝ պիտի մնայիր, ասում էր՝ ո՞ւմ ա պետք, որ պիտի փախած ման գամ, 2 տարի ա էլի:

-Արամի  քրոջ որդին կրում է քեռու անունը: Բնավորությամբ նմա՞ն են նրանք:
 -Այո, շատ նման է, ամեն  ինչով: Շատ կապված է իմ հետ, աղջիկս ասում է, երբ տանը չեմ լինում, իմ հագուստը գրկում է նոր քնում: Արամս իր քեռուն նման է բարությամբ ու հոգատարությամբ:

-Ծառայության ընթացքում բանաստեղծություն է գրել Ձեզ նվիրված։ Ինչպե՞ս եք իմացել այդ  բանաստեղծության մասին։
 -Այո, բանաստեղծություններ է գրել նամակներում: Հիմնականում նվիրված են եղել ինձ և ամուսնուս: Նրա սերը մեր հանդեպ այնքան մեծ է եղել, որ երևի թղթի միջոցով է այն արտահայտել։
               
                                Թռիր նամակ նետի պես,
                                Բացվիր նամակ վարդի պես,
                                Խոսիր նամակ ինչպես ես,
                                Համբուրում եմ մայրիկ քեզ:

 -Ի՞նչ էին պատմում նրա մասին ծառայակիցները:
 -Արամիս ծառայակիցները պատմում էին նրա հոգատարության մասին, թե ինչքան ուշադիր է եղել իր զինվորների հանդեպ: Պատմում են, որ զինվորներին հանձնարարված գործը Արամս անում էր նրանց հետ միասին, որ մի կոնֆետը կիսում էր հավասար մասերի ու տալիս զինվորներին: Սահմանը հատած վիրավոր շանը խնամել է, ասել են Արա՛մ, կսատկի բաց թող, թող գնա, ասել է. «Տղերք, տեսե՛ք հեսա ինչ շուն է դառնում»:
Ասում են, շան ոտքը վիրակապել է, ու իր ասածով էլ եղել է, լավացել է ու մեծացել: Պատմում են, որ տղայիս դեպքից հետո, շունը կապը կտրել ու նորից հատել է սահմանը:
Երբ արձակուրդ էր եկել, ասում էինք, Արամ ջան, ինչի՞ ես շտապում գնաս, ասում էր՝ գնամ տղերքս մենակ են, գնամ հասնեմ իրանց:

-Ի՞նչ նպատակներ ուներ ապագայի հետ կապված:
 -Արամս կյանքով լեցուն տղա էր,ասում էր. «Մամ ջան, ծառայեմ գամ, առաջինը պիտի աշխատանք գտնեմ, տունը սարքեմ ու մի լավ ավտո առնեմ»:

-Արամը մի անգամ հրաշքով փրկվել էր թշնամու գնդակից։ Իմացե՞լ էիք այդ մասին։               -Այո, իմացել ենք: Դեպքից հետո, երբ Արամիս իրերը բերեցին, մի թզբեխ կար, պատրաստել էր հոր համար, բայց կիսատ էր մնացել: Պատմեցին, որ թշնամու արձակած գնդակը, որը մխրճվել էր պատի մեջ, Արամս իր ձեռքով փորել է ու հանել պատի միջից, ու ասել է. «Տղերք, տեսա՞ք ինչ հրաշքով փրկվեցի»:

2009թվ. օգոստոսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արամ Միշայի Մեժլումյանը։ Արամը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, ինչպես նաև ծառայության ժամանակ արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։


Արև Ավետիսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/10/2018

«Երազում եմ տեսնել Արցախը Հայաստանի կազմում».Արամ Սարդարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է: Յուրաքանչյուր երկուշաբթի մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները Բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում:

Ավագ լեյտենանտ Արամ Սարդարյան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև, 2015թ՝ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի 1-ամյա սպայական դասընթացը: Ծառայության կարճ ժամանակահատվածում կարողացել է դրսևորել իրեն որպես պատրաստված, կարգապահ, բանիմաց սպա։ Ժամկետային զինծառայությունից հետո որոշել է, որ պետք է վերապատրաստվի և դառնա սպա։



