Showing posts with label հայտարարություններ. Show all posts
Showing posts with label հայտարարություններ. Show all posts

12/09/2018

ՀՀ ԱԺ-ն որոշել է պատերազմ հայտարարել Ադրբեջանի Հանրապետությանը․ Շանթ-2018

Ինչպես տեղեկանում ենք Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն facebook-յան էջից․
«Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:
«Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,- նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ»:

Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/09/2018

Վաղը 22․30-ից սկսած, կհրապարակվեն «Ազգ-բանակ-2018» ծրագրի գրեթե բոլոր լուսանկարները․ «Հանուն հայ զինվորի» ՀԿ

Սիրելի ընթերցողնե՛ր,
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը, շտապում է տեղեկացնել, որ շա՜տ սպասված պահը մոտենում է: Չգուշակեցի՞ք. բացենք փակագծերը: Վաղվանից սկսած հինգ օր շարունակ, ամեն երեկո՝ ժամը 22:30-ին Banak.info կայքում կհրապարակվեն «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի՝ «Ազգ-բանակ 2018» ծրագրի ընթացքում արված գրեթե բոլոր լուսանկարները, որոնցում կարող եք գտնել Ձեր զինվորներին: Հիշեցնենք, որ ծրագիրը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության մի շարք զորամասերում՝ օգոստոսի 25-30-ը: Մաղթում ենք համբերություն, և ցանկանում, որ անպայման գտնեք սպասված լուսանկարը:

          Հարգանքներով․․․


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2018

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը


Սույն թվականի օգոստոս ամսից իր գործունեությունն է ծավալում, «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հիմնադրամը ակտիվ համագործակցում է «Զին տաքսի»-ի հետ, որի հասույթի 80%-ը ուղղվելու է բարեգործական ծրագրերի։ Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև ներկայացվող տեսանյութում․․․


Աղբյուրը՝ «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/08/2018

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հայտարարությունը


Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը: Ուստի խնդրում ենք թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. Փոստի հասցեին՝ center@mil.am: Տեխնիկական խնդիրների դեպքում կարողեք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2018

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին «Ազգ-բանակ-2018» ծրագրի իրականացման համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը 2018 թ օգոստոսից կիրականացնի ազգ-բանակ ծրագիրը, որի ընթացքում մասնակիցները կլինեն Արցախի 13 զորամասերում։ Ծրագրի իրականացմանն այսուհետ կաջակցի նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը։ Վերջինս կապահովի ՀԿ անդամների տեղափոխումն Արցախ։

Հիշեցնենք նաև, որ փոխադրամիջոցի ապահովման համար «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն դիմել էր ՀՀ ՊՆ, սակայն գլխավոր շտաբը անհայտ պատճառով մերժել է դիմումը։ Սակայն, գնահատելով ծրագրի կարևորությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՀԿ-ին։ Այսպիսով ծրագիրն իրականանալու է, անկախ հանգամանքներից։ Սպասե՛ք նոր ֆոտոշարքերի և հետաքրքիր ռեպորտաժների առաջնագծից։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/07/2018

Հայտարարվել է տեխնոլոգիական վաշտում ծառայության համար անցվացված մրցույթին մասնակցած զորակոչիկների ամփոփիչ արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով 2018թ հուլիսի 18-ին անցկացված մրցույթի 3-րդ՝ հարցազրույցի փուլի արդյունքներըև 2018թ հուլիսի 7-ից 18-ը անցկացված մրցույթիամփոփիչ արդյունքները:
Ծանոթություն.
Մրցույթի 3-րդ` փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորկոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).
1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.
2) ստեղծագործական ունակությունները:

Վերոնշյալ ունակություններից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5 բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ:

Տեխնոլոգիական վաշտում, բացառությամբ ստորև նշված դեպքի, զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երեք փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները:
Տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակվողների մասնագիտական քանակային համամասնությունն ապահովելու նպատակով զորամասում յուրաքանչյուր մասնագիտությունից ծառայության է նշանակվում տվյալ զորակոչի համար նախատեսված ընդհանուր հաստիքների քանակի (այս զորակոչի համար՝ 18-ի) 25%-ից ոչ ավելին: Այս դեպքում հնարավոր է, որ մի մասնագիտությունից մրցույթը հաղթահարած, ավելի ցածր միավոր հավաքած մասնակից զորակոչիկը ծառայության անցնի տեխնոլոգիական վաշտում, իսկ նրանից բարձր միավոր ունեցող այլ մասնագիտության 25%-ից դուրս մնացածը՝ չնշանակվի: Վաշտի չհամալրված հաստիքներն այլ մասնագիտության 25%-ից դուրս մնացած զորակոչիկներով չեն համալրվում:

Հարցերի համար գործում է հեռախոս՝ +374 10 668166:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2018

Ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանը չի հանդիսանում ԶՈՒ զինծառայող. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ 
Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/07/2018

Անվճար ակնաբուժական ծառայություններ ՀՀ ՊՆ-ի աջակցությամբ, նշված խմբերի համար


Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամ
արտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:

Հետազոտության արդյունքում ըստ անհրաժեշտության «Կարո Մեղրիկյան» կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք:

Ծրագրի մեկնարկը կտրվի ս.թ. օգոստոսին` յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ակնաբուժական հետազոտությունները Երևանում կիրականացվեն ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում (Կանազի հոսպիտալ):

ՀՀ մարզերում իրականացվող հետազոտության ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հերթագրման համար զանգահարել 055 05 03 25հեռախոսահամարով:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/06/2018

ՀՀ ռազմաօդային ուժերը վաղը Երևանում թռիչքներ կիրականացնեն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն  Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին  ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ հայտարարություն


ՀՀ պաշտպանության
նախարարությունը տեղեկացնում է, որ զինկոմիսարիատների միավորման գործընթացի շրջանակում Շահումյանի և Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատները վերակազմավորվել են Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի։ Այն սպասարկում է Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական համայնքները։

Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատը գտնվում է Հալաբյան 19Ա/2 հասցեում, «Թումո» կենտրոնի հարևանությամբ։ 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/06/2018

ՀՀ ՊՆ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է
ընդունելություն Ռուսաստանի Դաշնության հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.

Մոսկվա բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան` զորային հետախուզության ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 4 տարի:

Միխայլովյան ռազմական հրետանային ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ)`  մարտավարական համալիրների, օպերատիվ մարտավարական հրթիռների, համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հատուկ սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում, հրետանային հետախուզության ստորաբաժանումների կիրառում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ռյազանի գվարդիական բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան` օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Օդատիեզերային պաշտպանության ռազմական ակադեմիա (ք. Տվեր)` միջին հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի մեկնարկային, էներգետիկ և տեխնոլոգիական սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում,  միջին հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի նշանացուցման միջոցների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում, ռադիոտեխնիկական  միջոցների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

ՌԴ ԶՈՒ զորային հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիա (ք. Սմոլենսկ)՝ փոքր հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի շահագործում ու ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի մասնաճյուղ (ք. Վոլսկ, Սարատովի մարզ)` զորքերի միացյալ ապահովում, զորքերի (ուժերի) ապահովում հրթիռային վառելիքով ու վառելանյութերով մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Չերեպովեցի ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարան՝ հատուկ ռադիոտեխնիկական համակարգեր մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

ՌԴ ՌՕՈՒ ռազմական ուսումնա-գիտական կենտրոն «Ռազմաօդային ակադեմիա»` զորքերի և զենքի կառավարման օդային համակարգերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում, զորքերի և զենքի կառավարման վերգետնյա համակարգերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում, համակարգված տեխնիկական վերահսկման միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ս.Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա՝ բուժական գործ ցամաքային զորքերում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 6 տարի:

Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարան՝ ինժեներական սպառազինության միջոցների ինժեներական ստորաբաժանումների կիրառում ու շահագործում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` միասնական քննությունների արդյունքներով:

Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղ (թիկունքային մասնագիտություններ) ընդունվելու համար դիմորդները քննություն են  հանձնում «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Քիմիա» առարկաներից` Բ տարբերակով, իսկ ՌԴ ՊՆ այլ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար՝ «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից ` Բ տարբերակով: 

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:

Դիմորդներն ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ զանգահարելով` (+37410) 29-43-39, 29-45-84, 29-46-83 հեռախոսահամարներով:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/06/2018

ԱՀ ՊՆ հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ,
Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:
Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:
Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում:

ԱՀ պաշտպանության նախարարություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2018

Հայտնաբերվել է շարքային զինծառայող Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: 
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներինհարազատներին ևծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/05/2018

«Դիրքապահ Քառօրյա պատերազմի միավորում» ՀԿ-ն և նախագահ Մանուել Մանուկյանը պաշտոնական ներողություն է խնդրում Banak.info կայքից

Ի պատասխան «Հանուն հայ զինվորի» ՀԿ պաշտոնական կայքի՝ Banak.info-ի տարածած հերքման պահանջ-հաղորդագրության, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման, իսկ Banak.info կայքի խմբագրությունը, վաղը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ
Հարգե՛լի հայրենակիցներ , վերջին օրերին ՀԿ-ի և ՀԿ-ի նախագահ` Մանուել Մանուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում էին հայտնվել մի շարք Զ.Լ.Մ - ներ : Որոնցից իրենց ակտիվությամբ աչքի ընկան `<<Banak.info>>, <<shamshyan.com>> կայքերը։ Վերջիներս ՀԿ-ի և ՀԿ – ի նախագահ` Մանուել Մանուկյանի մասին որոշակի չճշտված ինֆորմացիաներ էին տարածել։ Այս ամենից ելնելով ՀԿ-ի նախագահ` Մանուել Մանուկյանի կողմից նույնպես հնչեցվել էին չճշտված կարծիքներ, մասնավորապես՝ << պատվեր կատարելու>>, սխալ ինֆորմացիա տարածելու վերոհիշյալ հարցի վերաբերյալ, որ քառօրյա ակտիվ ռազմական գործողությունների մասնակցած մի խումբ մասնակիցների տարածած հայտարարության տակ ստորագրությունները դրվել են ճնշումների ներքո։ <<Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում>> Հկ-ն այս բոլոր պարզաբանումներն անելուց հետո , հայտարարություն էր տարածել , որ քառօրյա ակտիվ ռազմական գործողությունների մի խումբ մասնակիցների տարածած հայտարարության տակ ստորագրությունները դրվել են առանց ճնշումների: <<Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում>> ՀԿ-ն այս բոլոր պարզաբանումները անելուց հետո պարզ է դարձնում, որ << Banak.info>> կայքի հասցեին հնչեցրած վերոհիշյալ կարծիքները անհիմն են եղել։ Որոշ սխալ չճշտված ինֆորմացյաի պատճառով։ Միևնույն ժամանակ` <<Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում>> Հկ-ն և ՀԿ- ի նախագահ` Մանուել Մանուկյանը <<banak.info>>-ի և իր թեմային անրադարձած բոլոր կայքերին հորդորում է սեփական նյութերը կառուցոլիս լինել հետևողական և տեղադրել միայն երկկողմանի ճշտված տեղեկատվություն։ Վերոհիշյալ կայքերում կասկածի տակ էր դրվել ` Մանուել Մանուկյանի քառօրյա պատերազմի մասնակից լինելու ինչպես նաև առաջնագծում լինելու փաստը։ Մանուել Մանուկյան իր բոլոր հարցազրույցներում , ելույթներում նշել է, որ ինքը քառօրյա պատերազմի մասնակից է և եղել է առաջնագծում , սակայն ոչ մի անգամ չի նշել ակտիվ գործողություների մասնակից։ Հկ-ի նախագահ ` Մանուել Մանուկյանի խոսքով` << եթե կայքերը իրենց նյութերը կառուցելիս նշեին, որ ես քառօրյաի մասնակից չեմ , քանի որ իմ զինգրքույկում նշված չի և ՊՆ –ն իմ մարտական հերթապահություն իրականացրած զորամասը չի համարել ակտիվ գործողությունների մասնակցած>>։ ( Թե ինչու չի համարել `ես անրադարձել եմ ու կանրադառնամ)։ Նյութերը կլինեին ճշտված և իրականությանը համապատասխանող։ Եվ սրա մասին նա բազմիցս նշել է , սակայն, երբ կայքերը նշում են, որ նա ստում է և քառօրյայի մասնակից չէ հետևյալ նյութերը սխալ են և անտրամաբանական։ <<Ես ծառայել եմ ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում` Հադրութի մարտական հերթապահություն իրականացնող N զորամասում։ Ես եղել եմ դիիքի ավագ` մենք չենք ունեցել դասակի հրամանատար, ամբողջ ծանրությունը եղել է սերժանտների ուսերին։ Ապրիլի մեկից մինչև ծառայությանս վերջին օրերը եղել եմ առաջնագծում։ Ես կատարել եմ դասակի հրամանատարի պարտականությունները և այդ ժամանակահատվածում բոլորը մեզանից են ինֆորմացվել դիրքում տիրող իրավիճակի մասին։ Քառօրյա պատերազմի օրերին մենք մարտական դիրք չենք հանձնել , մարդկային կորուստներ չենք ունեցել , եղել ենք զգոն և պատվով իրականացրել մեր ծառայությունը ։ Սակայն մեր զորամասը չեն հաշվել ակտիվ գործողություների մասնակցած և 90% զինգրքույկներում չի նշվել։ Ես պայքարել եմ, ու շարունակելու եմ պայքարել , որ ստվերում չմնա քառօրյա պատերազմի մի շարք տղաների մասնակցությունը ապրիլյան գործողություններին , և ապրիլյան գործողություների ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած տղաների զինգրքույկներում այդ թվում և իմ պատշաճ տեղեկություն լինի առ, այն, որ այդ տղաները մասնակցել են քառօրյա պատերազմին>>։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ << Դիրքապահ Քառօրյա պատերազմի միավորում>> ՀԿ-ն և ՀԿ- ի նախագահ` Մանուել Մանուկյանը իր կողմից վերոհիշյալ չճշտված ինֆորմացիայի համար պաշտոնական ներողություն է խնդրում ` <<Banak.info>> կայքի ողջ անձնակազմից և հույս հայտնում , որ սույն կայքի վարկանիշը չի տուժել իրենց կարծիքներից` մաղթելով բեղումնալից և անաչառ աշխատանք ակնկալելով , որ այսուհետև ՀԿ- ի և ՀԿ-ի նախագահ` Մանուել Մանուկյանի մասին կտեղադրվի միմիայն ճշտված տեղեկատվություն։ Հարգելի հայրենակիցներ այս նյութից առաջ մեկ այլ նյութ է տեղադրվել` միքանի ժամով, որը հեռացվել է որոշ անճշտությունների պատճառով որի համար կրկին ներողություն ենք խնդրու։ Շնորհակալություն ուշադրության համար։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է


Տեղեկացրու՛ ընկերներիդ`