Showing posts with label հանդիպում. Show all posts
Showing posts with label հանդիպում. Show all posts

19/07/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հոնավու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին:
«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին և ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում հրադադարի մեխանիզմների, դրանց մշտադիտարկման կառուցակարգերի և կարգավորման ընդհանուր շրջանակների վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2019

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
  Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

Հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Խորհրդաժողովին մասնակցել են ԶՈՒ թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը:
Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում Կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: 
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/07/2019

Հանդիպումներ են կազմակերպվել կին զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հունիսի 26-ից 28-ը հանդիպումներ է կազմակերպել ՀՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի և Արմավիրի ուսումնական բրիգադի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպումներին մասնակցել են նաև Շիրակի մարզի հանրակթական դպրոցների ՆԶՊ առարկայի կին ուսուցիչները, ովքեր կարևորել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական հարմարման, ինչպես նաև կանանց իրավունքներին առնչվող թեմաներով քննարկումներ են անցկացվել նաև նշված զորամասերի հրամանատարական և շարքային կազմի հետ:
Բարձրացված հարցերը զեկուցվել են ըստ վերադասության և փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/06/2019

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Այս մասին facebook-յան  իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/06/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:
Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհի տարբեր եզերքների մեր հայրենակիցներին:
Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/05/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ս.թ. հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջև:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, ս.թ. մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումների, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/05/2019

Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների

Մայիսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի <<Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
        Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման, պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման և հարակից այլ թեմաներ:
        Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաև պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցումներ ձևավորելու հարցում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/05/2019

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին` դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/05/2019

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին:

Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր  է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:
CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/05/2019

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ վետերանները հավաքական նույն կերպարով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ: «Հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում: Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են: Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,- ընդգծել է  Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է վետերաններին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը մի շարք վետերանների պարգևատրել է խոհրդանշական հուշամեդալներով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/05/2019

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ:
Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/05/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:
Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է  ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/04/2019

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2019

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին «Թվիթերում» գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպում։ 

Նյութը՝ News.am կայքի: