Showing posts with label այցելություն. Show all posts
Showing posts with label այցելություն. Show all posts

02/12/2019

Դպրոցականներն այցելել են զորամաս


Վանաձորի թիվ 18 դպրոցի բարձր դասարանների աշակերտներն այցելել են 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս, ծանոթացել զորամասի առօրյային, անցած մարտական ուղուն, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ 
Այցելության ընթացքում աշակերտների համար կազմակերպվել է հայրենասիրական թեմայով դաս-պարապմունք, որին մասնակցել են նաև զորամիավորման հոգևոր սպասավորները։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/11/2019

Դպրոցականներն այցելել են զորամաս


Նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման N զորամաս են այցելել կցագրված դպրոցի բարձր դասարանների աշակերտները, ծանոթացել զորամասի անցած մարտական ուղուն, զորամասի արիության ու փառքի խորհրդանիշ մարտական դրոշի պատմությանը: 
Այցելության ընթացքում աշակերտները մասնակցել են նաև ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պարապմունքներին:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/09/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը այցելել է հարավ-արևելյան սահմանագոտի


Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։ ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։ Գլխավոր շտաբի պետը նաեւ զրուցել.է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այց զորամաս


Աշխատանքային այցով Արցախում գտնվող արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր:
     Դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2019

Աշխատանքային շրջայց




Օգոստոսի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկն է այցելել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

     Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են զորամասում, պիլոտային ծրագրի համաձայն, վերջերս ներդրված պարենային ապահովման առանձնահատկություններին, ճաշել զինվորների հետ, ծրագիրն իրականացնող մասնավոր ընկերության պատասխանատուներից հետաքրքրվել գործընթացի հետագա զարգացման հեռանկարներով:


Գրիգորի Մարտիրոսյանը, անչափ կարևորելով ընկերության ղեկավարների պատրաստակամությունը տեղական տնտեսվարողների հետ համագործակցելու և առավելագույնս տեղական արտադրանքի վրա հիմնվելու առումով, վստահեցրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այս հարցում նրանց աջակցելու համար:

Պետական նախարարն ու ՊԲ հրամանատարը այցելել են նաև <<Էյ բութս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն արդեն իսկ նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարում ՊԲ զինծառայողներին: Այստեղ հյուրերին ներկայացրել են գերմանական և չինական սարքավորումներով աշխատող գործարանի հնարավորություններն ու արտադրական գործընթացի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, մեծացնել արտադրական հզորության ծավալները:








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/07/2019

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն անցելել է առաջնագիծ


ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով:
            Այցի շրջանակում Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առանձին հրետանային զորամասերից մեկում, հանդիպել հրամանատարությանն ու ժամկետային զինծառայողներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս անցնող կիսամյակում իրականացված օրինակելի ծառայության և գերազանց արդյունքների համար՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ուսումնական տարվա երկրորդ հատվածը ևս զորամասի համար կլինի նույնքան արդյունավետ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար իսկապես մեծ ուրախություն և պատիվ է Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրը գտնվել սահմանին: « Ձեզնից յուրաքանչյուրը, դուք պաշտպանում եք ոչ միայն մեր սահմանը, այլ նաև՝ Սահմանադրությունը, մեր հայրենիքը, ձեր հարազատներին, ընտանիքները, երեխաներին, մայրերին, մեզ բոլորիս: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ հասկանալով, որ այս դիրքերը մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն վայրերն են: Հեշտ չէ ամառվա շոգին և ձմեռվա ցրտին ամեն օր, 24 ժամ ծառայություն իրականացնել,-ասել է նախագահը։- Ես, որպես Հանրապետության նախագահ, ուզում եմ բոլորի կողմից ձեզ խորին շնորհակալություն հայտնել և ասել, որ մենք հպարտ ենք ձեզնով: Սպասում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կշարունակի կատարել իր պարտականությունը, կպահպանի և կպաշտպանի իր հայրենիքը, կպահպանի և կպաշտպանի խաղաղությունը:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարի ծառայություն: Ամուր եղեք: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մեզ բոլորիս այսօրվա տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարի ծառայություն»:
Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: Նախագահի անունից նաև հանձնվել են նվերներ: 















Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2019

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արտակ Դավթյանը եղել է առաջնագծում


Հուլիսի 3-ին հայկական երկու հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին:
Աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրով պետք է կյանքի կոչվեն առաջիկայում:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/07/2019

Այցելություն Արմավիրի ուսումնական բրիգադ


ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն օրերս այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին, սննդի որակին:
Այցելության ընթացքում գնդապետ Ավետիսյանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարության և սննդի մատակարարումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մասնավորապես՝ մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը:
Սննդի որակի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել նաև զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, դիտարկվել նրանց առաջարկները: Ընհանուր առմամբ՝ զինծառայողները գոհ են մատուցվող սննդի որակից և սննդակարգում արդեն իսկ կատարված փոփոխություններից:
Այցի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/05/2019

Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս, ինչպես նաև մասնակցել բնակարանամուտի արարողության

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս:

Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության  ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:
Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Դավիթ Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաև զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու ճանապարհին, և պատահական չէ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը՝ զինվորականների ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային, մասնավորապես` բնակարանային ապահովման խնդիրները կարգավորելու համար: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:



















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`