Showing posts with label Տավուշի Մարզ. Show all posts
Showing posts with label Տավուշի Մարզ. Show all posts

16/01/2020

Վիրավորվել է Արթուր Մեժլումյանը


Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):
Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/01/2020

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Արթուր Արզումանյանը

«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»-, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/01/2020

Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել, հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել. Արծրուն Հովհաննիսյան


«Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/10/2019

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. կրակել են խոշոր տրամաչափի զենքերից


Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը  հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից լուրջ հետեւանքներ եւ տուժածներ չկան»,-ասաց նա։ 

Նյութը՝ News.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/10/2019

Զոհվել է Մուշեղ Աբովյանը



ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզում հակառակորդի գնդակից  հայկական կողմի զոհի մասին։

«Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ 
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի», - գրել է նա։



«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։
«Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։
Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել, տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում»։

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/08/2019

Կողաշրջվել է ՀՀ ՊՆ ավտոմեքենա.Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում եղած զինծառայողներին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Նոյեմբերյանի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները:
Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:



Նյութը՝ Shamshyan.com կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

Ինչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ.Razm.info


Չինարի գյուղի հարակից
հատվածը 2019-ի
փետրվարին
Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք այդ հատվածում դիրքային փոփոխությունները:
Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժիներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները:

Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:
Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի մարտին


Պատկերները «առաջ և հետո» տարբերակով կարող եք դիտել այստեղ:

Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները:

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։

Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել է, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանն ու հավելել, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար եղել է անսպասելի:

ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բանակում զինվորների սննդակարգի փոփոխությանն ու որոշ զորամասերում ներդրված  ինքնասպասարկման պիլոտային ծրագրին՝ նշելով, որ այս պահին բանակցությունները մասնավոր կազմակերպությունների հետ շարունակվում են:

«Մինչև տարեվերջ, կարծում եմ, բոլոր զորամասերում հնարավոր չի լինի ներդնել զինվորներին սնունդ մատակարարելու նոր կարգը, բայց հաջորդ տարի գործընթացն ավարտին կհասցնենք, ու մեր զինվորներին կտրամադրվի բարձրորակ սնունդ ու ճաշատեսակներ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զուգահեռ կբարելավվի նաև դիրքային ծառայություն իրականացնող զինծառայողներին մատակարարվող սննդի որակն ու տեսակը:
«Դիրքերում նման ծառայություն մատուցել հնարավոր չէ՝ կախված տեղանքից, բայց որ սննդի տեսականին կավելանա ու մատակարարման որակը կբարձրացվի, դա միանշանակ է»,- ասել է ՊՆ խոսնակը։


Նյութը՝ ShantNews.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2019

Վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող


Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

Հանդիպում Տավուշի մարզի զորամասերից մեկի կին զինծառայողների հետ


ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնն անցած շաբաթ հանդիպում էր կազմակերպել Տավուշի մարզի զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում նրանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ընթացքում կին զինծառայողները բարձրացրել են իրենց ծառայությանն առնչվող հարցեր, հանդես եկել զինված ուժերում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ առաջարկություններով:
Բարձրացված հարցերը փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2019

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/04/2019

ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին.Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Banak.info-ն հայտնել էր, որ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։

«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Այսօր՝ ապրիլի 30-ին Արծրուն Հովհաննիսյանը Banak.info-ի հետ զրույցում ասել է.
«Ի պատասխան երեկ Այգեպար-Բաղանիս ավտոճանապարհի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակի, հայկական զինված ուժերը բացել են պատասխան կրակ՝ լռեցնելով հակառակորդին. այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատում եմ նորմալ»:

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին ասել է նախքան վիրավոր զինծառայողի մասին տեղեկատվության հայտնի դառնալը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան


Banak.info-ի տեղեկություններով Տավուշի մարզում կա վիրավոր զինծառայող:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Banak.info-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց տեղեկատվութունը, ասելով, որ վիրավորումը եղել է Տավուշի մարզի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից և այժմ  զինծառայողին ուղղաթիռով տեղափոխում են Երևան: Նախնական գնահատմամբ վիճակը կայուն ծանր է:

Ստորև ներկայացնում ենք Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»:

    Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/04/2019

Ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

Ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկությունը  հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նյութը՝ Panorama.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/04/2019

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ


Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված հերթական դիտարկումից հետո: 
Հայկական կողմը ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: 

Այս մասին հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի կայքը: Հայկական կողմում դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Առանց միջադեպերի դիտարկման մասին հայտնել է նաև ադրբեջանական կողմը: 

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին առաջնագծի այդ հատվածում է եղել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևը: Ապրիլի 15-ին էլ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն էր շրջայց կատարել Տավուշի մարզի մարտական հենակետերում:

Նյութը՝ Razm.info կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/04/2019

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներն այցելել են Տավուշ /ֆոտոռեպորտաժ/

«Հարավային Կովկասն առանց ականների» արշավի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի  ու Գյումրիի Երիտասարդական պալատի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղ: Ականի պայթյունից տուժած մոտ 3 տասնյակ բնակիչների համար Գյումրիի Երիտասարդական պալատի սաները նվերներ էին պատրաստել, Պառավաքարի միջնակարգ դպրոցի թաքստոցի համար գրքեր, շախմատ և այլ խաղեր էին բերել: Տարատեսակ նվերներ ու գրենական պիտույքներ բաժանվեցին շուրջ 130 երեխայի: Գյումրիի Երիտասարդական պալատի ռոք խումբը հանդես եկավ համերգով: Տավուշը Հայաստանի 4 ականապատ մարզերից մեկն է։ Վտանգավոր գոտու 9 գյուղում ապրում է 14 հազար 170 բնակիչ։ Ի տարբերություն մյուս մարզերի, որտեղ ականապատ տարածքները ժապավեններով առանձնացված են, այստեղ հնարավոր չէ անգամ զգուշացնող ցուցանակ տեղադրել, քանի որ հակառակորդի դիպուկահարները մշտապես նշանառության տակ են պահում Տավուշի գյուղերը















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/03/2019

Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
Հայկական կողմից տուժածներ չկան։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/02/2019

Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է. ՀՀ ՊՆ

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը:      
Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է, որն ամբողջովին համահունչ է այդ երկրի իշխանությունների որդեգրած աղաղակող ստի և կեղծիքի տրամաբանությանը։ Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին:
Մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ  հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար:
Նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքը և այդ անձանց հետագա ճակատագիրը ստիպում է էլ ավելի հետամուտ լինել Կարեն Ղազարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների և վարվելակերպի տարրական պայմանների պահպանմանը: Այս առումով ակնկալվում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու նպատակով: ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված  քաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/02/2019

Տավուշի ջրամբարից փրակարարներն ու ոստիկանները դուրս են բերել 07-ով ջրամբարն ընկած ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի դին.

Shamshyan.com կայքը գրում է.
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները՝ ոստիկանության Բերդի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է և ում դին հանել են, նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ քննչական կայազորային վարչության քննիչները: Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտմեքենան դուրս բերեն ջարամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ; Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: 

***** 
15:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրամբարից դուրս բերվեց նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CR 579 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են նաև՝ մահացածը Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Գրիգորյանն էր, ով պայմանագրային զինծառայող էր: Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արամ Օհանյանի գլխավորությամբ, մինչև կժամանեն քննիչները: 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`