Showing posts with label դիրքեր. Show all posts
Showing posts with label դիրքեր. Show all posts

01/11/2019

Պլանային ստուգումներ մարտական դիրքերում



Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:

Ստուգվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները, հանդերձանքը, զենք-զինամթերքի պահպանությունը, անվտանգության կանոնների պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/10/2019

Դիրքապահները․ ֆոտոռեպորտաժ Արցախի հյուսիսային դիրքերից

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.



Դավիթ Թորոսյան
































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2018

Հայկական զինված ուժերը մարտական նոր դիրք են տեղադրել Նախիջևանի ուղությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նախիջևանի հետ սահմանի մի շարք հատվածներում հայկական զինված ուժերը ունեցել են բարելավումներ և առաջխաղաղացումներ, նոր դիրքերի տեղակայումներ, որոնցից մեկն արդեն իսկ ներկայացրելենք, իսկ այժմ Banak.info-ն հրապարակում է հերթական բացառիկ կադրերը, որտեղ երևում են ինչպես հայկական կողմի կատարած աշխատանքի ծավալը, այնպես էլ նոր դիրքերից ադրբեջանական դիրքերի նկատմամբ ունեցած առավելությունը։ Լուսանկարները և նրանց մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև։
Նկար 1
Նկար 1-ում պատկերված է դեպի հայկական նոր դիրքեր տանող ճանապարհը, որի մեջ հստակ երևում են (սլաքների հատվածում) թրթուռավոր ինժեներական տեխնիկայի աշխատանքի հետքերը։ Ինչպես հետքերի առկայությունը այնպես էլ հողի վառ գույնը հուշում են այն մասին, որ սա ոչ վաղ անցյալում կատարված մեծածավալ աշխատանք է։




Նկար 2
Նկար 2-ում ակնհայտ է կատարված աշխատանքի ծավալը, որտեղ ինչպես երևում է արդեն ստեղծված են կոմունիկացիոն ուղիներ, այդ թվում՝ ավտոճանապարհ, ինչը բնականաբար հեշտացնում է ինչպես հերթափահության իրականացումը, այնպես էլ՝ թիկունքային ապահովումը։




Նկար 3
Նկար 3-ում երևում են ինժեներական աշխատանքների համար նախատեսված աշխատանքային 2 գործիք, ինչը նաև փաստում է այն, որ դիրքերում ընթանում են անվտանգության բարձրացմանն ուղղված մշտական աշխատանքներ, ինչին ադրբեջանական կողմը չի կարող խոչընդոտել, հայկական կողմի բավականին գրագետ պլանավորված և իրականացված դիրքադրության պատճառով, ինչը հստակ երևում է Նկար 4-ում։


Նկար 4
Նկար 4-ում արդեն պարզ երևում է թե հայկական նոր դիրքից ինչքան հստակ է իրականացվում հակառակորդի դիտարկումը, և այնհրաժեշտության նաև՝ խոցումը։ Ուղիղ նշանառության տակ են ինչպես հակառակոդի կրակակետերը, դիտակետերը, այնպես էլ խրամատներն ու խրամուղին։ Հայակական դիրքը հիմնավորվել է այս հատվածում ինչը բացառում է առաջխաղացման ադրբեջնական հնարավորությունը։


 Դավիթ Թորոսյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`