Showing posts with label խորհրդակցություն. Show all posts
Showing posts with label խորհրդակցություն. Show all posts

02/04/2020

ԱՀ նախագահի գլխավորությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացվել

Ապրիլի 2-ին, ինչպես հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրերում, ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաև Թալիշում, որին մասնակցել են աշխատանքային շրջայցով հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում գտնվող ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակը հարգելուց հետո հանրապետության նախագահը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում միավորման ու այս հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի հրամանատարները զեկույցներ են ներկայացրել օպերատիվ-մարտավարական իրադրության և այն համալիր գործընթացների վերաբերյալ, որոնք իրականացվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման ծրագրի շրջանակներում:
Խորհրդակցության և աշխատանքային շրջայցի ավարտին, հանրապետության նախագահը ցուցումներ ու հանձնարարականներ է տվել համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/03/2020

Խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը.


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/03/2020

Ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ


Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ /սմարթֆոններ/, որոնք վերադարձվում են զինծառայողների ծնողներին։ Գործընթացը շարունակվում է, և ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ։ 
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ ընդգծել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի և արատավոր երևույթների բացառման ուղղությամբ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, հանձնարարականներ տվել ռազմական ոստիկանության տարբեր օղակների ղեկավարներին։ 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/03/2020

Ընդլայնված խորհրդակցություն ՊԲ-ում


ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:

          Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված ընթացիկ ու առաջիկա անելիքներին, որոնց վերաբերյալ ներկաները համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:

          Ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են նաև զորքերի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող խնդրահարույց մի շարք թեմաներ, որոնց լուծման արդյունքում նկատելի աճ կապահովվի մեր երկրի պաշտպանական համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/02/2020

Խորհրդակցություն ՊԲ-ում


ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:

         Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/02/2020

Աշխատանքային խորհրդակցություն ՊԲ շտաբում



Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:

ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/02/2020

Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում.ՊԲ հրամանատար

Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:
            -Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում,- ասել է Կարեն Աբրահամյանը:
            Խորհրդակցության ընթացքում իրնց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ  ուղղությունների, ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման  և  մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ  փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:
            Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները  ի հայտ բերելու գործընթացում:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2020

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քննարկում-խորհրդակցություն


Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ,  նախորոշվել են դրա կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։ 
Պաշտպանության նախարարի տեղակալը հորդորել է խորհրդակցության մասնակիցներին սեղմ ժամկետներում քննարկել և կազմել «1991 ստորաբաժանման» կազմում ընդգրկվող ժամկետային զինծառայողների շարունակական կրթությունն ապահովելուն միտված, բազմակողմանի մասնագիտական հմտություններ ու գործնական գիտելիքներ ընձեռելու ունակ ուսումնական ծրագրի նախագիծը։
«1991 ստորաբաժանման» ծրագրի կարևորագույն նպատակներից է զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը: Բացի այդ, ստորաբաժանման կազմում ընդգրվող զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/01/2020

Ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքները

Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալների և կապիտալ շինարարության ծառայությունների պետերի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ.-ին զինծառայողների կոմունալ կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման, շենք-շինությունների, կոմունալ կառույցների և կոմունիկացիոն համակարգերի ընթացիկ նորոգման ու սպասարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնագիտացված կազմակերպությունների միջոցով կազմակերպված ընթացիկ նորոգման աշխատանքների, շենք-շինությունների, հողանցման եզրագծերի, կոմունիկացիոն համակարգերի՝ ջրագծերի և կոյուղագծերի, տանիքների, էլ.համակարգերի, օդափոխության համակարգերի նորոգման, արևային էներգիայի ստացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև զինված ուժերի ստորաբաժանումների զորանոցային և գրասենյակային գույքի ու կահույքի ապահովման հարցեր:

  Արձանագրվել է ԶՈՒ թիկունքի վարչության կազմում նոր կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության ձևավորման փաստը, որի գործառութային խնդիրներից է զորանոցային-բնակելի ֆոնդերի, կոմունիկացիոն համակարգերի, ինժեներական հաղորդակցության միջոցների և սարքավորումների շահագործման ղեկավարման ու վերահսկման համապատասխան աշխատանքների իրականացումը, ՊՆ ԿՇ և ԱԲ վարչության հետ համատեղ զորամասերում զորանոցային-բնակելի ֆոնդերի և ինժեներական կոմունիկացիաների շահագործման պահանջների համար անհրաժեշտ պահեստային մասերի, ընթացիկ նորոգման համար նյութերի ու սարքավորումների ձեռքբերման պլանավորումը և գնումը:

  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցության ավարտին համապատասխան հանձնարարականներ է տվել զինծառայողների կոմունալ կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ 2021-2024թթ. պլանավորված աշխատանքների իրականացման վերաբերյալ:








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/01/2020

Արդյունքների ամփոփում ՊԲ միավորումներում



Հունվարի 14-ին և 15-ին ամփոփվել են ՊԲ-ի միավորումների՝ 2019 թվականի արդյունքները: Այդ առիթով հրավիրված ծառայողական խորհրդակցություններին, բացի միավորումների ու ենթական զորամասերի հրամկազմից, մասնակցում էին նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:

     Խորհրդակցությունների ժամանակ, հաշվետու բանակային տարվա կարևորագույն զարգացումներին միավորումներին վերաբերող մասով անդրադարձել են միավորման հրամանատարները, տարբեր ոլորտներ համակարգող զինվորական պաշտոնյաներ:

    Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության ու շտաբների պատրաստության, թիկունքային ու բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման, ստորաբաժանումների և զորատեսակների ներդաշնակման հարցերին՝ հարակից ուղղությունների հետ միասին:

     Բանախոսների կողմից ներկայացվել են ինչպես արձանագրված դրական միտումները, այնպես էլ այն խնդիրները, որոնք առաջիկա ուսումնական փուլերի ընթացքում կպահանջեն շատ ավելի հետևողական ու համակարգված մոտեցումներ:

          Խորհրդակցությունների ավարտին, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի կողմից, միավորումների ու ենթակա զորամասերի հրամկազմին 2020 թվականի կարևորագույն խնդիրների վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարականներ:

       Ծառայողական ամփոփիչ խորհրդակցությունները ՊԲ-ի միավորումներում եզրափակվել են պարգևատրման արարողություններով, որոնց ընթացքում նախորդ տարվա արդյունքներով լավագույն ցուցանիշներով աչքի ընկած զինվորականներն ու ստորաբաժանումները խրախուսվել են պատվոդրոշներով, դրամական պարգևներով ու արժեքավոր նվերներով:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/10/2019

Հավաք-խորհրդակցություն 2-րդ զորամիավորումում


Հոկտեմբերի 29-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Ամփոփվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքների արդյունքները, քննարկվել մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցեր:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/10/2019

Ծառայողական խորհրդակցություն ՊԲ-ում


Հոկտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, տրվել են գնահատականներ իրականացված աշխատանքներին և հանձնարարակններ` հետագա խնդիրների վերաբերյալ:

Ծառայողական խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը խրախուսել է քննարկված խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/10/2019

Ամփոփվել է ռազմավարական զորավարժության արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է:
Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»:
Վարչապետն ընդգծել է, որ այս ընթացքում կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար: «Կարող ենք արձանագրել, որ այս զորավարժությունների արդյունքում ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր ուժերի նկատմամբ, մեր կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել իրենց ուժերի նկատմամբ, իրենց հավաքական ուժի նկատմամբ և սա ամենակարևոր արձանագրումն է: Իհարկե, այսօր զորավարժությունների արդյունքներն ամփոփելու ամենակարևոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ քննարկման արդյունքները կլինեն օգտակար զինված ուժերի գործունեության, և ընդհանրապես, մեր պետական կառավարման համակարգի ու հանրության թիմային աշխատանքը կազմակերպելու համար:
Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է զորավարժությունների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/10/2019

Անցկացվել է խորհրդակցություն ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ


Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն հանրապետությունում առկա իրավիճակը: Առանձին ուղղությունների ղեկավարները, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորավարժության պլանով նախատեսված միջոցառումների, մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին։

Խորհրդակցության ավարտին Դավիթ Տոնոյանը տվել է որոշակի հանձնարարականներ և ցուցումներ։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/09/2019

Անցկացվել է ԶՈՒ ղեկավար կազմի խորհրդակցություն


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ սեպտեմբերի 19-ին անցկացրել է խորհրդակցություն ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ, տվել հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հավաք-խորհրդակցություն ՊԲ-ում


Սեպտեմբերի 19-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել միավորումների, զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, զորամասերի սպա-հոգեբանների, գնդերեցների և հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաների հետ հավաք-խորհրդակցություն, որը վարել է ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:
     Բանակի փոխհրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է զորամասերում արտակարգ պատահարներից խուսափելու և կարգապահության ամրապնդման հարցերին` նշելով, որ այս ուղղությամբ ՊԲ զորամասերում բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել, սակայն դեռևս կան անելիքներ:
     Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտակարգ դեպքերին ու պատահարներին, քննարկվել դրանք ծնող պատճառներն ու  խուսափելու ուղիները, համապատասխան պաշտոնատար անձինք ներկայացրել են իրականացված աշխատանքները:
            Հավաք-խորհրդակցության ավարտին գնդապետ Գևորգյանը համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/09/2019

Աշխատանքային խորհրդակցութուն ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն:

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառուցների ներկայացուցիչներ, մարզպետներն  ու Երևանի քաղաքապետը:
Խորհրդակցության ընքացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները:
Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/08/2019

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն


Օգոստոսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Քննարկվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև 2019թ. 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված հարցեր:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/08/2019

Ծառայողական խորհրդակցություն


Օգոստոսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝  նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:
 Ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, բանակի հրամանատարը հանգամանորեն անդրադարձել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող հսկայածավալ աշխատանքներին, ոլորտում դեռևս կան անելիքներ:
Ընդհանրացնելով զինվորական կոլեկտիվներում տեղ գտնող անցանկալի երևույթներն ու դրանք ծնող պատճառները` գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ոլորտում առկա թերացումների վերացման վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/07/2019

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`