Showing posts with label անվտանգություն. Show all posts
Showing posts with label անվտանգություն. Show all posts

04/11/2019

Անցկացվել է պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ



Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նոյեմբերի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունք:

Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների հրամանատարներն անձնակազմին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/07/2019

«Բոլոր «պոստերում» ջրամատակարարում է լինելու մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը».Արմեն Գրիգորյան


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ոլորտում կատարված աշխատանքներին, նախ նշեց, որ անվտանգությունը միայն ռազմականը չէ, այլ նաեւ կառավարման համակարգի արդյունավետությունն ու ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Ի՞նչ բարելավում է տեղի ունեցել անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղարը պատասխանեց.«Սպառազինության մասով՝ նոր զենքեր են ձեռք բերվել, 2019-ի վերջին ՍՈՒ-երն արդեն պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Բացի սրանից, այլ սպառազինություն է ձեռք բերվել, որի մասին պաշտպանության նախարարը, եթե անհրաժեշտություն լինի՝ կխոսի»: Գրիգորյանը նաեւ հիշեցրեց՝ զորացրված սպաների բնակարանային խնդիրը ԱԽ-ն մեկ որոշումով լուծել է, զինվորականների աշխատավարձն է 10%-ով բարձրացվել.«Այս պահին մենք ունենք քաղաքական որոշում ենթակառուցվածքների մասով՝ բոլոր «պոստերում» ջրամատակարարում է լինելու մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը: Սրա համար ֆինանսական հատկացումներն ու  տեխնիկական  մասը կապահովվի, քաղաքական որոշումը կա»: Գրիգորյանը նաեւ ասաց՝ հանրության բարձր վստահությունը կառավարության եւ վարչապետի հանդեպ թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալ.«Այս տարի նախատեսվում է  62 միլիարդ  հավելյալ եկամուտ ունենալ: Սա նշանակում է՝ այս եկամուտների մի մասն ուղղվելու է անվտանգության համակարգի ենթակառուցվածքները զարգացնելուն եւ զինծառայողների սոցիալ-տնտեսական վիճակը  բարելավելուն»: 


Նյութը՝ Aravot.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/11/2018

Ռազմական խորհրդի նիստ


Նոյեմբերի 16-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը` ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի  հրամանատարներն ու համապատասխան ոլորտների զինվորական պաշտոնյաներ:
Ներածական խոսքում կարևորելով օրակարգային բոլոր թեմաները` ՊԲ-ի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհուրդ տվեց ներկաներին ակտիվորեն մասնակցել նիստի աշխատանքներին և կառուցողական քննարկումների արդյունքում, պրոբլեմատիկ հարցերի լուժման վերաբերյալ ձևավորել ընդհանրական մոտեցումներ:
  Նախարարի ներածական խոսքին հաջորդել են աշխատակարգով նախատեսված ելույթները, որոնք վերաբերում էին միավորումների և զորամասերի կազմակերպչական ու հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների կցագրմանն ու ուսումնասիրմանը, դրանց կառավարմանը, լրահամալրման պլանավորման վիճակին, կազմհաստիքային կառուցվածքի համաձայն` սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբախշման ընթացքին, հաշվառման կազմակերպմանն ու հարակից այլ թեմաների:
  Ամփոփելով արդյունքները, Լևոն Մնացականյանը հանձնարարել է ներկա սպայակազմին, ըստ գործառութային պարտականությունների, ռազմական խորհրդի որոշման դրույթները ընդունել իգիտություն և դրանք հաշվի առնել հետագա ծառայության ընթացքում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/09/2018

ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ


«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:
Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:
Վարչապետն ընդգծել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարևորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում ՀՀ պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ և համակարգված աշխատելու համատեքստում:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/08/2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում


Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ներկաներ,

Ինչպես գիտեք, ես անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ եւ հանդիպումներ քաղաքական, հասարակական հատվածների, տարբեր ոլորտների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ: Նման խորհրդակցությունները պահանջված էին եւ հրատապ:
Քննարկումներն անցել են անմիջական ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ թույլ են տվել եւս մեկ անգամ հստակեցնել կարեւորագույն հարցերի շուրջ տարբեր խավերի եւ քաղաքական ուժերի մոտեցումներն ու տեսակետները:
Հասարակությունը դինամիկ համակարգ է եւ անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Դա օբյեկտիվ գործընթաց է, որը բնորոշ է բոլոր պետություններին ու երկրներին: Բայց թե ինչպե՞ս կընթանան այդ փոփոխությունները, կախված են տարբեր գործոններից:
Մենք իրավունք չունենք վայրկյան անգամ մոռացության մատնելու այն ծանր ճանապարհը, որ անցել ենք վերջին երեք տասնամյակների ընթացքում, այն գինը, որ վճարել ենք մեր ազգային-ազատագրական պայքարում եւ այն հանգամանքը, որ առ այսօր մեր առջեւ ծառացած են բարդագույն խնդիրներ, առաջին հերթին՝ կապված Արցախի անվտանգության ապահովման եւ մեր զինված ուժերի պաշտպանունակության բարձր աստիճանի պահպանման հետ:
Փոփոխություններն անհրաժեշտ են եւ անխուսափելի, բայց դրանք պետք է իրականացվեն ունեցած դրականը պահպանելու, զարգացնելու եւ կատարելագործելու ճանապարհով: Մենք չենք կարող դեմ լինել բարեփոխումներին, սակայն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, պարտավորեցնում է մեզ լինել ավելի զգոն: Կարծում եմ՝ բոլորիս համար պարզ է, թե ինչ ճակատագրի կարժանանա անկայունության մեջ հայտնված Արցախը, եւ ինչ հետեւանքներ դա կունենա համայն հայության, հայոց անկախ պետականության համար:
Իհարկե, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն այդ խնդիրների լուծումը պահանջում է համակարգված, քրտնաջան աշխատանք եւ կայուն մթնոլորտ:
Միայն պատասխանատու մոտեցումը, իրականության խոր ընկալումը կարող է դառնալ այն ուղենիշը, որը մեր երկիրը կտանի ճիշտ ճանապարհով: Ե՛վ մեր սեփական պատմությունը, ե՛ւ այլ պետությունների փորձը ցույց են տվել, որ դա է լավագույն տարբերակը կայուն զարգացում ապահովելու համար:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ թեպետ տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, անհատներ տարբեր հարցերի շուրջ ունեն իրենց կարծիքները եւ մոտեցումները, սակայն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են երկրում կայունության պահպանումը, օրենքի գերիշխանության ապահովումը, հանրության երկպառակտման անթույլատրելիությունը, ոչ կառուցողական, թշնամություն ու ատելություն սերմանող պահվածքի եւ գործելաոճի անընդունելիությունը կարեւոր հրամայականներ են ողջամիտ քաղաքական եւ հասարակական շրջանակների, ուժերի եւ անհատների համար: Եվ նման տեսլական ունի մեր ժողովրդի, հասարակության գերակշիռ մեծամասնությունը:
Օգտվելով առիթից՝ կրկին ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր ժողովրդին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին բարձր գիտակցության, խոհեմության եւ ողջամտության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Բարեփոխումների շրջանակներում մենք շարունակելու ենք կարեւոր քայլեր ձեռնարկել պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Առաջնային ուղղություններից եղել եւ մնում է անվտանգության ու բանակաշինության ոլորտը: Այստեղ շարունակելու ենք ծավալուն աշխատանքներ իրականացնել առաջնագծի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Մենք բազմիցս նշել ենք, որ մեր անվտանգության կարեւորագույն հիմքերից է հասարակության համախմբվածության բարձր աստիճանը, որի երաշխիքներից է երկրում սոցիալական արդարության ապահովումը: Այս ուղղությամբ անցած տարիների ընթացքում կատարվել է զգալի աշխատանք: Դրա օրինակ է հանդիսանում այն կարեւոր հանգամանքը, որ մեզ ի սկզբանե հաջողվել է վերացնել կոռուպցիոն դրսեւորումները ուժային կառույցներում, դատական համակարգում եւ բոլոր առանցքային օղակներում ու պետական կառավարման մարմիններում: Եվ այդ քաղաքականությունը կլինի շարունակական՝ հաշվի առնելով նոր ժամանակների պահանջներն ու հասարակության սպասելիքները:
Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, մեծ զոհաբերությունների գնով ստեղծված ժողովրդավարական երկրում չպետք է լինեն յուրայիններ: Սոցիալական անարդարության, անպատժելիության դրսեւորման առանձին դեպքերը եւ այլ բացասական երեւույթներ կարժանանան համարժեք գնահատականի:
Արցախի անվտանգությունը բացառիկ արժեք է համայն հայության համար, եւ բոլորիս պարտքն է անել հնարավորը այն միշտ բարձր պահելու համար:
Հաշվի առնելով ժամանակի հրամայականները՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան շտկումներ կատարել նաեւ պետական կառավարման համակարգում: Նախատեսվում է իրականացնել համապարփակ եւ բազմակողմանի մշակված աշխատանքներ կառավարման համակարգի օպտիմալացման ու պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:
Տեղական ինքնակառավարման համակարգում կձեռնարկվեն բարեփոխումներ՝ ուղղված իրավական դաշտը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն, մարմինների ղեկավար¬ման կարողությունների ու մոտեցումների զարգացմանը եւ գործունեության արդյունավետության ու հանրության առջեւ հաշվետվողականության բարձրացմանը: Այս առումով կարեւորվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքների եւ Ընտրական օրենսգրքի մշակումն ու ընդունումը՝ լայն հանրային քննարկումների կազմակերպմամբ եւ համապարփակ որոշումների կայացմամբ:
Կարեւոր ռազմավարական ծրագրեր կիրականացնենք տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ավելի ընդգծված ուշադրություն կդարձվի բնակչության բնակարանային խնդիրների լուծմանը: Նախատեսվում է բարձրացնել հիփոթեքային ծրագրերի արդյունավետությունն ու մատչելիությունը, ինչը կիրականացվի գերազանցապես բնակարանաշինության ծրագրերի խթանմամբ:
Մեր սոցիալ-տնտեսական հայեցակարգում հատուկ տեղ է զբաղեցնում սահմանամերձ բնակավայրերի զարգացումը, որը նաեւ հանրապետության անվտանգության կարեւոր բաղադրամասերից մեկն է: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ Մատաղիսում, Թալիշում եւ այլ շրջաններում: Այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, ինչի մասին են վկայում արդեն իսկ մեկնարկած մի շարք նոր նախագծերը:
Ես բազմիցս նշել եմ, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, եւ այսուհետ եւս կրթության ոլորտը կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Նախատեսվում է իրականացնել տարբեր ռազմավարական ծրագրեր նախադպրոցական, դպրոցական եւ բարձրագույն կրթության համակարգում: Շարունակվելու են դպրոցաշինության, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ուսուցիչների եւ դասախոսների սոցիալական խնդիրների լուծման գործընթացները:
Կարեւորագույն խնդիրներ են նախատեսվում լուծել առողջապահության համակարգում: Այստեղ առաջնահերթ կլինի առողջապահական ծառայությունների որակի եւ մատչելիության մակարդակի բարձրացումը:
Նախատեսված է իրականացնել մի շարք համալիր ծրագրեր, մասնավորապես` տարբեր հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման եւ կանխարգելման, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման, հիվանդանոցային ցանցի արդիականացման, ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն կդարձվի փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը: Այս ուղղությամբ հարկային ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված փոքր սուբյեկտների հարկային բեռի թեթեւացմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու պարզեցմանը, գործարարների համար տնտեսական ազատությունների ընդլայնմանը, մրցակցային պայմանների բարելավմանը, պետական աջակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը:
Այս բոլոր խնդիրների լուծման գործում հատուկ տեղ է զբաղեցնում կադրային քաղաքականությունը, որտեղ նույնպես կշարունակվեն բարեփոխումները: Կադրերի հետ տարվող աշխատանքը, իրենց վստահված ոլորտների նկատմամբ պատասխանատվության աստիճանի բարձրացումը, պաշտոնեական գործառույթների իրականացման վերահսկողությունը կլինեն մշտական:
Խոսելով անելիքների մասին՝ ուզում եմ հատուկ ընդգծել նաեւ, որ ավելի մեծ ուշադրություն կհատկացվի պետական ծախսերի թափանցիկության բարձրացման ու հանրային հնչեղություն ունեցող խնդիրներին, մասնավորապես, պետական ավտոպարկի օպտիմալացմանը:
Մեր տնտեսության եւ քաղաքացիների համար ամենահրատապ խնդիրների շարքին է դասվում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Անհրաժեշտ է լինելու լուրջ քայլեր ձեռնարկել այդ ծառայությունների որակը բարձրացնելու եւ քաղաքացիների համար դրանք հարմար դարձնելու ուղղությամբ: Դա վերաբերում է ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր հատվածներին:

Հարգելի՛ ներկաներ,

Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները քաղաքական օրակարգ են բերել հանրային խորհրդի ստեղծման հարցը:
Կարեւորելով մեր հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսության շարունակական խթանման անհրաժեշտությունը՝ ներկայումս ընթանում են աշխատանքներ նման խորհրդի ձեւավորման, մասնավորապես, դրա կարգավիճակի, խնդիրների ու գործառույթների հստակեցման ուղղությամբ:
Նախատեսվում է, որ Հանրային խորհուրդը լինելու է Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով կազմավորվող խորհրդակցական մարմին, որի գործունեությունը հիմնված կլինի կամավորության սկզբունքի վրա:
Հանրային խորհրդի հիմնական խնդիրներն են լինելու քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացումը, ինչպես նաեւ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը:
Հանրային խորհուրդը կոչված կլինի նպաստելու պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը եւ պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը: 

***
Ընդհանուր առմամբ, այսպիսինն են իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակը բավականին ծավալուն է:
Բարեփոխումները կլինեն համակարգային եւ կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով մեր հասարակության պահանջներն ու սպասելիքները: Վերջին հաշվով, այդ աշխատանքները ուղղված կլինեն առկա բացթողումների վերացմանը եւ թերացումների շտկմանը:
Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ստեղծարար աշխատանքով, լավատեսությամբ, բարձր պատասխանատվությամբ, օրինապաշտությամբ ու միասնականությամբ ի վիճակի ենք լուծել ամենաբարդ իսկ խնդիրները:
Շնորհակալություն:

/ք.Ստեփանակերտ, 14 օգոստոսի 2018թ./


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2018

Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, մեր կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին եւ 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Օրակարգային հարցերի քննարկումից եւ համապատասխան հանձնարարականներ տալուց հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել նաեւ ելույթով, որտեղ կանգ է առել ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:


Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2018

«Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում


Օգոստոսի 8-ին 5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել է «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ:

Նախապես ութ ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ինչպես նաև ստուգվել է ղեկավարների պատրաստվածության մակարդակը:
Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով,  ուսումնական կետերի թեմաները ընտրվել են այն տրամաբանությամբ, որ հիմնականում առնչվեն առօրյա զինվորական գործունեության ընթացքում ի հայտ եկած հարցերին:








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/08/2018

Հեռախոսազրույցները ուղիղ սպառնալիք են հենց զինծառայողների անվտանգությանը․ գեներալ-մայոր Բալայան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախ կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել նաև հանդիպում քննարկումներ Արցախի ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղեկալ, գեներալ-մայոր Բալայանի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բանակում միջանձնային հարաբերությունների, առողջ մթնոլորտի և բարոյահոգեբանական վիճակի կայուն զարգացումը։ Քննարկման առարկա են դարձել զինվորի և սպայի սոցիալական կերպարի ստեղծման, զարգացման հնարավորությունները: Նաև հստակ ընդգծվել է զինվորականությանը որպես հասարակության էլիտա ընկալման գիտակցության ձևավորումը։
Գեներալ-մայոր Բալայանը հանդիպման մասնակիցներին խնդրել է ամենուր, հատկապես զինծառայողներին ծնողների, հարազատների շրջանում, քարոզել և տարածել տեղեկատվություն այն մասին, որ նրանք հնարավորինս զերծ մնան կապի չթույլատրված միջոցներ զորամասեր ուղարկելուց։ Հատկապես զերծ մնալ զինծառայողների հետ մարտական հերթապահության ընթացքում հեռախոսազրույցներ ունենալուց։ Ըստ Բալայանի դա ուղիղ սպառնալիք է հենց զինծառայողների անվտանգությանը։
Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/07/2018

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Անջեյ Կասպերչիկի հետ, քննարկվել է նաև սահմանում տիրող իրավիճակը


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին: Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները։







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/07/2018

Արցախում անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:  Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների պատասխանատու զինվորականներ:
    Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես եկավ հաշվետու ժամանակահատվածին վերաբերող համապարփակ ելույթով, ըստ առանձին ուղղությունների անդրադարձ կատարելով այն բոլոր դրական զարգացումների և անցանկալի երևույթների վրա, որոնք տեղ են գտել բանակային ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի շրջանակներում:
    Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անցած ուսումնական փուլի ընթացքում կյանքի են կոչվել այն բոլոր պլանային միջոցառումները, որոնք նախանշված են եղել պատրաստության պլանով և որակական աճ է արձանագրվել զորքերի կենսագործունեության գրեթե բոլոր ուղղություններով: Մասնավորապես, շարունակվել են առաջնագծի ինժեներական լրակահավորմանն ու դիտարկման համակարգի կատարելագործմանն ուղղված գործընթացները, բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մարտական պատրաստության մակարդակը, որակական նոր աստիճանի վրա են հասցվել ղեկավարման համակարգը, զորատեսակների և ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման և արդիականացման համալիր գործընթացները:
       Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել նաև մարտական ու զորահավաքային պատրաստականության, կարգապահության և  բարոյահոգեբանական ապահովման, թիկունքի և առհասարակ այն բոլոր բնագավառներում, որոնք ձևավորում են ՊԲ-ի կենսագործունեության առանցքն ու հնարավորություն ստեղծում ռազմապաշտպանական համալիր գործընթացները բնականոն հունով կազմակերպելու համար: Իհարկե, հաշվետու ժամանակահատվածում տարբեր ուղղություններում տեղ են գտել նաև որոշ բացթողումներ, որոնք սակայն որակական ազդեցություն չունեն ՊԲ-ի մարտունակության վրա: Ընդհանուր առմամբ բանակային 2018 թվականի 1-ին ուսումնաշրջանը, բանակի հրամանատարը գնահատեց բավարար, մասնավորապես նշելով, որ, հաշվետու ժամանակահատվածում, չնայած տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությանն ու հակառակորդի կողմից ձեռնարկվող` պարբերական բնույթ կրող սադրանքներին, ՊԲ-ը բարձր մակարդակով կատարել է առաջադրված մարտական և ուսումնական խնդիրները և պայմաններ ստեղծել Արցախի հանրապետության ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովման համար:
Ռազմական խորհրդի ավարտին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկաներին խնդիրներ է առաջադրել համաբանակային նշանակության առաջիկա անելիքների և ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերաբերյալ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է։

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/07/2018

Լևոն Մնացականյանը ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունն ու Արցախի Հանրապետության անվտանգության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/06/2018

Ռազմական խորհրդի նիստ

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման և կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին:  Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված ոլորտներին առնչվող զինվորական պաշտոնյաներ:
 Բանակի հրամանատարը նախ հանդես է եկել ներածական խոսքով` մեծապես կարևորելով  օրակարգային թեմաները և իր գոհունակությունը հայտնելով ՊԲ-ի մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաև ընդգծել, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ, որոնց կյանքի կոչելու առաջնահերթությունները պետք է որոշել ռազմական խորհրդի հերթական նիստի ընթացքում:
 Այնուհետև հնչել են մի շարք զեկույցներ, որոնք վերաբերում էին հրաձգային, մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության վիճակին, խնդրահարույց հարցերին և լուծման ուղիներին, մարտավարական, կրակային մեքենավարման ու ֆիզիկական պատրաստության մարզումներին, ուսումնանյութական բազայի վիճակին, հրետանային զորատեսակին առնչվող տարբեր թեմաների:
 Նիստի ավարտին, ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` համապարփակ ելույթների և օգտակար քննարկումների համար և հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող խնդիրներ առաջադրել շահագրգիռ ոլորտների պատասխանատուներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/06/2018

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել. Արմենպրես

Armenpress.am -ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի»:

Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈՒ-երի մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է նաև ՀՀ ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին:   



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/01/2017

Ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից


Քանի  որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց
չհայտնվել վատ վիճակում․

ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է
նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ
 է տանում։  Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել 
կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

բ․Ընդանրապես ուշադիր եղեք՝վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գա
Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք եւս 
մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային 
հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։



4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերեւի աջ անկյունից ֊ settings֊ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը

Միացնում ենք Login notifications - սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե
 ինչոր մեկը ուրիշսրքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ 
sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։



Հիմա ամենակարեւորը․ դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի
 կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաեւ մուտքագրեք հատուկ կոդ։


Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա միացնում եք Gode Generator, եւ  հավելվածը ինքը կես րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։


Կա նաեւ սրա sms-ով տարբերակը, բայց սա միշտ չէ նորմալ աշխատում, բացի դրանից արդեն կան սրա հաք անելու օրինակներ։
Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes եւ ստանալ մի քանի կոդ, 
որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը 
վառվում է օգտագործելուց հետո։ Սա պետք կգա, եթե հանկարծ 
հեռախոսը վարի գնաց։ Եթե ծանոթ եւ վստահելի սարք է, կարող եք նշել, 
որ էլ չհարցնի։

Հասկանալլի է, որ այս ամենը պետք է միասին անել։ Առանձին֊առանձին լրիվ ուրիշ էֆեկտ կտա, եւ կարող է չապահովել լավ անվտանգությունը։

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, եւ այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք 

այս հղումը եւ հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրու_
սով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել եւ դուք Windows եք 
օգտագործում :)

Նյութի աղբյուրը՝ Banman.am