Հայրենիքը սկսվում է… ընտանիքից:
Հայրենիքը  պետք է սիրել այնպես,…որ թշնամին վախենա (Մ.Մելքոնյան):
Զինվորի մեջ պետք է սերմանել… նվիրվածություն հայրենիքին:
Հայ զինվորները մեր ... հենասյունն են:
Երբ ես շարքային զինվոր էի…հպարտ էի, որ ծառայում եմ հայրենիքիս:
Պատիվ ունեմ… կրելու հայոց բանակի սպայի համազգեստը:
Ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա, ես...  դարձել եմ ավելի ուժեղ:
Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ…պետք է լինել չափազանց զգոն:
Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե…բացակայի անարդարությունը:
Կարևոր են բոլոր դիրքերը, բայց ամենակարևորը…հայրենի հողի ամեն մի թիզն անգամ կարևոր է:
Առանց հակաօդային պաշտպանության…չկա ժամանակակից մարտ:
Մենք ուժեղ ենք երբ միասին ենք:
Եթե չլինեի սպա,… կլինեի ուսուցիչ:
Երազում եմ… տեսնել Արցախը Հայաստանի կազմում:
Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի…կրթության որակի բարձրացմանը։

Սոնա Սաֆարյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/10/2018

«Մամ, տեսա՞ր տարածաշրջանի ամենաուժեղ ու հզոր զորամասը մերն է». Սպարտակ Քալաշյան

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն շարունակում են հարզացրույցների շարքը նվիրված հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին։
Այս անգամ զրուցել  ենք  շարքային զինծառայող Սպարտակ Քալաշյանի մայրիկի՝ Սեդա Վարդանյանի հետ:
Ծնվել է 1997թվ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Սպարտակի հայրը՝ Սարգիսը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է և 1993թվ. Քարվաճառում կորցրել է մտերիմ ընկերոջը, տարիներ հետո իր որդուն անվանակոչել է զոհված ընկերոջ անունով։
Սովորել է Ս.Շահումյանի անվան N 6 միջնակարգ դպրոցում։
Փոքր տարիքից Սպարտակը միշտ մեծ հետաքրքրություններ է ունեցել՝ միաժամանակ զբաղվել է սպորտով և երաժշտությամբ, նվագել է փողային գործիքներ։ Հաջողություններ է գրանցել նաև սպորտում՝ լողի բնագավառում մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և ունի բազմաթիվ մրցանակներ։ 14 տարեկանից էլ եղել է Պատանի երկրապահների շարքերում։

-Սպարտակին անվանակոչել եք քեռու անունով, ով Արցախյան պատերազմի մասնակից էր։ Արդյոք նմա՞ն էր քեռուն։
 -Սպարտակս իսկը քեռու կտորն էր, թե՛ բնավորությամբ, թե՛  կառուցվածքով: Ամեն ինչով էր նման՝ համեստությամբ, բարությամբ, հայրենասիրությամբ, մեծերի նկատմամբ հարգանքով: Այնքան նման էին, ասես նույն մարդը լինեին: Շատ հարցեր էր տալիս քեռու մասին: Երկուսն էլ շատ աշխատասեր էին:
Նույն ճակատագրին արժանացան, երկուսն էլ զոհվեցին 19 տարեկանում, երբ երկուսի մայրերն էլ 39 տարեկան էին:

-Ինչպե՞ս էր  14 տարեկան Սպարտակը հայտնվել Պատանի երկրապահների շարքերում։
 -Հայրենիքի նկատմամբ մեծ սեր ուներ, նաև շատ էր սիրում զինվորական համազգեստը: Մասնակցում էր բոլոր միջոցառումներին,
ուխտագնացություններին դեպի Արցախ: Շատ էր սիրում Արցախը:
2014 թվականին Պատանի Երկրապահների իր ընկերների հետ գնացել էին Քելբաջար և իրենց հետ տարել էին մի խաչքար՝ նվիրված Արցախյան պատերազմի նահատակներին, հանձինս իր Սպարտակ քեռու, և այնտեղ օգնել էր որ տեղադրեին այդ խաչքարը... քեռին այնտեղ է զոհվել:

-Սպարտակը որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո զբաղվել իր սիրած գործով՝ խոհարարությամբ։ Ձեզնի՞ց էր սովորել համեղ պատրաստել։
 -Ե՛վ ինձնից, և՛ տատիկից, երևի ավելի շատ տատիկից: Սպարտակս նաև համեղ ուտեստներ էր շատ սիրում:

-Երբևէ  չէ՞ր դժգոհում ծառայությունից։
 -Բացարձակ, թեկուզ ուներ թեթև առողջական խնդիրներ, բայց երբևէ չի դժգոհել: Աստծուն շատ էր հավատում։ 2015 թվականի նոյեմբերին արձակուրդ եկավ, գնալուց 2 օր առաջ ինձ խնդրեց, որ ես եկեղեցուց օրհնված խաչ բերեմ, որ դիրքերում այդ խաչը պահապան լինի... ցավոք ոչինչ չօգնեց իմ բալին:
Որ գնաց բանակ, շատ շուտ հարմարվեց, քանի որ ինքն արդեն պատրաստի զինվոր էր:
Սկզբնական շրջանում, որ զանգում էր, ասում էր. «Տղերքը շարային են անում», ասում էի, բա դու ինչի՞ չես անում, ասում էր. «Ինձ մի հատ քայլել են տալիս, ու շարքից հանում, ասում են դու գիտես, թող մնացածն էլ սովորեն»:
Երաժշտական կրթություն ուներ, ամենամեծ փողայինի գործիքն էր նվագում, սակայն զորամասում ընտրեց դիրքերը: Այնտեղ մաեստրոն լսել է երեխուս ու շատ է հավանել, ասել է, որ կա մեկը, ով շուտով զորացրվելու է, և խոստացել, որ Սպարտակիս կտանի նրա փոխարեն, բայց տղաս հրաժարվել է:

-Ինչպե՞ս էին նրան ընդունում զորամասում:
 -Սպարտակս անչափ բարի ու համեստ երիտասարդ էր, ակտիվ մասնակցում էր զորամասում տեղի ունեցող միջոցառումներին՝ երգել է, պարել է։ Այդ պատճառով, վայելում էր իր զինակից ընկերների սերն ու հարգանքը։ Սպարտակս շատ բարի էր, բոլորի պահապան հրեշտակն էր, իրեն զորամասում «բարի արջուկ» էին ասում:

-Ապրիլյան պատերազմին նույնպես մասնակից է եղել։ Ի՞նչ էր պատմում այդ օրերից։
 -Սպարտակս շատ քչախոս էր, բայց այնուամենայնիվ հասցրեց մի քիչ պատմել պատերազմից, ասում էր՝ մամ ջան, շատ բան չեմ կարա պատմեմ, դե գիտես արգելված է, կգամ տուն՝ կպատմեմ, բայց  ցավոք չհասցրեց:
Ապրիլին ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին։ Եվ բացարձակ ոչ մի վիրավոր չեն ունեցել, հպարտանում էր իր քաջագործություններով, ասում էր մամա 200 հատ շակալ ենք խփել ու հպարտանում էր իր զորամասով, ասում էր մամ տեսա՞ր, տարածաշրջանի ամենաուժեղ ու հզոր զորամասը մերն է։
Որ ասում էի՝ գիտես չէ՞, ամեն ինչ լավ է լինելու, ասում էր՝ հա ,մամ ջան, բա ոնց»:

