Showing posts with label զորակոչ 2019. Show all posts
Showing posts with label զորակոչ 2019. Show all posts

12/08/2019

Կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները. ՊՆ փոխնախարարը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից։
«Մենք շատ վաղուց չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխնախարարը։

Բացի այդ, փոխնախարար Բալայանի խոսքով, կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», - հավելեց փոխնախարարը։

Նյութը՝ Aysor.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2019

Երդման արարողություն ՊԲ-ում

Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Վերջիններս երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով: 
Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ:

ԱՀ ՊԲ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2019

Երդման արարողություն

Օգոստոսի 9–ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարի ղեկավարությամբ Խոր Վիրապում անցկացվել է զինվորական երդման արարողություն, որին ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները զինծառայողներին մաղթել են պատվով կրել Հայրենիքի պաշտպանի առաքելությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/08/2019

Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը. Արծրուն Հովհաննիսյան

2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «ԵՍ ԵՄ» ծրագրով։

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: 
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, հետևել զորակոչի ընթացքին, հանդիպել և զրուցել է նորակոչիկների, նրանց ընտանիքի անդամների հետ, ծանոթացել սննդի ապահովման և նորակոչիկների հանդերձավորման աշխատանքներին:

Գնդապետ Ավետիսյանը նաև ծանոթացել է նախորդ զորակոչի ընթացքում հավաքակայանում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Արձանագրվել է, որ ներկայացված առաջարկների մեծ մասն իրագործվել է, մասնավորապես՝ բարելավվել են նորակոչիկների սպասման տաղավարներն ու սանհանգույցները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/07/2019

Նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

Հուլիսի 18-ին 2-րդ զորամիավորման հրամանատարական կազմը ենթակա զորամասերում նորակոչիկների հետ անցկացրել է տեսական և գործնական պարապմունքներ:

Նորակոչիկ զինծառայողները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, շարային և ֆիզիկական պատրաստության նորմացույցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2019

Մեկնարկել է նորակոչիկների ուսուցման գործընթացը

Երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագրի համաձայն՝ 1-ին զորամիավորման զորամասերում մեկնարկել է նորակոչիկների ուսուցման գործընթացը:

Նորակոչիկները ծանոթանում են համազորային կանոնադրություններին և ֆունկցիոնալ պարտականություններին, հրաձգային զենքին և մեխանիզմներին, կատարում շարային և ֆիզիկական պատրաստության վարժություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/07/2019

Շարունակվում է ամառային զորակոչը

Շարունակվում է 2019 թվականի ամառային զորակոչը: ՊՆ կենտրոնական հավաքակայանում գործող զորակոչային հանձնաժողովների սպաները զրուցում են զորակոչիկների հետ, ներկայացնում «Ես եմ» ծրագիրն ու դրա առանձնահատկությունները, նախնական տեղեկություններ տրամադրում զինծառայողների իրավունքների, ինչպես նաև հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/07/2019

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։

Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային և թիկունքային ապահովման ուղղությամբ։ 
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկրեն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի և հետագա ճակատագրի երաշխավորն ու պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:
     Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:
Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/07/2019

Մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:
Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/06/2019

ԳՇ պետը շրջայց է անցկացրել հավաքակայանում

2019թ. ամառային զորակոչի նախապատրաստական վերջին փուլում կենտրոնական հավաքակայան այցելեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը: ԳՇ պետն անցավ ըստ խմբերի եւ բաժանմունքների, տեղում ծանոթացավ զորակոչին դրանց պատրաստության վիճակին եւ համապետական համար մեկ միջոցառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքներում ընդգրկված համապատասխան ծառայություններին տվեց անհրաժեշտ հանձնարարականներ այն հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/06/2019

ՏՏ ոլորտում մասնագիտական հմտություններ ունեցող զինակոչիկները մասնակցեցին հերթական մրցույթին

Այսօր հունիսի 24-ին Մերգելյան ինստիտուտում տեղի ունեցավ մրցույթ՝ ՀՀ ԶՈւ-ն՝  «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ պաշտպանության համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման,  դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր  ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

«Մրցույթին մասնակցում են 200-ից ավելի երիտասարդներ, որոնցից  մոտավորապես ընտրվում են 50 մասնակից, ովքեր բաժանվում են համապատասխան  ստորաբաժանումներում, որտեղ կանցկացնեն  պարտադիր զինվորական ծառայությունը»,- նշեց   «Հայտեք»  կիբեռանվտանգության կենտրոնի գործադիր տնօրեն  Լևոն Պետրոսյանը։
Հանձնաժողովի կողմից հարցազրույցի միջոցով իրականացվում է համապատասխան որակավորում՝ հետևյալ մասնագիտություններից.

1. Ծրագրավորում
2. Կիբեռանվտանգություն
3. Ցանցային/ համակարգային ադմինիստրացիա։

Մրցույթն անցկացվում է համանատասխանաբար A,B,C   փուլերով, որոնցից յուրաքանչյուրն հաղթահարած զինակոչիկները կընտրվեն և կդառնան մրցույթի հաղթող։
Հիշեցնենք, որ մրցույթի  մյուս փուլը կշարունակվի  հաջորդ օրը։

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից 18:00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 25-ին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով: