Showing posts with label խախտումներ. Show all posts
Showing posts with label խախտումներ. Show all posts

25/12/2018

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի ԺՊ-ն սպայական անձնակազմին պարգևավճարներ չի տվել


Hayastan24.com կայքը գրում է.
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Խաչատուր Խաչատրյանը նախարարության կողմից հատկացված պարգևավճարները միայն յուրայիններին է հատկացրել: Այս մասին ահազանգեցին Հայաստան 24-ին:

Նա պարգևավճարները հետևյալ կերպ է բաշխել. 300.000-400.000 դրամն ինքն է վերցրել և նույնքան պարգևավճար էլ բաժանել է տեղակալներին և բաժնի պետերին: Սպայական անձնակազմին պարգևավճարներից գումար չի հասել:

Իսկ բողոքներին գնդապետը պատասխանել է. «Մի՛ բողոքեք, «բալքի» եկող տարի մի բան կլինի»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռազմական համալսարանի պետ Աշոտ Ղահրամանյանին ազատել էր պաշտոնից: Գեներալ-մայոր Ղահրամանյանն ուսումնական հաստատությունը ղեկավարում էր 2015 թվականի փետրվարից։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր Սերժ Սարգսյանը։ Եվ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ գնդապետ Խաչատրյանը նշանակվել է պետի ժամանակավոր պաշտոնակատար:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/12/2018

ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, պարզվել են նոր հանգամանքներ

Ինչպես արդեն տեղեկացվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:

Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ հայտնաբերված՝ պայմանագրային չկատարված պարտավորությունների ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 700 միլիոն  ՀՀ դրամ, իսկ  ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 միլիոն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել:

Նկատի ունենալով, որ նշված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյաները առերևույթ վկայում են  ՀՀ քրեական օրենսգրքի 376–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմաբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազների կողմից։

Բացի վերը նշված երկու դեպքից ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է նաև, որ միևնույն տեխնիկական միջոցի տարբեր մասերի վերանորոգման համար 2013-2015թթ․ նույն կազմակերպության հետ կքնվել են 3 պայմանագրեր: Դրանց շրջանակներում, որպես  ծառայության գումար, վճարվել է 220.000.000 ՀՀ դրամ, և վերանորոգման համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 58.000.000 ՀՀ դրամ, սակայն, նշված տեխնիկական միջոցը մինչ օրս գտնվում է անսարք վիճակում և պիտանի չէ շահագործման համար։

Ուսումնասիությունների արդյունքները վկայում են այն մասին, որ  Ընկերությունը  ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2015թ. մայիսի 8-ին կնքված պայմանագրի շրջանակներում միայն ստանալով ընդհանուր 120․000․000 ՀՀ դրամի չափով կանխավճար, շուրջ 3 տարի չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվել Ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու կամ սահմանված ընթացակարգով պայմանագրի էական պայմանի խախտման հիմքով լուծարման գործընթաց նախաձեռնելու, վճարված կանխավճարը հետ ստանալու և հաշվարկված տույժերը գանձելու ուղղությամբ, ինչը, կանխավճարի վճարման պայմաններում, բավարար հիմքեր է տալիս կասկածի տակ դնելու ՀՀ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների գնման պլանավորման, պետական ֆինանսական միջոցների օգտագործման  արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև վերը նշված ծառայությունների գնման անհրաժեշտությունը։

Վերոհիշյալ փաստերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:
Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Այս մասին տեղեկացնում  է՝ ՀՀ Դատախազության կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/11/2018

Վերջերս տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մի շարք զինծառայողներ ազատվեցին կամ նկատողություն ստացան պաշտպանության նախարարի կողմից

ՀՀ ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը իր facebook-յան էջում գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։

Զինվորական ծառայությունից ազատել 

1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա. 

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար  մայոր Ս.Բ.

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ. 

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ. 

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա. 

Նկատողություն 

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/11/2018

Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի ծառայողների միջև. նրանք եղել են ոչ սթափ.Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում մեկմեկու։

Նշված վայր են ժամանում Կումայրիի ոստիկանության օպերատիվ խումբը։ Պարզվում է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/11/2018

Ռուս սահմանապահները սահմանախախտների հերթական խմբին են ձերբակալել

News.am կայքը գրում է.
ՀՀ–ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի աշխատակիցները նոյեմբերի 7-ին հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալել են 4 անհայտ անձանց, նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։
NEWS.am–ին ՀՀ–ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են։ Նրանք իրենց հետ ունեցել են ուսապարկեր՝ անձնական իրերով ու դրամական միջոցներով։  
Բացատրություններից պարզ է դարձել, որ սահմանախախտները կյանքի ավելի լավ պայմաններ որոնելիս եկել են Հայաստան հետագայում Թուրքիայի տարածքով Եվրոպական միության երկրներ գնալու նպատակով։
Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են իրավապահ մարմիններին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/10/2018

Սահմանախախտը հատել է երեք պետական սահմաններ եւ ձերբակալվել Հայաստան թափանցելու փորձ կատարելիս


News.am կայքը գրում է.
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած անհայտ անձ է ձերբակալվել, ում մոտ փաստաթղթեր չեն եղել:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ նա Աֆղանստանի քաղաքացի է:

Սահմանախախտեը կյանքի լավագույն պայմաններ որոնելով՝ անպատիժ հատել է պակիստանա-աֆղանստանյան, աֆղանստանա-իրանյան եւ իրանա-թուքական սահմանները, եւ ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է միայն Հայաստան թափանցելու փորձ կատարելիս:

Սահմանախախտին հանձնել են իրավասու մարմիններին՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/10/2018

Մանրամասներ են պարզվել՝ կապված Հայաստանի սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու հետ

News.am կայքը գրում է.
Հայաստանի սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու հետ կապված որոշ մանրամասներ են պարզվել:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը ազգությամբ քուրդ է եւ պետական սահմանը հատել է Թուրքիայի իրավապահ մարմինների հետապնդումներից թաքնվելու նպատակով՝ կապված նրա կողմից կատարված ծանր հանցագործությունների հետ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ծառայության ժամանակ Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ վերակարգը պետական սահմանը հատող անհայտ մարդու է նկատել: Սահմանախախտը ուշադիր զննում էր տեղանքը եւ աշխատում աննկատ առաջ շարժվել՝ օգտագործելով տեղանքի անհարթությունները: Որոշ ժամանակ անց, նրա շարժման ենթադրվող երթուղու վրա սահմանապահները դարանակալել են:
Սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ սահմանախախտին օպերատիվորեն ձերբակալել են: Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել (ֆոտո)

News.am կայքը գրում է.
Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտների են ձերբակալել։
ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են,  որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հայ–թուրքական պետական սահմանը հատելու անօրինական փորձի ժամանակ ձերբակալվել է սահմանախախտների խումբ։ 
Նրանք մտադրվել էին գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն լիազոր մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/10/2018

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին հերթական սահմանախախտին են ձերբակալել (ֆոտո)

News.am կայքը գրում է.
Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին հերթական սահմանախախտին են ձերբակալել:
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները անհայտ մարդու են նկատել, որը հատում էր պետական սահմանը:
Սահմանախախտն ուշադիր զննում էր տեղանքը եւ աշխատում աննկատ առաջ շարժվել՝ օգտագործելով տեղանքի անհարթությունները: Որոշ ժամանակ անց նրա շարժման ենթադրվող երթուղու վրա սահմանապահները դարանակալել են: Սահմանախախտը ձերբակալվել է սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:
Նախնական տեղեկություններով՝ ձերբակալված անձը Թուրքիայի քաղաքացի է: Ապօրինի սահմանախախտման դրդապատճառները կպարզեն իրավասու մարմինները:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ

Ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ: 
Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Ա.Ս-ին և Ա.Մ-ին հանձնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, անօրինական գործունեության հանգամանքները պարզաբանելու նպատակով:
Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք վերջերս արձանագրվել է նաև ՀՀ պետական սահմանի հարավային հատվածում: Ս.թ. սեպտեմբերի 18-ին, հայ-իրանական սահմանի տեղամասում՝ Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհին, սահմանապահ զորքերի զինծառայողները ձերբակալել են սահմանային շերտ անօրինական մուտք գործած        5 անձանց՝ զինված երկփողանի ողորկափող որսորդական հրացաններով, որոնցից 2-ը եղել են ապօրինի: Վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են 12 տրամաչափի 20 հատ և 16 տրամաչափի 78 հատ փամփուշտներ, 5 փասիան և 15 կաքավ տեսակի թռչուններ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո վերոնշյալ 5 անձինք և նրանց մոտ հայտնաբերված իրերը փոխանցվել են ԱՀ ոստիկանության Հադրութի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, քաղաքացիների անօրինական գործունեության հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացք տալու նպատակով:
 ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը քաղաքացիներին հորդորում են  զերծ մնալ սահմանային ռեժիմի խախտման դեպքերից և մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանային շերտում որսորդությամբ զբաղվելը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ կայքը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/10/2018

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած անձի են ձերբակալել (ֆոտո)

News.am կայքը գրում է.
Ռուս սահմանապահները կանխել են հայ–թուրքական սահմանի ապօրինի հատման հերթական փորձը։
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք տանող հետքեր:
Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Ռուս սահմանապահները սահմանախախտին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/09/2018

Վերջին 7 օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 2500 կրակոց

Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
 ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/09/2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական կաշառքի դեպքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է հրավիրվել քաղաքացի Հ. Ա.-ն: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Գ. Գ.-ն առաջարկել է 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրեն ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով 3.000 ԱՄՆ դոլար: Սակայն Հ. Ա.-ը բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է կապիտան Գ.Գ.-ին տալ նշված գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/09/2018

Կրակոցներ եւ հրդեհ Նոյեմբերյանի սահմանագոտում.Aravot.am

Aravot.am կայքը գրում է.
Այսօր`սեպտեմբերի 2-ին, ժամը 19-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ: Դրանից հետո, հավանաբար, ադրբեջանական կրակոցների հետեւանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել, որը մինչեւ հիմա շարունակվում է: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել է մեր պաշտպանական դիրքերի վրա,նաեւ մի քանի լուսածիր գնդակներով կրակել Բաղանիս գյուղի վրա, որոնք գյուղին վնաս չեն պատճառել: Նա հայտնեց, որ ժամը 20.40-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն այդ հանգստությունն ամեն պահ կարող է խախտվել : 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2018

Հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած պարսիկներ են ձերբակալվել


Irakanum.am կայքը գրում է.
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել:
Ինչպես տեղեկացրել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը:
Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահներին հաջողվել է հետապնդել սահմանախախտներին և ձերբակալել նրանց:  Ձերբակալման ընթացքում սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն սահմանապահները կարողացել են չեզոքացնել նրանց:
Հարցման արդյունքներով պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն հայ-թուրքական սահմանը խախտելու  նպատակները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/08/2018

Հայ-թուրքական սահմանին հինգ իրավախախտ է ձերբակալվել.News.am

News.am կայքը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի մի խումբ խախտողների են ձերբակալել:

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ-ի մամուլի ծառայությունը, Արտաշատի սահմանային ջոկատի սահմանապահ վերակարգը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացու է հայտնաբերել, որոնք ապօրինի կերպով Արաքս գետով հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:

Ստուգման աշխատանքներից հետո պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները նույն ընտանիքի անդամներ են եւ գնում էին ԵՄ երկրներ՝ ավելի լավ կենսապայմանների որոնման նպատակով: Սահմանի անօրինական հատման պատճառները բացատրում են տեղանքում մոլորվելու հանգամանքով: կողմնորոշման կորուստով: Ձերբակալվածները սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ռուսասաստանցի սահմանապահները հատուկ երախտագիտություն են հայտնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ պետական սահմանի պահպանմանն աջակցելու համար:

