Showing posts with label Օնիկ Գասպարյան. Show all posts
Showing posts with label Օնիկ Գասպարյան. Show all posts

11/08/2020

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Արցախ


Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին  Արցախի  Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր  Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ:  Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին: ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում  ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը: Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ:








ԱՀ ՊՆ  մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/08/2020

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին


Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է  մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:
 Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունը և մարտունակությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:


















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2020

Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ


ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: 
Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։
Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/07/2020

ՀՀ ԶՈւ զորքերում անցկացվում են հանկարծակի ստուգումներ


«ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/07/2020

Միասին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ. Օնիկ Գասպարյան

Հրապարակում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը, որն ուղղված էր հրամանատարներին և զինվորներին։

Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմա­կող­մանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել­քում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:
Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կոր­ծանվում հայրենիքները... Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճա­կա­տա­­մարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին...
Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շա­րունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում... և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը: 
Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազ­մար­վեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունա­վետության, հրամանատարների նախաձեռնողականու­թյան և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:
Մեր գործն ար­դար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խա­ղաղ ապրելու իրավունքը:
Մենք  այլևս դատա­պարտ­ված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռա­կանությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի հա­յացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:
Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կեր­­տելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ... Աստված մեզ զորավիգ ու պահապան...




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/07/2020

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: 

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը: 

Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:    

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները: 

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից: 




Նյութը՝ Primeminister.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/07/2020

ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել  են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: 

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն մենք ժամանակ առ ժամանակ զինված ուժերի կիրառման պլանը քննարկում ենք ամենատարբեր ֆորմատներով: Ես այսօրվա քննարկման մեկնարկին շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք այսօր: Ուզում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն ըստ էության որդեգրել և հայատարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ ու շանս ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին: Ընդ որում, մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական մարտահրավերները: 

Բայց և ուզում եմ ընդգծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը և այսօր որդեգրված զարգացման տեմպը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու և արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք և այն նպատակադրումները, որ մենք, ըստ էության, ունենք գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների բերումով, ծառայում են ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, այլև ակամա, թե կամա ստացվել է այնպես, որ ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Եվ ես ուրախ եմ, որ մենք հենց այս շեշտադրումներով ենք ընկալում մեր և մեր Զինված ուժերի առաքելությունը Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում»:   






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/06/2020

Մանրամասներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Արցախ կատարած աշխատանքային այցից

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը  աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը:
       Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:
       Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
          Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել  այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/06/2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները մեծապես կնպաստեն զինված ուժերի շարունակական զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում նոր հաջողությունների արձանագրմանը:


Նյութը՝ President.nkr.am 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/06/2020

ՀՀ պաշտպանության նախարարը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին


Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Կարևորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր։ 







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/03/2020

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը


Մարտի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ հաշվի առնելով ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթները, ռազմավարական մտածելակերպ ունեցող զինվորական առաջավարներ պատրաստելու ՀՀ ԶՈւ-ի կարիքները, ՀՀ-ում ռազմական գիտության զարգացման և սպայական կադրերի կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Դասընթացի ուսումնառողների ավարտական վկայագրերը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսումնառողները ստացել են գերազանցության վկայագրեր:














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`