Showing posts with label զինվոր. Show all posts
Showing posts with label զինվոր. Show all posts

05/09/2018

Զինվորները նոր տարուց կունենան նոր որակի կոշիկներ ու համազգեստ.News.am

News.am կայքը գրում է.
Զինվորների համար նախատեսված համազգեստի, այդ թվում կոշիկների որակը կբարձրանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Բատինկաների որակն էլ կբարձրանա, հիմա փորձարկումներն են գնում, որոնք առաջարկվել են արտադրողների կողմից: Կարծում եմ՝ արդեն հաջորդ տարվանից, կամ միգուցե հասցնենք նաեւ այս տարվա վերջին ունենանք նոր որակի կոշիկներ»,-ասաց նա՝ հավելելով. «Այդ փորձաքննությունը բավական բարդ է անցնում, կան համապատասխան լաբորատորիաներ, որոնց դրական եզրակացությունը տալուց հետո կթույլատրվի դրանց մասսայական արտադրությունը՝ համապատասխան պայմանագրի հիման վրա: Հիմա այդ փորձարկումների փուլում ենք: Կարող է՝ նաեւ որոշակի ձեւական փոփոխություններ էլ կրեն՝ մոդելի առումով»:
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք նախկինում եւս զինծառայողների համար նախատեսված կոշիկները նման փորձաքննություն չէին անցնում. «Միգուցե անցնում էին, ես հիմա չեմ կարող մեկնաբանել»:
Ինչ վերաբերում է զինվորների համազգեստին, փոխնախարարն ասաց. «Համազգեստը չի ձեւափոխվի, բայց որակը կբարձրանա: Ձեւի առումով կմնա նույնը, բայց կտորի հյուսվածքը կփոխվի»:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2018

Լոս Անջելեսում բնակվող բարերարի հերթական նվերները սահմանն անառիկ պահող զինվորին է փոխանցելու «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը․ Shamshyan.com

Shamshyan.com կայքը գրում է.
Վերջերս Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհուրդը ԵԿՄ պատվոգրով պարգևատրեց Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակից, իսկական մեծ հայ Սարգիս Պետրոսյանին։
Վերջինս շուրջ 10 տարուց ավելի զբաղվում է ակտիվ բարեգործական աշխատանքներով։ Տարբեր ծրագրերով հաճախակի այցելում է հայրենիք և ամեն այցի ժամանակ մեկնում է սահմաններն անառիկ պահող առյուծ զինվորներին տեսակցության։ 

Նա ոչ մի անգամ դատարկաձեռն չի այցելում զինվորին։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ու դրան հաջորդած օրերին նա առաջին անհրաժեշտության պարագաներն է հասցրել առաջնագիծն անառաիկ պահող զինվորներին․ թե՛ Մարտակերտում, թե՛ Մեխակավանում (Ջաբրաիլ), թե՛ Հադրութում, թե՛ Քելբաջարում, թե՛ Թալիշում և թե՛ Արցախի Հանրապետության ամենագեղատեսիլ բնության գրկում գտնվող, հայությանը հայտնի «Եղնիկներ» անունը ստացած զորամասի զինվորներին։ 

Օրերս նա հերթական այցն էր կատարել Հայաստան։ Ու մոտակա օրերին «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը, կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ սահմանն անառիկ պահող հերոս զինվորներին կփոխանցի Ս․ Պետրոսյանի կողմից Հայաստան բերված անհրաժեշտ պարագաները, որոնց ցանկը այնքան շատ է, որ անունները նշելու փոխարեն, ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի տեսքով։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ս․ Պետրոսյանն ասում էր․ «Այս ամենը իմ փոքրիկ լուման է մեր արծիվ զինվորներին։ Ես, իմ ընտանիքն ու իմ ընկերները այս փոքրիկ նվերները հանձնում ենք հերոս քաջարի զինվորներին ու մեր քույրերին, քանի որ գիտեք՝ առաջնագծում զինվորի հետ ծառայում են նաև մեծ թվով կանայք։ Այս փոքրիկ ծանրոցները մենք փոխանցում ենք նրանց, քանի որ նրանց շնորհիվ է, որ մենք մեր գլուխները գիշերները հանգիստ դնում ենք բարձին։ Թող Աստված ուժ ու կորով տա ձեզ, մեր առյուծ զինվերներ։ Դուք ձեր խիզախությամբ, ինչպես ինձ ու իմ ընտանիքին, այնպես էլ ողջ հայությանը ապրելու արարելու ու գոյատևելու թթվածին եք տալիս»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․ Պետրոսյանի տղան իր ծառայությունն անցկացրել է լեգենդար «Եղնիկներ» զորամասում, որի հրամանատարն է լեգենդար, իսկական մեծ հայ, հերոսական ու մաքուր անցյալ ունեցող գնդապետ Կարեն Ջալավյանը։ Ցանկացած զինվոր, ով իր ծառայությունն է անցկացրել Եղնիկներում , զորացրվելուց հետո հպարտանում է, որ ծառայել է լեգենդար Կ․ Ջալավյանի հրամանատարությամբ գտնվող զորամասում։ 










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2018

Զինծառայողներին, փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքներին պետպատվերով բուժօգնությունն այսուհետ կտրամադրվի ՊԱԳ-ի հաստատմամբ

Shamshyan.com կայքը գրում է.
Այսուհետ ԱՐՄԵԴ համակարգով նախքան որոշ ծառայությունների մատուցումը` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) ֆինանսավորմամբ, բուժհաստատությանն անհրաժեշտ է ստանալ թույլտվություն ՊԱԳ-ի կողմից՝ նախնական հարցման տեսքով։ Առողջապահության նախարարի 2018թ. հրամանով «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկումը 1000-ից ավելի ծառայությունների համար կիրականացվի ՊԱԳ-ի հաստատմամբ: Սա նշանակում է, որ եթե մինչ այս բուժհաստատությունն էր կայացնում պացիենտին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և բուժման ուղեգիր տրամադրելու հիմքերի համապատասխանությունը սահմանված պահանջներին, ապա այսուհետ գործընթացը կառավարվելու է ՊԱԳ-ի կողմից։ Այս ընթացակարգը նշված խմբերին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրելու գործընթացը դարձնում է առավել վերահսկելի, նվազեցնում է բուժահաստատությունների ինքնագործունեության և համակարգային խնդիրներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքները, առկա տեղերը և հերթագրումները հասանելի են Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի պաշտոնական վեբկայքում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2018

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը


Սույն թվականի օգոստոս ամսից իր գործունեությունն է ծավալում, «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հիմնադրամը ակտիվ համագործակցում է «Զին տաքսի»-ի հետ, որի հասույթի 80%-ը ուղղվելու է բարեգործական ծրագրերի։ Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև ներկայացվող տեսանյութում․․․


Աղբյուրը՝ «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2018

Զորացրում՝ 5000 դրամով, կամ 5000-անոց խայտառակություն...

Երեկ՝ հուլիսի 16-ին banak.info-ն ահազանգ է ստացել զինծառայությունն ավարտած ու զորացրված զինվորների հարազատներից: Նրանք անհանգստացած էին այն փաստից, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասերից զորացրվելուց հետո, տղաներին տեղափոխող ավտոբուսի վարորդները 5000-ական դրամներ են հավաքել բոլորից և ոչ մի պարզաբանում չեն տվել:
-Մենք հետաքրքրվեցինք և մեզ ասացին, որ պետականորեն անվճար է համարվում զինվորներին՝ զորացրվելուց հետո մեքենայով տեղափոխելը,  բայց այսօր անօրինական թե օրինական վարորդները 5000 դրամ են գանձել,-ասում է տղաներից մեկի ընկերը:

Զինվորների պնդմամբ զորամասերի հրամանատարներն ասել են, որ իրենց տեղափոխումը անվճար է կատարվելու, նրանք զորամասերի տեղակայման վայրերից զորամասերի մեքենաներով գնացել են ավտոբուսների շարժման վայր ու հենց այդտեղ էլ վարորդները իրենցից հավաքել են 5000-ական դրամները:

Զորացրման ընթացակարգի հետ կապված Banak.info-ն կապ հաստատեց Պաշտպանության նախարարության թեժ գծի աշխատակիցների հետ, իմանալու՝ արդյո՞ք զորամասն է մեքենա տրամադրում տեղափոխություն իրականացնելու համար, թե ոչ.
- Տղաների անվտանգության նկատառումներից ելնելով մեքենաներ են տրամադրվում և տեղափոխում են: Իսկ եթե չտեղափոխեն գումար են տրամադրում զինվորներին, բայց այդպես քիչ է լինում:

Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ սա  վարորդների խաղն է, որովհետև  երբ կասկածները փարատելու համար banak.info-ն զրուցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, նա ասաց, որ նման բան առաջին անգամ է լսում և խնդիրը հաստատ կուսումնասիրեն:

Իննա Թումանյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`