Showing posts with label առաջնագիծ. Show all posts
Showing posts with label առաջնագիծ. Show all posts

12/08/2019

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողը լքել է մարտական դիրքը. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

​Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/08/2019

Ֆոտոռեպորտաժ Թալիշի դիրքերից

   Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը:
   Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2019

Բակո Աահակյանն այցելել է առաջնագիծ

Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ: Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված  արձագանքները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց

Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
            ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2019

Այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է. Արտակ Դավթյան

Վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում առկա լարվածությանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ արցախա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյանը նշեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։

Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաև հայ-ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն ասաց, որ արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են: «Հայ-ադրբեջանական հատվածում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, պարզապես այդ միջադեպերից զոհեր, վիրավորներ չէին լինում, դրա համար արձագանքը, որպես այդպիսին, չէր լինում: Ցավոք սրտի ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։

 ԳՇ պետը շեշտեց, որ շփման գծում ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները: «Լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո ունենում ենք նվազում կամ կրակոցների դադարում: Պետք է հասկանանք, որ շփման գիծն օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում:
  Երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»,- ասաց դավթյանը։
Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետը դրական պատասխան տվեց: «Օպերատիվ կապն օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապվում ենք, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է»,- շեշտեց Դավթյանը։

Նյութը՝ Armenpress.am կայիք

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
            ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2019

Ֆոտոռեպորտաժ Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտուց

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը: