Showing posts with label բարեգործություն. Show all posts
Showing posts with label բարեգործություն. Show all posts

03/07/2020

Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին


Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել համավարակի պայմաններում առողջ զորակոչի ապահովման նպատակով հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել, որ  «Թովմասյան» հիմնադրամի տրամադրած նմուշառման պարագաների շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները զինված ուժերում կիրականացվեն առավել արդյունավետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական առցանց համերգի մասնակիցներին և հույս հայտնել, որ համագործակցությունը հիմնադրամի հետ շարունակական է լինելու։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն այսօր՝ հուլիսի 3-ին նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ «Թովմասյան» հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10. 000 COVID-19-ի թեստ։  «Միասին մենք կարող ենք» միջոցառման հավաքագրված հասույթից ավելի քան 25.200.000 դրամ տրամադրվել է դրանց ձեռքբերման համար։ 
Նմուշառման համար անհրաժեշտ բժկական բոլոր  պարագաները փոխանցվել են ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ այս առաքելությամբ իրենք նպատակ ունեն օժանդակել վարակի տարածման կանխարգելումը զորակոչիկների շրջանում:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/04/2020

ՊԲ-ին հանձնված միջոցները նախանշված զորամասերում և ստորաբաժանումներում կկիրառվեն ըստ նշանակության


Հերթական բարեգործական նախաձեռնությունը՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին:
Բարեգործական հերթական ծրագրի հեղինակները ՊԲ-ի հետ այս ոլորտում, արդեն տարիների փորձառություն ունեցող ‹‹Հայ վիրավոր հերոսներ›› հիմնադրամն է և ‹‹Հանուն հայ զինվորի›› հասարակական կազմակերպությունը: Վերջիններիս համատեղ ջանքերի արդյունքում ապրիլի 24-ին ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ քարշակվող և ինքնագնաց ախտահանող սարքավորումներ, ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր, որոնք էական ազդեցություն կունենան բանակում նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման դեմ իրականացվող համալիր գործընթացների բարելավման վրա:
Հավելենք, որ արդեն առաջիկա օրերին, բարեգործական նախաձեռնության շնորհիվ ՊԲ-ին հանձնված միջոցները, նախանշված զորամասերում և ստորաբաժանումներում կկիրառվեն ըստ նշանակության:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանն է տրամադրել ախտահանման հատուկ 2 սարքավորում

Արցախ/ Տեղեկատվական շտաբ-ը տեղեկացնոմ է, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանն է տրամադրել թվով 2 ախտահանման հատուկ սարքավորում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում օգտագործելու նպատակով:

Ստորև՝ ներկայացնում ենք Արցախ/ Տեղեկատվական շտաբի կողմից հրապարակված  տեսանյութը՝ 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/04/2020

«Մեկ ծաղիկ= մեկ փամփուշտ» նախաձեռնության և «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի համատեղ ծրագիրը հասավ իր վերջնակետին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ Արթուր Բաղդասարյանը և Անահիտ Բախշյանը հանդես էին եկել «Մեկ ծաղիկ՝ մեկ փամփուշտ» նախաձեռնությամբ: Դրանից ստացված միջոցները փոխանցվել էին «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին: Դրամահավաքի միջոցով ՀԿ-ն ձեռք է բերել 200 հատ ջրի ուսապարկ, որը համապատասխան ստորաբաժանումներին հատկացնելու նպատակով փոխանցել է ՀՀ ՊՆ-ին:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին և նախաձեռնողներին օժանդակության համար, ինչպես նաև տեղեկացնում, որ ամբողջ գումարը ծախսվել է նպատակին համապատասխան, թիրախավորված ծրագրերի միջոցով և բացառապես թափանցիկ կերպով: Իսկ հաշվետվությունը կարող եք տեսել կայքում:


Լիանա Բրյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/04/2020

Դրամահավաք՝ Արցախում կորոնավիրուսի պայքարի դեմ անհրաժեշտ իրերի գնման նպատակով

Սիրելի հայրենակիցնե՛ր,
ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը, իրականացրել էին համատեղ ծրագիր, որի շրջանակներում Արցախի Առողջապահության նախարարությանը տրամադրվել էին հատուկ միջոցներ՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Վիրուսի տարածման կանխարգելման և անհրաժեշտ այլ գործողությունների մեծածավալ բնույթից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել կրկին տրամադրել նմանօրինակ միջոցներ, որոնց գնման նպատակով «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն մեկնարկում է կարճատև՝ 5-օրյա դրամահավաք, որին մասնակցել ցանկացողները, կարող են գումար նվիրաբերել ստորև ներկայացվող միջոցներից իրենց ամենահարմար տարբերակով։ Անհրաժեշտ ապրանքների և միջոցների ցանկը, տեսկաները հստակեցված և համաձայնեցված են Արցախի համապատասխան գերատեսչությունների և ծառայությունների հետ։ 
Դրամահավաքի ավարտին www.banak.info կայքում կտեղադրվի մասնակիցների անվանական հաշվետվություն։
Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել՝

Ինեկո բանկ (ընթացիկ հաշիվ)
2050080818251001 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Ինեկո բանկ  (քարտային հաշիվ)
4578 8900 0035 5444 ստացող՝ Դավիթ Թորոսյան

Idram  համակարգ 
434278565 ստացող՝ Դավիթ Թորոսյան 

Հարցերի. Առաջարկությունների և առձեռն գումար փոխանցելու ցանկության դեպքում, կարող եք զանգահարել 077035334 և 095035334 հեռախոսահամարներով, «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյան։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/12/2019

Արցախի սահմանն անառիկ պահող զինվորները. /Ֆոտոռեպորտաժ/


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը համագործակցելով իրականացրել են աննախադեպ ծրագիր Արցախի 4 զորամասերի համար, որը նախնական փուլում պլանավորվել էր իրականացնել 1 զորամասում։ 
Զորամասերին հանձնվել են ինժիներական գործիքներ, մետաղալար, ջրի տարաներ (10լ), ցրտադիմակցուն  բրդյա ճտկակոշիկներ և  անձրևապաշտպան արտահագուստ։ 
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն թվարկվածները անձամբ հասցրել է զորամասեր, առաջնագիծ մեր դիրքապահներին։

 Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը Արցախի առաջնագծից։























































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`