Showing posts with label հանրապետական հավաքակայան. Show all posts
Showing posts with label հանրապետական հավաքակայան. Show all posts

02/07/2019

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան


Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։

Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային և թիկունքային ապահովման ուղղությամբ։ 
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։ 
















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/07/2019

Մեկնարկել է ամառային զորակոչը


Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:
Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/01/2019

Շարունակվում է 2019թվ. ձմեռային զորակոչը /Ֆոտոռեպորտաժ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 8-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որի շրջանակներում էլ հունվարի 31-ին ծառայության վայր են մեկնել ընդհանուր հիմունքներով զորակոչվող զինակոչիկները: Ձեզ ենք ներկայացնում հունվարի 31-ի զորակոչի ֆոտոռեպորտաժը։


































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/01/2019

Զինված ուժերի շարքերը շարունակում են համալրվել նորակոչիկներով./Ֆոտոշարք/

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 8-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որի շրջանակներում էլ հունվարի 29-ին ծառայության վայր են մեկնել ընդհանուր հիմունքներով զորակոչվող զինակոչիկները: Ձեզ ենք ներկայացնում հունվարի 29-ի զորակոչի ֆոտոռեպորտաժը։











































































































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`