Showing posts with label արմենպրես. Show all posts
Showing posts with label արմենպրես. Show all posts

11/11/2019

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը հայտարարեց Երևանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելու մասին հարցին:

«Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը: Ցանկացած դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ըԼավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:



Նյութը՝ Armenpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/10/2019

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը


Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմեց Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը:
«Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում ուժեղ ցավերով, ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվել է, որ կույրաղիքը պայթել է, և սկսվել է բորբոքում: Տրվել է կույրաղիքի որդանման լաբիրինթ բորբոքում ախտորոշում։ Հոսպիտալի բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են եղել վիրահատության»,-պատմում է մայրն ու նկատում՝ նույնիսկ նախավիրահատական շրջանին պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել:


Մոտ 5 ու կես ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել տղայի կյանքը: Հայկ Խաչատրյանը հիմա գտնվում է մայրական խնամքի արձակուրդում: Մայրը՝ Թամարա Բաղդասարյանը, ոգևորվածությամբ է նշում՝ որդին հիմա արդեն լավ է զգում: «Երկրորդ վիրահատության վտանգ կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, դրա կարիքն այլևս չկա։ Մինչև կյանքիս վերջ պարտական եմ հոսպիտալի բժիշկներին: Ուզում եմ հատուկ նշել վիրաբույժներ Արամ Անտոնյանին և Հովհաննես Եղոյանին»,-նշեց նա ու հավելեց՝ զորամասի հրամանատարը ևս շատ հետևողական է եղել:

Զինծառայողի մայրը տպավորված է հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրությամբ, հոգատարությամբ: «Այդ ծայրամասում այդ տեսակի խնամքից զարմացած եմ»,-նշեց նա:

Հայկը զինվորական ծառայությանը կվերադառնա հոկտեմբերի 23-ից:



Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/09/2019

ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու շփման գծում


Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):  

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։



Նյութը՝ Armenpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2019

Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. Զոհրաբ Մնացականյան


Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը          խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
«Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար»,- նշեց Մնացականյանը:


Նյութը՝ Armenpress.am կայքի 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/08/2019

Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան


Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին:  Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած  զրույցի  ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 
«Ամենի ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան  վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»:
Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է  Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:
Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: 
«Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն էԻնչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը,  մենք  հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը  համեմատաբար հանգիստ է:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/08/2019

ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ»,- ասաց Ամատունին:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերիցի։ մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել է զինծառայողի լուսանկարները:


Նյութ՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/08/2019

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ


Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է  ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններումՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկիպահպանության տեղամասիցդեռևսչպարզված հանգամանքներումմարտականդիրքը լքել է զինծառայող, 2000թծնվածԱրայիկ Հայկի ՂազարյանըԱվելի վաղ ՀՀպաշտպանության նախարարի մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատելէրոր Ադրբեջանում այս պահին կա հայքաղաքացի։ «Հաստատում եմորԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացիսակայն հանգամանքներընրա ով լինելը և այլմանրամասներ կհայտնեն համապատասխանմարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:
Ադրբեջանի տարածքում հայտնվածզինծառայող Արայիկ Ղազարյանիիրավունքների երաշխավորման հարցովՄարդու իրավունքների պաշտպանըհեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչիմիջազգային կոմիտեի հայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգայինկոմիտեն դեռ չի տեսակցել ԱրայիկՂազարյանինսակայն հարցն իրենցուշադրության կենտրոնում է։ Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմըկապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանիընտանիքի անդամների հետ։ Զինծառայողիիրավունքների երաշխավորմանայդ թվում՝առողջական վիճակի հետ կապված հարցերովՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2019

ԶՈՒ-ն 2019-2020-ին համալրվելու է պրոֆեսիոնալ նոր զինտեխնիկայով. Արտակ Դավթյան


Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի և եկող տարվա ընթացքում շարունակելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Այն, ինչ հայտարարվել է, լրացուցիչ բան չեմ ասի, միայն կասեմ, որ այս տարի և եկող տարվա ընթացքում արդեն պայմանագրերի հիման վրա սկսվել է և շարունակվելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը, շարք կանգնեցումը: Ընդ որում, տվյալ ռազմական տեխնիկան վերաբերվում է  հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին: Դրանք նաև ավելացնելու են հետախուզության  կրակային հզորությունները մեր զինված ուժերում: Հետախուզությունը պետք է ճիշտ հետախուզի, կրակային խոցումը՝ ճիշտ խոցի, այդ երկուսի համադրելիությունը թույլ է տալիս ավելի կարճ ժամկետներում ավելի հստակ խոցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավթյանը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ երկու օր առաջ եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: «Այնտեղ արդեն փորձարկումներ անցել են իրենց ռազմարդյունաբերության կողմից մշակված որոշակի ռազմական տեխնիկայի նմուշներ, հիմնականում նշանոցներ, հակաօդային պաշտպանության և կրակի կառավարման միջոցներ: Համագործակցության շրջանակներում հույս ունենք Արցախի Հանրապետությունից վերցնել նման միջոցներ, որովհետև բավականին արդյունավետ են, գին-որակ համադրության մեջ մեզ համար բավականին հետաքրքիր են»,- ասաց Արտակ Դավթյանը:       

Հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, Հայաստանում կլինեն արդեն այս տարվա վերջ–հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում։

Հարցին՝ արդյոք նոր սպառազինության տեսակներ ձեռք բերելու են, թե ոչ նախարարը պատասխանել էր. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է. Արտակ Դավթյան


Վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում առկա լարվածությանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ արցախա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյանը նշեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։

Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաև հայ-ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն ասաց, որ արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են: «Հայ-ադրբեջանական հատվածում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, պարզապես այդ միջադեպերից զոհեր, վիրավորներ չէին լինում, դրա համար արձագանքը, որպես այդպիսին, չէր լինում: Ցավոք սրտի ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։

 ԳՇ պետը շեշտեց, որ շփման գծում ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները: «Լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո ունենում ենք նվազում կամ կրակոցների դադարում: Պետք է հասկանանք, որ շփման գիծն օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում:
  Երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»,- ասաց դավթյանը։
Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետը դրական պատասխան տվեց: «Օպերատիվ կապն օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապվում ենք, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է»,- շեշտեց Դավթյանը։


Նյութը՝ Armenpress.am կայիք

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

Ռուսական ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները մինչև հաջորդ տարվա սկիզբը կլինեն Հայաստանում


Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով բանակում սպառազինության այլ համալրումներին՝ նախարարը, փակագծեր չբացելով, նշեց, որ ռազմական անակնկալներ են լինելու:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/07/2019

ՊՆ համարանիշներով կողաշրջված բեռնատարից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել միայն վարորդը

Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինքֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել էր:

Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/07/2019

Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային

Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային: Շեշտադրումները տարբեր են հարձակվողական, պաշտպանողական»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դրանք պլանավորած միջոցառումներ են: Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ-ռուսական համագործակցության և ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնցով նախատեսվում են նաև զորավարժություններ: Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները:

«Մենք շատ լավ հետևում ենք և տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Այս տարի երկու անգամ անցկացվել է, նաև՝ Նախիջևանում, որը շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Եվ ահա Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաև այդ տեսանկյունից»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: 
Նա նկատեց, որ զորավարժությունների առաջին խնդիրը զորքերի պլանային պատրաստումն է, մյուսը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի արձագանքը: Այդ համատեքստում առաջնային հարցերից է ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եղել է ժամանակ, որ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ ավելացել է:

«Այդ ընթացքը, կարծես, ընդհանուր գծի մեջ է, ինչպես մենք տեսնում ենք, լարվածությունը մեկ ավելանում է, մեկ՝ իջնում: Ինչ վերաբերում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ներկայում նման բան չեմ տեսնում: Նախապայմաններ, որոնք թույլ կտան Արդբեջանին սկսել ռազմական գործողություններ, ես հիմա չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք միշտ պատրաստ պատերազմին, որովհետև դա բացառել հնարավոր չէ: Պատերազմը կանխելու լավագույն ձևը հենց պատերազմին պատրաստ լինելն է»,-ասաց նա:

Հարցին, թե միջազգային ճնշումները Մոսկվայի վրա, Ռուսաստանի արտաքին խնդիրների խորացումը որքանով կարող է նվազեցնել Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի համար Կովկասը չափազանց կարևոր է:
«Սիրիայի դեպքում մենք ինչ տեսանք, երկիրը Ռուսաստանի սահմաններից հեռու է, սակայն լինելով կարևոր տարածաշրջան՝ Ռուսաստանը մտավ անմիջական գործողությունների մեջ: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն հենց իր սահմաններին մոտ է և չափազանց կարևոր է»,-հավելեց նա:

Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը 
հունիսի սկզբին համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրեցին Նախիջևանում:  Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության Զինվածուժերն իր ռազմավարական  դաշնակից  
Ռուսաստանի Դաշնության հետ համատեղիրականացնում է ավելի մասշտաբային ու 
բովանդակային զորավարժություններ։


Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/06/2019

ՀՀ ՊՆ-ն կնքել է պայմանագրեր հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ

Մոսկվայում անցկացվող «Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Առաջին ալիքի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի ռազմական օդուժը վերազինման փուլում է: Այդ նպատակով ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին երկկողմ հանդիպումներ է ունենում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
«Այդ պայմանագրերը շատ կարևոր են մեր զինված ուժերի զարգացման շարունակականությունն ապահովելու համար»,-ասել է Դավիթ Տոնոյանը: Մատակարարումներ սկսվելու են այս տարվա վերջին կամ 2020 թվականի սկզբին: Սպառազինություններ ձեռք բերելու բանակցությունները շարունակվում են:
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական ռազմական օդուժի Կովկասում կիրառելիությունը թերագնահատելուն: «Եթե ավելի ուշադիր լինեն, ապա կնկատեն, որ նույն բազմաֆունկցիոնալ ռազմական օդուժը օգտագործվում է Հիմալայներում՝ ավելի բարձրադիր գոտիներում»,-ասել է Դավիթ Տոնոյանը:
«Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 100 օտարերկրյա պատվիրակություն, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը տեղակայված է առանձին տաղավարում։


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը


ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 114  պատգամավոր:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:


Նյութը՝ Armenpress.am կայքի։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/04/2019

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։
«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանանումայլԱդրբեջանի ռազմաքաղաքականղեկավարությունը պետք է պատրաստի իրբանակը խաղաղության»,- ապրիլի 7-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է Դավիթ Տոնոյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելուվ news.am-ը, «Եռաբլուր»-ում էին նաեւ Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը․ նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների շիրիմներին։
Ապրիլի 7–ին տեղի է ունեցել ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/03/2019

Արման Թաթոյանն այցելել է պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացուն

Armenpress.am կայքը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը մարտի 18- ին  այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Այսօր Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Թաթոյանի ֆեյսբուքի էջը, այցի վերաբերյալ ՄԻՊ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Է. Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր: Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ: Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է. Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները:Հայաստանի Օմբուդսմանի առանձնազրույցը Էլվին Իբրահիմովի հետ տեղի է ունեցել ադրբեջաներենի թարգմանչի մասնակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է ներկայացրել իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու և թարգմանչի միջոցով հաղորդակցվելու, իրավաբանական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի հետ կապ հաստատելու իրավունքները և այլն: 
Է. Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Է. Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը այդ հարցում»։

Արման Թաթոյանը հարցը քննարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ հաշվի առնելով ընտանիքի հետ կապի կարևորությունը: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցներով:
Ավելին, Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում: 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես անկախ պաշտոնատար անձ, պատրաստ է իր լիազորությունների սահմաններում աջակցելու Է. Իբրահիմովի ընտանիքի հետ նրա կապի, այդ թվում՝ հանդիպման կազմակերպմանը:
Մարդու իրավունքների պաշտպանի այցին ներգրավվել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Ուսումնասիրվել են Է. Իբրահիմովի առողջական վիճակն ու նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, հիվանդանոց է ընդունվել աջ ստորին վերջույթի սրունքի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով: Հիվանդանոցային պայմաններում իրականացվել է նրա ստորին վերջույթի վրա առկա վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային օստիոսինթեզ: 

Այցի ընթացքում արձանագրվել է որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն` բուժման արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:
Առանձնազրույցի ավարտին Պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է տրամադրել Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Այցի ավարտից հետո Հայաստանի Օմբուդսմանը խոսել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Նրան է ներկայացրել տեղեկությունները Էլվին Իբրահիմովի առողջական վիճակի, ինչպես նաև ընտանիքի հետ նրա կապի ապահովման պատրաստակամության մասին»:

Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: 
Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/02/2019

Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան

Armenpress.am կայքը գրում է.
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյանմեկ շաբաթվաընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբարձակել է ավելի քան 1700 կրակոցԱյսհանգամանքի առկայությունը որքանո՞վ էտեսանելի դարձնում ԼՂ հակամարտությանբանակցային գործընթացի հաջողությանհամար խաղաղության մթնոլորտիհաստատման հավանականությունը
-Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:

-Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետհանդիպումներում փորձում է դրականտրամադրվածություն ցույց տալ ԼՂհակամարտության կարգավորման հարցումապա ինչո՞վ են պայմանավորված սահմանիննրանց կողմից անընդհատ կրակոցները
-Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:

-Չնայած կրակոցների թվինայնուամենայնիվխոսվում է ադրբեջանական կողմից որոշպասիվության մասինԱյս մասին խոսվում էրնաև ամռանըերբ նշվում էրոր պատերազմիվերսկսման մեծ վտանգ կաԱրդյոք այդպիսիվտանգ կա՞ նաև այժմերբ Ադրբեջանըդարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս
-Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն: 

-Ադրբեջանի նախագահն ու պաշտպանությաննախարարը աչքի են ընկնում նաև ագրեսիվհռետորաբանությամբԱյս պայմաններումորքանո՞վ է իրատեսական կանխատեսելորբանակցային գործընթացում դրականտեղաշարժ կարձանագրվի:
-Ի՞նչ դրական տեղաշարժի  մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի
2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։  


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`