Showing posts with label զոհ. Show all posts
Showing posts with label զոհ. Show all posts

17/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի տարեդարձն է

Գյումրի 17.02.2019թվ. Banak.info
Այսօր՝ փետրվարի 17-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ  զոհված Վլադիմիրը կդառնար 23 տարեկան։
Վլադիմիրը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր, սակայն ընտանիքը հետագայում տեղափոխվել էր Արցախ՝ Մարտունի քաղաք,  մշտական բնակության համար։
Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցողներից մեկն է եղել, որդիներին դաստիարակել արժանապատվորեն պահել հայրենի սահմանները։
2003-2013թթ. սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
2014թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում, որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում Վլադիմիրը մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։
2016թվ. ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Ապրիլի 5-ին Գոռ Կիրակոսյանը վերջին անգամ իր զինակիցներին սնունդ էր շտապում հասցնել, թշնամու իրականացրած սադրանքի արդյունքում Գոռը մարտական դիրքեր հասնելուն պես սնունդը դատարկելու ժամանակ զոհվել է ծառայակցի Վլադիմիր Նարինյանի հետ՝  թշնամու արկակոծման հետևանքով։ 
Վլադիմիր Նարինյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ և ՀՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Մղդեսյանի տարեդարձն է

Գյումրի 16.02.2019թվ.Banak.info
Այսօր՝ փետրվարր 16-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Գևորգ Մղդեսյանը կդառնար 23 տարեկան։
Գևորգը ծնունդով Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր։
Գևորգը փոքրուց առանձնանում էր իր հայրենասիրությամբ, առանձնահատուկ սեր ուներ հայկական ազգագրական պարերի, երգերի հանդեպ։
2013թվ. ավարտելով թիվ 2 ավագ դպրոցը Գևորգն իր ուժերով ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
2016թվ.  ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգ Մղդեսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» իսկ հետմահու ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի տարեդարձն է

Գյումրի 15.02.2019թվ. Banak.info
Այսօր՝ փետրվարի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ  զոհված Գրիգոր Հարությունյանը կդառնար 22 տարեկան։
Գրիգորը ծնունդով Երևան քաղաքից էր, սովորել և ավարտել էր N194 դպրոցը։ Դեռ փոքր տարիքից Գրիգորը մշտապես օգնել է ընտանիքին, աշխատել, փորձել թեթևացնել մոր՝ Տիկին Անահիտի հոգսերը, ով միայնակ պահում էր իր հինգ զավակներին։
Պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2015թվ.Արցախի Հադրութի շրջանի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասերից մեկում, որպես դիպուկահար։ Գրիգորը դիպուկ էր կրակում, միշտապես աչքի ընկնում իր մասնագիտական բարձր հատկանիշներով։
2016թվ. ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել էր հակառակորդի սադրանքներին։
Ծավալված մարտական գործողությունների ժամանակ Մեխակավանի մարտական դիրքերից մեկում արիաբար զոհվել է Գրիգոր Հարությունյանը։
Գրիգորը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/02/2019

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել». Դավիթ Տոնոյան

Այսօր Կիպրոսի ՊՆ նախարարի և ՀՀ ՊՆ նախարարի մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ  Տոնոյանը Նոր տարվա գիշերը Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը թաքցնելու մասին  լրագրողների հարցին ի պատասխան ասաց՝ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել եւ դա չի արել տարիներ շարունակ:

«Այժմ ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:
Ինչպես նշում է  Տոնոյանը,  լրագրողները  տեղեկատվություններ ստանում են տարբեր գերատեսչություններից, այդ թվում Պաշտպանության նախարարությունից, սակայն ավելացնում.

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»:
Հիշեցնենք նաև, որ տվյալ դեպքի մասին  չէր տեղեկացվել: Լրագրողների՝ ՊՆ-ին հարցման արդյունքում է հաստատվել տեղեկությունը:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով: 

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/02/2019

Մահացել է Մեսրոպ Գրիգորյանը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
 «Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:     
Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2019

«Հայրենիքի սահմանները պահելը իմ գործն է, ես եմ պատասխանատու» Տիգրան Սիմոնյան։ Այսօր Տիգրանի մահվան 4-րդ տարելիցն է

