Showing posts with label համագործակցություն. Show all posts
Showing posts with label համագործակցություն. Show all posts

20/09/2019

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը


Սեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: 
Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ: 
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:









ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/09/2019

ԱՀ-ում անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ. Կարեն Աբրահամյան



Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ,այս  մասին,  այսօր՝  սեպտեմբերի   18-ին,   ԱՀ  կառավարության  նիստի   ժամանակ   ասել է  ԱՀ  պաշտպանության  նախարար  Կարեն  Աբրահամյանը՝  նշելով, որ   զորավարժության թեման   է «Զինված  ուժերի     ծավալումը    հակառակորդի  ագրեսիայի   դիմագրավումը»:

Նրա խոսքով՝ զորավարժության  հիմնական       նպատակներից   են՝ ստուգել  զինված  ուժերի  ծավալման  և  մարտական կիրառման պլանների գործնական   իրականացումը, ԱՀ  և  ՀՀ  ընդհանուր զորահավաքի պլանների  իրականին  համապատասխանությունը, հակառակորդի  կողմից  ագրեսիայի   սկսման  սպառնալիքի պայմաններում  վեր  հանել  պրոբլեմային  հարցերը  և  որոշել   դրանց  արդյունավետ  լուծման   ուղիները:

Ըստ Կ. Աբրահամյանի՝  զորավարժության երկրորդ   նպատակն  է պետական  և  տեղական  ինքնակառավարման, զինված ուժերի  կառավարման  մարմինների  և  զորահավաքային  ռեսուրսներին  տալ  գործնական  փորձ՝ ռազմաքաղաքական  ղեկավարության  կողմից    զորահավաք  հայտարարելու   ժամանակ    զորահավաքային  խնդիրների    կատարումից:

«Զորավարժությունների  առանձնահատկությունն  այն է,  որ    պետության  և  զինված  ուժերի    մասշտաբով    նման   ծավալներով  զորահավաքային    պատրաստակամության   և  առաջադրանքների  կատարումն   անց  է  կացվում    առաջին  անգամ: Զորավարժությունն անց  է կացվելու երեք  փուլերով:  Հատկապես   կարևորում ենք   առաջին  փուլը՝  զինված  ուժերի     ծավալումը, որի  համար  հատկացվել  է  4  օր. այդ     ընթացքում  իրականացվելու  են    զորահավաքային  պատրաստակամության   խնդիրներ՝  24   ժամվա   ընթացքում»,-մասնավորապես   ասել  է  Կ. Աբրահամյանը:

ԱՀ  կառավարության  նիստը   ղեկավարող՝   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի  խոսքով՝  անհրաժեշտ  է      հաշվի   առնել, որ   զորահավաքն  իրականացվելու  է     հաստատված      նոր  պահանջներին   համապատասխան:

«Այդ   գործողությունները  համակարգելու են    ԱՀ  պետնախարարն  ԱՀ  պաշտպանության   բանակի  հրամանատարության     հետ  մեկտեղ»,-նշել  է  նախագահը:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:



Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/09/2019

Հայ հակաօդայինների փայլուն գործողությունները «Մարտական ընկերակցություն 2019» շրջանակներում




Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։

Վճռական փուլին հետևելու նպատակով  զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը,  ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Մեկնարկից  հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները:  Մարտական հրաձգության փուլին ներառված էր  Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր,   ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:  ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները:  ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ:  
Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից  պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են  հանձնել  ազգային ստորաբաժանումների զինծառայողներին:



























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ փորձագետների համատեղ աշխատանքներ



Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրի դրույթների գործնական իրականացման նպատակով` սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են ՀՀ ՊՆ կապի զորքերի և ԱԿՀ վարչության ու ՌԴ ՊՆ փորձագետների համատեղ աշխատանքները:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/08/2019

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն



Սեպտեմբերի 2-ին Բաքվում կսկսվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն համակարգիչների աջակցությամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները, որոնք բաղկացած կլինեն տեսական և գործնական մասերից, կանցկացվեն Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր կկատարեն նախագծի առաջադրանքները:
Eternity-2019-ը կավարտվի սեպտեմբերի 6-ին:



Նյութը՝  Artsakhnews.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2019

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը


ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/08/2019

Հայաստանում մեկնարկել են հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններ ՀՌՕ զինծառայողների հետ

 Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժությունների ընթացքում, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի ռազմական բազայի զինված անձնակազմը սկսել է աշխատանքներ իրականացնել երկկողմ մարտավարական պատրաստության շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ սահմանապահ զորքերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:
Զորավարժությունների ընթացքում կբարելավվեն զինծառայողների՝ մարտական զենքերից, զինտեխնիկայից, ականանետերից և նռնականետերից մինչև 3 հազար մ հեռավորության վրա թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օբյեկտների, ինչպես նաև պայմանական հակառակորդի կենդանի ուժի պատրանք ստեղծող թիրախների ուղղությամբ կրակի վարման  ունակությունները:
Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման նպատակով տեղանքի հետախուզմանն, ինչպես նաև ականապատված տարածքների հաղթահարմանը:
Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում բանակային և անօդաչու ավիացիա:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/08/2019

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը


Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:

Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:

Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություն­ների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություներում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/07/2019

Չինաստանը սարքավորումներ է նվիրել ՀՀ զորամասին

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և  ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։ Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար։





Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/07/2019

Հայաստանը օգոստոսին կմասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը./Razminfo/

2019 թվականին նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների կազմով 6 զորավարժություն։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցելու է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի և Ուզբեկստանի զինված ուժերի 12000 զինծառայողն։
Այս մասին հուլիսի 4–ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Փոխանցում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հավելելով, որ զորավարժությունները այս տարի լինելու են Բելառուսում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info–ին հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ կազմով բոլոր զորավարժություններին, սակայն զորավարժություններ կան, որոնք իրենց բնույթով զինված ուժերին չեն վերաբերում, այլ օրինակ փրկարարական սցենարով են։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարը նաև նշել է, որ զորավարժություններից առաջինը՝ «Ամպրոպը», մեկնարկելու է օգոստոսին՝ Ղրղզստանում։ «Ամպրոպ» զորավարժությունը նվիրված է լինելու թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին։ Այնուհետև նախատեսված է անցկացնել «Մարտական եղբայրություն» զորավարժությունը։

2019 թվականին անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին մարտին հայտնել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Անդրեյ Պապովը։ Նշենք, որ ՀԱՊԿ կազմով անցկացվող «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները 2017 թվականին եղել են Հայաստանում։
Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային

Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային: Շեշտադրումները տարբեր են հարձակվողական, պաշտպանողական»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դրանք պլանավորած միջոցառումներ են: Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ-ռուսական համագործակցության և ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնցով նախատեսվում են նաև զորավարժություններ: Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները:

«Մենք շատ լավ հետևում ենք և տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Այս տարի երկու անգամ անցկացվել է, նաև՝ Նախիջևանում, որը շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Եվ ահա Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաև այդ տեսանկյունից»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: 
Նա նկատեց, որ զորավարժությունների առաջին խնդիրը զորքերի պլանային պատրաստումն է, մյուսը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի արձագանքը: Այդ համատեքստում առաջնային հարցերից է ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եղել է ժամանակ, որ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ ավելացել է:

«Այդ ընթացքը, կարծես, ընդհանուր գծի մեջ է, ինչպես մենք տեսնում ենք, լարվածությունը մեկ ավելանում է, մեկ՝ իջնում: Ինչ վերաբերում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ներկայում նման բան չեմ տեսնում: Նախապայմաններ, որոնք թույլ կտան Արդբեջանին սկսել ռազմական գործողություններ, ես հիմա չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք միշտ պատրաստ պատերազմին, որովհետև դա բացառել հնարավոր չէ: Պատերազմը կանխելու լավագույն ձևը հենց պատերազմին պատրաստ լինելն է»,-ասաց նա:

Հարցին, թե միջազգային ճնշումները Մոսկվայի վրա, Ռուսաստանի արտաքին խնդիրների խորացումը որքանով կարող է նվազեցնել Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի համար Կովկասը չափազանց կարևոր է:
«Սիրիայի դեպքում մենք ինչ տեսանք, երկիրը Ռուսաստանի սահմաններից հեռու է, սակայն լինելով կարևոր տարածաշրջան՝ Ռուսաստանը մտավ անմիջական գործողությունների մեջ: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն հենց իր սահմաններին մոտ է և չափազանց կարևոր է»,-հավելեց նա:

Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը 
հունիսի սկզբին համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրեցին Նախիջևանում:  Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության Զինվածուժերն իր ռազմավարական  դաշնակից  
Ռուսաստանի Դաշնության հետ համատեղիրականացնում է ավելի մասշտաբային ու 
բովանդակային զորավարժություններ։


Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/06/2019

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարողականի 2018-2019թթ․ գնահատման զեկույցը։
ՀՀ պատվիրակությունն իր ելույթներում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ երկխոսությանը և տարբեր ոլորտներում համագործակցությանը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը շարունակելու հարցում։ Ներկայացվել են նաև ՀՀ պետական կառավարման ոլորտում կատարված և ընթացիկ բարեփոխումները, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում նախանշվել են համագործակցության նոր ոլորտներ, որոնց իրականացմանն ուղղվող համագործակցության նպատակները կարտացոլվեն ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր՝ մշակման փուլում գտնվող ծրագրում։
Նիստի մասնակիցների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, վերահաստատվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունն առաջարկել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/05/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ս.թ. հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը և պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։    






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/05/2019

Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր:
Աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/05/2019

Նոր համագործակցություն՝ հանուն հայ զինվորի

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «ՉինՕ՛ս» ընկերությունը այսուհետ կհամագործակցեն, իհարկե՝ հանուն հայ զինվորի:

 «ՉինՕ՛ս» ընկերության հիմնադիր Վահան Սարգսյանն ասաց, որ  որպես սկսնակ բիզնեսմեն՝  հնարավորության սահմաններում բարեգործություն անելու համար է համագործակցում. «Ինքս ծառայել եմ հայոց բանակում և պատկերացնում եմ, որ թեկուզ փոքր ուշադրությունը բանակին ու զինվորին ինչ է նշանակում»:  

Սարգսյանը չի սիրում, որ գործարարները բանակի ու զինվորի անունն օգտագործում են որպես գովազդի միջոց, ուստի Banak.info-ի հետ զրույցում, չցանկացավ շատ մանրամասնել, միայն նշեց, որ ուզում է միշտ համագործակցել հասարակական կազմակերպության հետ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանն էլ ասաց, որ իրենք ևս կարևորում են բազմակողմանի համագործակցությունը՝ ամենատարբեր ոլորտի արտադրանք և ծառայություններ ներկայացնող ընկերությունների հետ. «Մեր բոլոր գործընկերների հետ համագործակցության համար հիմք են հանդիսանում թափանցիկությունն ու փոխադարձ վստահությունը»:

Այս նոր համագործակցության շրջանակներում «ՉինՕ՛ս» ընկերությունը իր՝ Հայաստանում արտադրած գազավորված ջրերն (soda water) ու բնական հյութերն է տրամադրելու «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին, որպեսզի հեշտ ու արագ հասցվեն զինվորներին:

        Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/04/2019

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/04/2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարին

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների  կազմակերպման հարցեր:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվածգումարտակային մարտավարականզորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/04/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 10-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եվ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Միջպետական հանձնաժողովը կազմավորվել է «ՀՀ   և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի համապատասխան:
Հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին հայկական կողմից ներգրավվել են պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 11-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսական կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանը, ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավանների գործունեությանն առնչվող այլ հարցեր:
Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:
Ապրիլի 12-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`