Նշենք, որ տարվա սկզբին միայն այս հատվածում ձերբակալվածների թիվը մոտ երկու տասնյակ է կազմում:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/08/2018

Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր. ՌՈ



 ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ թվով 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել:

Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության վարչության պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի թվով 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք: 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նշված զինծառայողների հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Հ. Հովհաննիսյանը և Ա. Ավոյանը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ զորամաս և շարունակել ծառայությունը, իսկ Ա. Կիրակոսյանը և Յու.Ղուկասյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են համապատասխանաբար ՌՈ ընդունիչ-բաշխիչ և ՀՀ ՊՆ N զորամաս:

Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:


Ծանուցում.ենթադրյալ հանցանիքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/08/2018

Զինվորական ծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդության պատճառով ազատելու համար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Քննիչը նույ օրը քրեական գործը վարույթ է ընդունել, մշակել քննչական պլան և հետաքննության մարմնի հետ իրականացրած քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել առերևույթ հանցավոր այլ դրսևորումներ ևս։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա 3 անձանց, ովքեր չեն ունեցել պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր, առերևույթ օժանդակել է մտացածին հիվանդության պատճառաբանությամբ, ինչպես նաև՝ խաբեության այլ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի, իսկ երկու դեպքում՝ խոշոր չափի կաշառք ստանալուն:

Քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանը 2017թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի ազատելու համար վերջինիս հոր հետ համաձայնություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ, որի իրականացման համար զորակոչիկի հորը ծանոթացրել է Ա.Անտոնյանի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ս.Ասպատուրյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մաս-մաս զորակոչիկի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերով 19 800 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ դեպքով զինծառայության տարիքի հասած տղայի հայրը առերևույթ որպես կաշառք տվել է 15.000 ԱՄՆ դոլար: Մասնավորապես՝ տղային 2017թ. ձմեռային զորակոչից խաբեությամբ ազատելու համար հայրը ծանոթացել է Ա.Անտոնյանի հետ և առերևույթ պայմանավորվածություն ձեռք բերել 15 000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ: Վերջինս էլ օժանդակել է համապատաասխան պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում զորակոչիկի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալուն, որի արդյունքում երիտասարդն ապօրինի ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ չունենալով պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, զինծառայության ենթակա անձի հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Օգոստոսի 15-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումների միջոցով զինվորական ծառայությունից ազատելու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ապացույցների համակցությամբ՝ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2018

Հայ-թուրքական սահմանին ձեռբակալվել է Գվինեայի քաղաքացի

News.am կայքը գրում է.
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պետական սահմանի հերթական սահմանախախտին են ձերբակալել:
Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2018թվականի օգոստոսի 13-ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են մի տղամարդու, որը, անցնելով Արաքս գետը, անօրինական հատել է հայ-թուրքական պետական սահմանը:
Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993 թվականին ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է ժամանել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Ժամանելով Թեհրան՝ ծանոթացել է տաքսու վարորդի հետ եւ խնդրել է նրան իր համար շրջագայություն անցկացնել երկրի տարածքով։ Տաքսու վարորդը նրան տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը: Թուրքիայի տարածքում տաքսու վարորդը վերցրել է նրա անձնագիրը, դրանում թուրքական «Գյուրբուլաք» ավտոմեքենային անցակետի մուտքի կնիք դրել, ապա վերադարձրել է անձնագիրն ու ընթացել անհայտ ուղղությամբ:
Երկու օր նա ապրել է Թուրքիայի տարածքում լքված շենքում, որտեղ իրեն թալանել են՝ վերցնելով իր մոտ եղած ողջ գումարն ու հեռախոսը: Դրանից հետո, սնունդ փնտրելիս, հատել է Արաքս գետը՝ խախտելով հայ-թուրքական պետական սահմանը:

Այս պահին սահմանախախտի պատմած վարկածը ճշտում են Հայաստանի իրավապահ մարմինները եւ պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ձերբակալված քաղաքացին օրենսդրական կարգին համապատասխան փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`