-Կպատմեք ինչպե՞ս են հայր ու որդի հանդիպել դիրքերում Ապրիլյան պատերազմի ժամանակ։
 -Ապրիլյան պատերազմը որ սկսվեց, ամուսինս շատ ակտիվ մասնակցություն ունեցավ սնունդ և հիգիենայի պարագաներ Արցախ տեղափոխելու գործում:
Սպարտակս իմացավ, որ հայրը մեկնել է Արցախ, ուրախությանը չափ չկար, ասում էր. « Ինչ լավ է, հայր ու որդի իրար հետ կռվում են թուրքի դեմ »։
Առաջին անգամ հայրը չկարողացավ որդուն տեսնել, քանի որ առողջական խնդիրներ էին առաջացել կամավորներից մեկի մոտ  ու պետք էր շտապ տեղափոխեին  Երևան։
Ապրիլի 11-ին Սպարտակիս ծնունդն էր, այդ գիշեր ամուսինս կրկին մեկնեց Արցախ: 12-ին հանդիպեցին, շատ չեն հասցրել զրուցել, ժամանակը քիչ է եղել, բայց ամեն դեպքում երեխուս գոնե գրկել ու կարոտը, թեկուզ մի փոքր, բայց դե առել էր:
Նոր համազգեստ էր տվել ու ստիպել, որ փոխի, մի կերպ, բայց փոխել էր, իր հագի համազգեստն էլ բերել էր տուն:
Միշտ երանի եմ տալիս ամուսնուս աչքերին: Այնքան կարոտով էի համբուրում Սպարտակիս հագուստը, լացում էի, երկար հոտ էի քաշում, չէի կարողանում հանգստանալ, կարոտը խեղդում էր:

Հիշեցնենք, որ 2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Սպարտակը մեծ ու կարևոր ներդրում է ունեցել, ինչպես իր հայրն էր տարիներ առաջ պայքարել։
2016թվ. ապրիլի 21-ին դժբախտ պատահարի արդյունքում, մահացել է շարքային զինծառայող, 1997թվ. ծնված Սպարտակ Սարգսի Քալաշյանը ։
Սպարտակ Սարգսի Քալաշյանը ԱՀ և ՀՀ Նախագահների կողմից ստորագրված հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։

Արև Ավետիսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/10/2018

Թշնամուն պետք չէ հարգել, թերագնահատել՝ նույնպես. Գևորգ Պետրոսյան


2016թ.-ի ապրիլյան քառօրյա գործողությունների ժամանակ  թեժ կռիվներ էին ընթանում նաև Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ: Այդ օրերին Արցախի Պաշտպանության բանակի ենթակայության տակ գտնվող Հադրութի զորամասի դիրքերից մեկում  է  նաև էջմիածնեցի Գևորգ Պետրոսյանը: Գևորգի հետ խոսելիս հասկանում էի, որ որոշ հարցերին պատասխանելիս փորձում էր ժպիտի տակ կոծկել մտախոհ աչքերը, բայց լռում էի՝  ամեն գնով փորձելով պահել դրական միջավայրը:     Գևորգը բանակ է զորակոչվել 2016թ.-ի հունվարի 18-ին: Ծառայության դեռ երեք ամիսն էլ չէր լրացել, երբ սկսվեց պատերազմը:

- Մինչև պատերազմը ես մարդ էի, ով գաղափար չուներ դրա մասին,երբեք մտքովս չէր անցել, որ ծառայությանս ընթացքում այսպիսի բան կարող էր պատահել: Երբ պատերազմը  սկսվեց  զորամասում էի: Այն, ինչի մասին առաջինը մտածեցի, տունս էր, իսկ այդ պահին ամենաշատ հուզող հարցը մեկն էր. ե՞րբ կվերջանա այս ամենը:

Գևորգը պատմում է, որ պատերազմի սկզբում իր ընկերներից շատերը դիրքերում էին գտնվում։
- Ուզում էի ընդամենը ընկերներիս կողքին լինել: Պատերազմում ամենաարժեքավորը հենց իրար թև ու թիկունք լինելն է: Հպարտություն ու դրանից շատ նաև պատասխանատվություն էի զգում, երբ հասկանում էի, որ մեր ժողովրդի խաղաղությունն իմ ու ընկերներիս ձեռքերում է:

Գևորգը հայկական բանակում որպես առավելություն առանձնացրեց միջանձնյա հարաբերությունները՝ միմյանց հանդեպ հարգանքը, ինչը չի կարող ասել ադրբեջանական բանակի մասին։

- Ասում եմ այն, ինչ տեսել եմ. դիրքերից երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի
սպան վերաբերվում զինվորին, իսկ մեզ մոտ այդ առումով շատ լավ է: Կարծում եմ՝ թշնամուն պետք չէ հարգել, թերագնահատել՝ նույնպես: Ինչ վերաբերում է մեր բանակում ինչ-որ բան փոխելուն, այնպես կանեի, որ զինվորներին ավելի շատ ընձեռվեր արձակուրդ գնալու հնարավորություն, որ շուտ-շուտ տեսնեին իրենց  ծնողներին: Համենայն դեպս պատերազմից հետո շատ փոփոխություններ նկատվեցին. բոլորը սկսեցին ավելի ուշադիր լինել զինվորների հանդեպ:

Գևորգը ժպիտով ասում է, որ ուզում է իր կյանքում փոփոխություններ անել,  և առաջին քայլը կլինի մասնագիտությունը փոխելը։

-Պատերազմը ևս իր հետ փոփոխություններ բերեց։Սկսեցի հայրենիքն ու կյանքը ավելի շատ գնահատել:

Մարդու կյանքի փոփոխությունները կապված են նաև իր նպատակների հետ: Նա իր նպատակներում վստահ է. 
- Նպատակ եմ դրել ստեղծել իմ անկյունը, զբաղվել իմ սիրած գործով ու լինել ավելի լավ մասնագետ, քան հիմա եմ:  Բանակը սովորեցնում է, որ հետբանակային կյանքում շատ կարևոր դեր ունի մասնագիտությունը:

Բլից հարցում.

-Ո՞վ է քո հերոսը, Գևո՛րգ:
- Իմ հերոսները քառօրյա պատերազմում զոհված տղերքն են, ովքեր, չխնայելով իրենց  կյանքը, զոհվեցին:

-Ի՞նչ խորհուրդ կտաս նորակոչիներին՝ որպես պատերազմ տեսած զինվոր:
- Խուրհուրդ կտամ քիչ մտածել տան մասին:

-Ո՞րն է զինվորի կարևորագույն քայլը հայրենիքի պաշտպանության գործում:
- Չխնայել կյանքը հայրենիքի համար, քանի որ հայրենիքը առաջին հերթին ընտանիքն է, ընկերներն ու առհասարակ այն մարդիկ, ում մենք սիրում ենք:

-Ի՞նչ է տալիս ծառայությունը տղային:
- Ավելի հասուն ես սկսում մտածել։Շատ հարցերում երկար ես մտածում ու  ճիշտ որոշումներ կայացնում: Տղայի համար բանակը վերջին դպրոցն է, որից հետո նա մտնում է հասուն կյանք: 

-Ո՞վ է Գևորգը հիմա:
- Գևորգն արդեն դժվարությունների միջով անցած մարդ է:

Հասմիկ Անդրեասյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/10/2018

«Մամ ջան, էլ ի՞նչ տղա, որ չծառայի իր հայրենիքին». Կարեն Աքուլյան

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն շարունակում են հարզացրույցների նոր շարքը նվիրված հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին:
Այս անգամ զրուցել  ենք  շարքային զինծառայող Կարեն Աքուլյանի մայրիկի՝ Թամարա Սեդրակյանի հետ:

Կարեն Աքուլյանը ծնվել է 1997թվ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Սովորել և 2014թվ. ավարտել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցը: Սիրել է ռազմագիտություն և աշխարհագրություն առարկաները: Սովորել է ավտոդպրոցում և աշխատել ծնողներին օգնելու համար:
Կարենը մարդկային բարձր արժեքներ ուներ, լավ զավակ էր, նվիրված եղբայր ու մարդ, ով բարությամբ ու հոգատարությամբ էր շրջապատում բոլորին:

-Ինչպիսի՞ բնավորություն ուներ Կարենը:
 -Կարենս ինքնամփոփ, հոգատար և կայացած անձնավորություն էր: Նա ամեն ինչով էր լավը, երևի իմ կողմից որպես գովեստ կդիտվի, բայց դա այդպես է:

-Ի՞նչ  մասնագիտություն էր ընտրել նա:
 -Նա սիրում էր ավտոմեքենաներ վերանորոգել, և դա մեծ սիրով էր անում: Ցանկանում էր բանակից հետո ուսում ստանալ մեր քաղաքի Գյուղատնտեսական ակադեմիայում:

-Ի՞նչ  երազանքներ ուներ:
 -Երազանքներ շատ ուներ, ուզում էր ծառայել հայրենիքին, ասում էր. «Մամ ջան, էլ ի՞նչ տղա, որ չծառայի իր հայրենիքին: Չմտածես, 2 տարին շատ երկար  չի, դու քույրերիս ու երեխեքին լավ նայի, մինչև ես գամ: Կգամ ու կաշխատեմ, հերիքա դու աշխատես, ուզում եմ երբ որ տուն մտնեմ՝ քեզ տեսնեմ»:

-Երբևէ  չէ՞ր դժգոհել  ծառայությունից: Ինպիսի՞ զինվոր էր:
 -Ոչ մի անգամ չի դժգոհել, միշտ ասում էր,որ լավ եմ, ամեն ինչ կարգին է: Էնքան նիհար էր Կարենս, որ հարցնում էի հաց ուտո՞ւմ ես, ասում էր. «Հա մամ ջան, էնքան համով բաներ են տալիս, ոնց կարամ չուտեմ»: Ոչ մի անգամ, ոչ մի դժվարությունից չի վախեցել, Կարենս շատ հպարտ ու անվախ էր:

-Նշեցիք, որ ավտոմեքենաներ շատ էր սիրում: Մանկության խաղալիքը և՞ս ավտոմեքենա է եղել:
 -Չէ, մանկության խաղալիքը զենքն էր, շատ էր սիրում կռիվ-կռիվ խաղալ: Սպորտ էր շատ սիրում, կառատեի է գնացել,որի ընթացքում 5 գոտի է ձեռք բերել, մասնակցել է խաղերի և ունի շատ մեդալներ և պատվոգրեր:

-Ինչպիսի՞  երիտասարդ էր իր շրջապատում:
 -Շատ նվիրված էր բոլորին, թաղի տղաների կողքին միշտ կանգնած էր: Իրեն բոլորն էլ շատ են սիրել, երևի դրա խորհրդանիշն էլ մեր հարևանների կողմից կառուցված հուշաղբյուրն է:

-Կարենը սիրում էր ռազմագիտություն առարկան արդյոք նպատակ չի՞ ունեցել  զինվորական դառնալու: 
 -Սիրում էր, ասում էր «ծառայեմ, հետո տեսնեմ, եթե լավ լինի պայմանագրային զինծառայող կդառնամ»: Երազանքներն այնքան շատ էին, այնքան կյանքով լեցուն էր, թախծոտ աչքերով, ժպիտը միշտ դեմքին, Կարենս ինձ համար մեծություն էր:

-Շնորհակալական նամակ եք ստացել զորամասի հրամանատարական կազմից։ Կարենը դպրոցո՞ւմ էլ էր կարգապահ ու պարտաճանաչ։
 -Այո, Կարենս միշտ է այդպիսին եղել, դպրոցում էլ էր այդպիսին։Շատ լավ չէր սովորում, բայց վատ էլ չէր, միշտ դասերին պատրաստ էր, բայց հաճախ չէր պատասխանում, շատ բարձրահասակ էր, ասում էր.  «Այ մամ, էս երկար բոյս առնեմ գնամ գրատախտակի մո՞տ»:

Հիշեցնենք, որ  2015թվ. դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի  կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող շարքային, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:
ՀՀ և ԱՀ նախագահների ստորագրած հրամանագրերով Կարեն Սիսակի Աքուլյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով:

Արև Ավետիսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`