Showing posts with label զոհեր. Show all posts
Showing posts with label զոհեր. Show all posts

13/06/2018

Ապրիլյան պատերազմի մասնակից Վահագն Էլոյանը հուղարկավորվեց Եռաբլուրում

 25-ամյա զոհված պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանին, նախապես հայտարարվածի համաձայն, այսօր հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
  Տեղեկացնենք, որ երեկ՝ հոգեհանգստի արարողությանը, մի շարք բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, իսկ այսօր հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ ՊՆ ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
  Հիշեցնենք, որ երիտասարդը զոհվել է  հունիսի 10-ին հակառակորդի արձակած կրակոցից, ով նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր։ Վահագն Էլոյանը Երեւանի բնակիչ էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ մեկնել Արցախ ծառայության:

Գոհար Աթաբեկյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/04/2018

Մահացել է Ալեք Կարապետյանը

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/03/2018

Այսօր Մարատ Դանիելյանի տարեդարձն է

Գյումրի 06.03.2018թվ. Banak.info
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մարատ Դանիելյանն այսօր՝ մարտի 6-ին, կդառնար 34 տարեկան։ Մարատը ծնվել է 1984թվ. ԱՀ Ստեփանակերտ քաղաքում։ 1991-2002 թվ. սովորել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2002-2004թվ. ծառայել է հայոց բանակում։ Սովորել է Արցախի պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժինը: 2014թվ. աշխատել է ԱՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում։ 2015թվ.զբաղեցրել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։ 2016թվ. ապրիլին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման պատճառով, Մարատ Դանիելյանը կամավոր մեկնել է առաջնագիծ՝ կանգնելու հայ զինվորի կողքին։ Ապրիլի 21-ին ժամը 06:30-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մարտական դիրքում, ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով Մարատ Ռաֆայելի Դանիելյանը թիկունքից մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Մարատ Ռաֆայելի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարատն ամուսնացած էր ունի 2 երեխա։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Նյութը տվյալները վերցված են Blognews.am կայքից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/03/2018

Այսօր Արսեն Կարապետյանի մահվան տարելիցն է

Գյումրի 03.03.2018թվ. Banak.info
2015թվ. մարտի 2-ին և լույս` 3-ի գիշերը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը: 
Արսենը ծնվել է 1995թվ. Երևանում։ Սովորել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում,ավարտելուց հետո ցանկություն է ունեցել բուհ ընդունվել, սակայն ավարտելուն պես աշխատանքի է անցել ծնողներին օգնելու համար։ Դեպքից երեք ամիս հետո Արսենը զորացրվելու էր։ ԱՀ Նախագահի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն Արսեն Կարապետյանը հետմահու պարգևատրվել է` «Մարտական ծառայություն» մեդալով։ Արսենը մշտապես առանձնացել է իր մարդկային լավ հատկանիշներով։ 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/01/2018

Այսօր Վալդիմիր Ալիխանյանի տարեդարձն է

Գյումրի 29.01.2018թ Banak.info
Այսօր՝ հունվարի 29-ին, ապրիլյան ռազմական գործողություններում քաջաբար զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 22 տարեկան։ Ծնվել է 1996թվՏավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Դիլիջանի Պետական քոլեջի տնտեսագիտության բաժինը: 2014թվ. գարնանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության ԱՀ՝ Ֆիզուլիի N զորամասում։ 321-րդ տանկի անձնակազմը լավագույններից մեկն էր: Անձնակազմի անդամներն էին հրամանատար` Բենիամին (Մոնթե) Եղոյանը, մեխանիկ-վարորդ` Տիգրան Աբգարյանը, նշանառու-օպերատոր` Վլադիմիր Ալիխանյանը: 2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ նրանց անձնակազմը ընդառաջ է դուրս եկել թշնամու տանկերին, մխրճվել 8 տանկի մեջ, շարքից հանել թշնամու 3 տանկ և անցել նրանց դրոշի վրայով։ Ամբողջ մարտի ընթացքում 321-րդ տանկի վրա ծածանվել է եռագույնը: Նրանց տանկը խոցվեց մարտական առաջադրանք կատարելիս։ Շարքային Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ «Արիության համար» մեդալով։ Վլադիմիրը որոշել էր ծառայության ավարտից հետո մնալ և շարունակել ծառայությունը։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը
Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զոհվել է Հովսեփ Կարենի Գրիգորյանը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
   Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/01/2018

Այսօր Արամայիս Ոսկանյանի տարեդարձն է

Գյումրի 26.01.2018թ Banak.info
Այսօր՝ հունվարի 26-ին Արամայիսը կդառնար 22 տարեկան։
Արամայիսը ծնվել է 1996թվ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Ընտանիքում երկար տարիներ սպասված արու զավակն էր, ով իր ծնունդով փոխել էր քույրերի ու ծնողների կյանքը։
Սովորել է Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո շարունակել է ավագ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի «Ֆինանսներ» բաժինը:
2014թվ. ծառայության է անցել ԱՀ Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում:
Ծառայության ժամանակ Արամայիսը աչքի է ընկել իր աչալրջությամբ ու զգոնությամբ։
Արամայիսի մայրը՝ Տիկին Անուշը պատմում է, որ տղան երբեք չի ցանկացել խուսափել ծառայությունից, նույնիսկ մտքով չի անցել, որ կարող է չծառայել բանակում, նրա համար մեծ ուրախություն էր ծառայել Արցախում ու հսկել բոլորիս անդորրը։
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը: 

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/01/2018

Այսօր Գոռ Կիրակոսյանի տարեդարձն է

Գյումրի 21.01.2018թ Banak.info
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Գոռն այսօր՝ հունվարի 21-ին, կդառնար 22 տարեկան։
Ծնվել է 1996թվ. Արմավիրի մարզի Արևիկ համայնքում։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ, ապա 2014թվ. զորակոչվել հայոց բանակ, ծառայության անցնելով Արցախի Մատաղիսի N զորամասում, որպես սննդի մեքենայի վարորդ:
2016թվ. ապրիլի 5-ին Գոռը վերջին անգամ իր շտապեց զինակիցներին սնունդ հասցնել, ճանապարհին թշնամու կողմից իրականացված սադրանքի արդյունքում Գոռը զոհվեց։
Գոռը ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, զորամասում մշտապես վերանորոգել է մեքենաներն ու սարքին վիճակում պահել։
Գոռ Կարապետի Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիություն» ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» մեդալներով և «Զինվոր Հայրենյաց» շքանշանով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Արման Ուդումյանի մահվան տարելիցն է

Գյումրի 21.01.2018թ Banak.info
2015թվ. հունվարի 21-ին`ժամը 18-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի` Բերդի տարածաշրջանի սահմանագոտում դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը։
Ծնվել է 1980թվ. Տավուշի մարզի Չորաթան գյուղում։ Ամուսնացած էր, ունի 3 երեխա:
Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով:
Արմանը շուրջ 6 տարի ծառայում էր հայոց բանակում։