Գյումրի 10.02.2019թվ.Banak.info
2015թվ. փետրվարի 10-ին ժամը՝ 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է 1991թվ. ծնված ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Տիգրանը ծնունդով Լոռու մարզի` Վանաձոր քաղաքից էր։
1998թվ. ընդունվել էր Վանաձորի Հ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը։
Տիգրանին ճանաչողները մշտապես պատմում են, թե նա ինչքան բարի ու համեստ երիտասարդ էր, իր հաջողություններին ու նպատակներին հասել էր իր նվիրվածության ու մեծ ջանքերի շնորհիվ։
2008թվ. Տիգրանն ավարտել էր դպրոցը, ընդունվել Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։
Ուսումնառության տարիներին Տիգրանը մշտապես աչքի է ընկել իր գիտելիքների պաշարով, նվիրվածությությամբ ու լրջությամբ։
2012թվ. գերազանց ավարտել էր ինստիտուտն ու ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի, Եղնիկներ զորամասում՝ որպես դասակի հրամանատար։
Տիգրանը հպարտ էր, որ ծառայում է Զինված ուժերում, որ իր զինվորները լավագույնն են, նա նույնպես լավագույն սպաներից մեկն էր, ով հոգատար ու նվիրված էր իր զիվորների հանդեպ։
Տիգրանը ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Նելսոն Ստեփանյանի», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով իր նվիրվածության, մասնագիտական բարձր պատրաստվածության համար։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Չենք հրապարակել, բայց եւ չենք թաքցրել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորի մահվան լուրը չհայտնելու մասին

News.am  կայքը գրել է.
Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց եւ չեն թաքցրել։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է պարզաբանել, թե ինչու նախարարությունը չի հայտնել զինծառայողի մահվան մասին։
Նույն խնդրին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը․ «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։
Նա համաձայնել է լրատվամիջոցի դիտարկմանը, որ նախկինում այսպիսի ուշացում չէր եղել, բայց եւ պնդել է, որ «հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Գասպարյանի տարեդարձն է

Գյումրի 10.02.2019թվ. Banak.info
Այսօր՝ փետրվարի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Նորայր Գասպարյանը կդառնար 23 տարեկան։
Նորայրը ծնունդով Սյունիքի մարզի` Կապան քաղաքից էր։ Ընտանիքը երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, սակայն հետ վերադարձել Կապան։
2007թվ. ընդունվել է Կապանի Մշակույթի կենտրոնի «Պարիաստղեր» ստուդիան։ Պարարվեստում Նորայրը մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ուներ, իր հետագան էլ Նորայրը պատկերացնում էր պարարվեստում։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, 6-ամսյա ուսումնական փուլն ավարտելուց հետո շարունակել ծառայությունը Արցախի` Հադրութի շրջանի N զորամասում որպես տանկի մեխանիկ-վարորդ։
Տանկի անձնակազմի անդամներն էին հրամանատար՝ Հայկ Գրիգորյանը, նշանառու-օպերատոր՝ Վահե Զաքարյանը, և մեխանիկ-վարորդ՝ Նորայր Գասպարյանը։
2016թվ. ապրիլի 2-ին թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով տանկի անձնակազմը անցել էր մարտական խնդրի կատարման, խոցվել մարտադաշտում։
Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Եթե այդ ժամանակ տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր. ՊՆ փոխնախարարը՝ զինվորի մահվան դեպքը չհայտնելու մասին

Tert.am կայքը գրում է.
Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 31-ին զինծառայողի մահվան դեպքը չհայտնելուն։
«Տեսե՛ք՝ նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»,- ասաց Գաբրիել Բալայանը։
Դիտարկմանը, որ սովորաբար տեղեկատվությունը լինում էր զինծառայողների մահվան մասին հենց դեպքի հաջորդ օրը կամ հաջորդող օրերին, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս անց, ՊՆ փոխնախարարը նշեց. «Այո, սովորաբար Պաշտպանության նախարարությունը հնարավորինս հաղորդում է, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։
Հիշեցնենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։
Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Հարցին, թե այս դեպքից հետո հասարակությունում չե՞ն կարող կասկածներ առաջանալ, որ բանակում մահվան այլ դեպքերի մասին ևս չի հաղորդվում, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետև ամփոփ տվյալները հրապարակվում են որոշակի պարբերականությամբ»։
«Եվ վերջում նաև հաշվի առե՛ք, որ բոլոր դեպքերում մարդկային ճակատագրի և հարազատների հետ կապված որոշակի նրբություններ կան, որոնք միանգամից հրապարակելը կարող է խնդիր առաջացնել ոչ միայն քննության, այլև ընկալման համար»,- նշեց փոխնախարարը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ամանորի գիշերը ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն դեպքի մասին չեն հայտնել

Tert.am կայքը գրում է.

Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:

Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ ուղարկեց համապատասխան կառույցներին:

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են.

«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին:

Նշենք,որ Tert.am-ը ՊՆ-ին հարցում ուղարկելուն զուգահեռ գրավոր հարցում է ուղարկել նաև վարույթն իրականացնող Քննչական կոմիտեին:

ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

Tert.am-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը երեք երեխայի հայր էր:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2019

Այսօր փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցն է

Գյումրի 08.02.2019թվ. Banak.info
2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Գեղամը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից էր: Սովորել և ավարտել էր Մարտակերտի թիվ 1 դպրոցը:
1996թ. Գեղամը անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Գեղամ Մանուկյանը սովորել էր Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել էր լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության` Արցախում: Զբաղեցրել էր մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել էր փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես  ինժեներական ծառայության պետ:
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն»  և «Արիություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/02/2019

Այսօր Հայկ Քալանթարյանի մահվան տարելիցն է

Գյումրի. 07.02.2019թվ.Banak.info
2018թվ. փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
Հայկը ծնունդով Տավուշի մարզի Նավուր գյուղից էր։Սովորել էր Նավուր գյուղի դպրոցում, ավարտել 2016թվ., ուսումը շարունակել էր Բերդ քաղաքի Պետական քոլեջի մենեջմենթ բաժնում։
2017թվ. բարձր տրամադրությամբ անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հադրութի N զորամասում։ Հայկը մշտապես ցանկացել էր ծառայել Արցախում նույնիսկ հարազատներին ասել էր, որ անպայման Արցախ է գնալու։
Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիություն»  մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2019

Այսօր Գոռ Գարեգինյանի մահվան տարելիցն է

Գյումրի 06.02.2019թվ.Banak.info

2017թվ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: 
Գոռը ծնունդով Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր: 2016թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում:
Արցախի Նախագահի հրամանագրով Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ

05/02/2019

Այսօր Սիմոն Ճավռշյանի մահվան տարելիցն է

Գյումրի 05.02.2019թվ. Banak.info
2016թվ. փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող ՝ Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
Սիմոնը ծնվել էր 1996թվ. Շիրակի մարզի՝ Փանիկ գյուղում: 2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի՝ Հադրութի շրջանի N զորամասում։
Սիմոն ճավռշյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ և ՀՀ նախագահների կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Շեքսպիր Հակոբյանի մահվան տարելիցն է

Գյումրի 05.02.2019թվ. Banak.info

2015թվ. փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ՝ հակառակորդի գնդակից, զոհվել է ժամկետային զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը։
Շեքսպիրը ծնունդով Ջերմուկ քաղաքից էր երկար տարիներ ապրել էր ՌԴ-ում, սակայն վերադարձել էր, հայրենիք՝ ծառայելու նպատակով:
Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից է «Մարտական ծառայության» մեդալով: 
Շեքսպիրն ամուսնացած էր, ունի որդի:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/02/2019

Այսօր Էդուարդ Հայրապետյանի տարեդարձն է

Գյումրի 04.02.2019թվ.Banak.info 
Այսօր՝ փետրվարի 4-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Էդուարդը կդառնար 24 տարեկան։
Էդուարդը ծնուդնով Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից էր: 2012թվ. ավարտել էր դպրոցը: 2013թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Էդուարդը մեծ սիրով էր անցել ծառայության հպարտ, որ ծառայելու էր ու հսկելու բոլորիս անդորրը։
2015թվ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995թ.), Արշակ Հարությունյանը (1995թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995թ. ) ՝ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։
Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արմեն Գասպարյանի տարեդարձն է

Գյումրի 03.02.2019թվ. Banak.info
Այսօր՝ փետրվարի 3-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանը կդառնար 45 տարեկան։
Արմենը ծնունդով Գորիսի շրջանի` Շինուհայր գյուղից էր: Ավարտել էր տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել էր Կապանի Շինարարական տեխնիկումում։
Արցախյան պատերազմի ընթացքում կամավորագրվել և անչափահաս տարիքում մեկնել էր մարտադաշտ, մասնակցել Մարտակերտի շրջանում մի շարք կարևոր մարտերի, 1992թվ. վիրավորվել։ 
1993-1994թթ.անցել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։ 
Արցախյան ազատամարտից հետո էլ Արմենը շարունակեց իր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։
1999թվ-ից սկսած ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։
Ավագ լեյտենատի կոչումով Արմեն Գասպարյանը առողջական խնդիրների պատճառով 2008թվ. զորացրվել է որպես` պահեստազոր։

2016թվ. ապրիլին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից սկսած  լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում Արմենը Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մեկնել էր Արցախ՝ Մարտակերտի շրջանի, Թալիշ գյուղ։ Զոհվել է ապրիլի 6-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, երբ նրան հանձնարարվել էր դուրս բերել զոհված զինծառայողների մարմինները։ 
Ծառայության ընթացում Արմեն Գասպարյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և հուշամեդալներով, իսկ հետմահու ԱՀ`«Արիության համար» մեդալով և ՀՀ` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Քառօրյայում զոհված զինծառայողի այրին վերադարձել է բանակ՝ ծառայության

News.am կայքը գրում է.
Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշ Հյուսնունցը, օրերս վերադարձել է ծառայության:
Անուշը, որն ամուսնու զոհվելուց 7 ամիս անց դուստր էր ունեցել, ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասերից մեկում:
«Գեղամի մահից հետո հոգեբանորեն դժվար է նորից բանակ վերադառնալը… աղջիկս արդեն 2 տարեկան է, Ստեփանակերտում ինձ բնակարան են հատկացրել, այդ պատճառով հենց այստեղի զորամասում եմ աշխատում»,- NEWS.am-ին պատմեց Անուշը:
Գեղամն ու Անուշը ծանոթացել էին ծառայության ընթացքում. միասին Մարտակերտի զորամասում էին ծառայում: Ամուսնությունից 6 ամիս անց Գեղամը զոհվել էր՝ այդպես չիմանալով, որ կինը հղի է: 2016թ.-ի նոյեմբերին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը:
«Որպես այրի՝ դժվարությունները շատ են, բայց ես հիմա միայն մտածում եմ աղջկաս պահելու ու մեծացնելու մասին»,- ասաց Անուշը:
Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Գրիգորյանի տարեդարձն է

Գյումրի 01.02.2019թվ.Banak.info
Այսօր՝ փետրվարի 1-ին, ապրիլյան պատերազմում արիաբար զոհված Անդրանիկ Գրիգորյանը կդառնար 33 տարեկան։
Անդրանիկը ծնունդով Ուկրաինայի Հանրապետության Վոլյովկա քաղաքից էր: Ընտանիքը տեղափոխվել էր Հայաստան` Գյումրի քաղաք, տարիներ անց Արցախի Հադրութի շրջանի` Հայկավան գյուղ: Կրթությունը կիսատ է թողել, որպեսզի օգնի ընտանիքին: 2004-2006թթ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության` Արցախում։
2013թվ. անցել էր պայմանագրային ծառայության, որպես հրաձիգ, ականանետի նշանառու։
2016թվ. ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Անդրանիկը զոհվել է ապրիլի 2-ին Մեխակավանի (Ջեբրայիլ) ուղղությամբ գրավված բարձունքներից մեկի համար մղվող մարտում, նրա հետ զոհվել են ծառայակիցներ սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը։
Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ կատաղի մարտում հայ զինծառայողները թշնամուն պատճառել են մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ: 
Անդրանիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից` «Մարտական ծառայություն»  և ՀՀ Նախագահի կողմից` «Արիություն»  մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/01/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանի տարեդարձն է

Գյումրի 29.01.2019թվ.Banak.info
321-րդ տանկի նշանառու-օպերատոր Վլադիմիրն այսօր՝ հունվարի 29-ին, կդառնար 23 տարեկան։
Վլադիմիրը ծնունդով Դիլիջան քաղաքից էր։ Սովորել էր Դիլիջանի թիվ 1 դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Դիլիջանի Պետական քոլեջ, տնտեսագիտության բաժինը։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության, 6-ամսյա ուսումնական փուլով ծառայել ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում, որից հետ ծառայությունը շարունակել էր Արցախի Ֆիզուլիի N զորամասում։
Վլադիմիրը մարտական բարձր պատրաստվածության ու լավ գիտելիքներ ունենալու համար 2015թվ. ճանաչվել էր զորամասի լավագույն նշանառու-օպերատորը և պարգևատրվել։

2016թվ. ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Առաջին հարձակման ընթացքում թշնամուն հաջողվել էր գրավել Մեխակավանի (Ջեբրայիլ) ուղղությամբ տեղակայված մի քանի դիրքեր։ Ֆիզուլիից Մեխակավան օգնության հասած անձնակազմի մեջ էր նաև 321-րդ տանկի անձնակազմը։
Անձնակազմի անդամներ հրամանատար` Բենիամին (Մոնթե) Եղոյան, մեխանիկ-վարորդ` Տիգրան Աբգարյանը, նշամառու-օպերատոր` Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ խոցել են հակառակորդի 3 տանկ և 1 հետևակ մարտական մեքենա։ Անձնակազմը մարտի ընթացքում տապալել է հակառակորդի դրոշն ու ծածանել եռագույնը։ Նրանց տանկը խոցվել է մարտական առաջադրանք կատարելու ընթացքում։
Վլադիմիրը որոշել էր, ծառայության ավարտից հետո մնալ զորքերում` որպես տանկիստ։
Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի կողմից` «Արիության համար» մեդալներով։