Showing posts with label Վարդան Սարգսյան. Show all posts
Showing posts with label Վարդան Սարգսյան. Show all posts

16/06/2019

2017թվ.հունիսի 16-ին զոհված երեք ժամկետային զինծառայողների մահվան 2-րդ տարելիցն է



Գյումրի 16.06.2019թվ.Banak.info
2017թվ. հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել 1997թվ. ծնված ՊԲ զինծառայողներ՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը։

Արայիկ Մատինյանը ծնունդով Լոռու մարզի Շնող գյուղից էր, դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակով մեկնել էր ՌԴ։
2016թվ. վերադարձել էր, անցել պարտադիր զինվորական ծառայության, որպես դիպուկահար։

Արայիկ Մատինյան

Վիգեն Պետրոսյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սևանի Պետական քոլեջ։
2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության, ծառայում էր որպես գնդացրորդ։

Վիգեն Պետրոսյան

Վարդան Սարգսյանը ծնունդով Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը։
Ազգային երաժշտական գործիքներ էր նվագում Վարդանը, մի շարք միջոցառումների էր մասնակցել, զբաղեցրել պատվավոր տեղեր։
2016թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության։

Վարդան Սարգսյան

Զոհված զինծառայողները նվիրված ու պարտաճանաչ զինվորներ են եղել, պատշաճ իրականացրել իրենց ծառայությունը, բազմաթիվ անգամներ արժանացել խրախուսանքների։
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/09/2018

Այսօր Վարդան Սարգսյանի տարեդարձն է

Գյումրի 08.09.2018թվ. Banak.info
Այսօր՝ օգոստեսի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Վարդանը կդառնար 21 տարեկան:
Վարդանը ծնվել է 1997թվ. Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքում: Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Ապարան քաղաքում, որից հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ: Վարդանը ազգային երաժշտական գործիքներ էր նվագում, մի շարք խրախուսանքների ու պարգևների էր արժանացել,  սիրում էր իր երաժշտական գործիքներն ու մեծ ոգևորությամբ խոսում դրանց մասին:
Ուսումը կիսատ թողնելով 2016թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Մարտունու շրջանի N զորամասերից մեկում:
Վարդանը նվիրված զինվոր էր, լավ մարտական ընկեր։
2017թվ. հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը։
Զոհված երեք զինծառայողներն էլ  հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
«Գյուղի ուրախությունն էր, որտեղ հավաքվեին, ինչ-որ խնջույք լիներ՝ բանակ ճանապարհել, կնունք, քեֆ, իրեն կանչում էին, որ զուռնայով ուրախ մթնոլորտն ապահովեր: Ափսոսում եմ, որովհետև ոչ միայն հայրը՝ Ծովակը, որդեզուրկ դարձավ, այլ նաև ես՝ որպես Վարդանի ուսուցիչ»,-Tert.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժաամանակ պատմել է Վարդանի ուսուցիչ՝ Էդգար Բաղդասարյանը:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/06/2018

Այսօր լրանում է 2017թ հունիսի 16-ին զոհված 3 զինծառայողների մահվան տարելիցը

Գյումրի 16.06.2018թվ. Banak.info
2017թվ. հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը։

Արայիկ Մատինյանը ծնվել է 1997թվ.
Լոռու մարզի՝ Շնող գյուղում։
Արայիկը սովորել է Շնող գյուղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո մեկնել ՌԴ։ Ծառայության անցնելու նպատակով վերադարձել է Հայաստան։
2016թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի՝ Մարտունու N զորամասերից մեկում։
Արայիկը դիպուկ կրակում էր, հեշտությամբ կատարում կրակային առաջադրանքները, հրամանատարական կազմի առաջարկով մասնակցել է դիպուկահարի դասընթացների և ծառայությունը շարունակել որպես՝ դիպուկահար։
Ծառայության ընթացքում Արայիկը արժանացել է բազմաթիվ խրախուսանքների։


Վիգեն Պետրոսյանը ծնվել է 1997թվ. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքում։
Սովորել է Սևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում, 2012թվ. ավարտելով ընդունվել է Սևանի Պետական քոլեջ։
2015թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի՝ Մարտունու շրջան N զորամասում որպես՝ գնդացրորդ:
Վիգենը մեծ նվիրվածությամբ է ծառայել, մշտապես աչքի է ընկել և արժանացել բազմաթիվ խրախուսանքների։
Նշենք նաև, որ Վիգենը ապրիլյան ռազմական գործողություններին մասնակից է եղել։


Վարդան Սարգսյանը ծնվել է 1997թվ.
Արագածոտնի մարզի` Լուսագյուղ համայնքում:
Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Ապարան քաղաքում, որից հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ: Վարդանը ազգային երաժշտական գործիքներ էր նվագում, մի շարք խրախուսանքների ու պարգևների էր արժանացել,  սիրում էր իր երաժշտական գործիքներն ու մեծ ոգևորությամբ խոսում դրանց մասին:
Ուսումը կիսատ թողնելով 2016թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի՝ Մարտունու շրջանի N զորամասերից մեկում:
Վարդանը նվիրված զինվոր էր, լավ մարտական ընկեր։
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է։
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/06/2018

Այսօր Վիգեն Պետրոսյանի տարեդարձն է

Գյումրի 14.06.2018թվ. Banak.info
Այսօր՝ հունիսի 14-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Վիգեն Պետրոսյանը կդառնար 21 տարեկան։
Վիգենը ծնվել է 1997թվ. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքում։ Սովորել է Սևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում 2012թվ. ավարտելով ընդունվել է Սևանի Պետական քոլեջ։
2015թվ. անցել է պարտադիր զիվորական ծառայության Արցախի Մարտունու շրջան N զորամասում որպես գնդացրորդ:
Վիգենը ծառայությանը մշտապես մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել, աչալրջորեն իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրներն ու առաջադրանքները։
2017թվ. հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Նշենք նաև, որ Վիգենը մասնակից է եղել ապրիլյան ռազմական գործողություններին։
Վիգենը լավ ընկեր էր, նվիրված ու բարեխիղճ զինվոր, մարտիկ ում համար թանկ էին իր բոլոր զինակիցները։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/01/2018

Արայիկ Ռուդիկի Մատինյան

Գյումրի 24.01.2018 Banak.info
1997թվ. Լոռու մարզի Շնող գյուղում ծնվել ու ապրել է Արոն, ինչպես նրան դիմում էին ծառայակիցները։
Փոքրուց աշխույժ ու շարժուն երեխա էր, սիրում էր սպորտով զբաղվել, ժամանակը երբեք զուր չէր վատնում։
Արայիկը սովորել է Շնողի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո մեկնել ՌԴ։ Ծառայության անցնելու նպատակով վերադարձել է Հայաստան։
Արայիկի քրոջ խոսքով նա մեծ սիրով էր անցել ծառայության ու երբեք դժգոհություն չէր հայտնել։
2016թվ. հունվարի 8-ին ուրախ ու բարձր տրամադրությամբ անցել է ծառայության Արցախի Մարտունու N զորամասերից մեկում։
Արայիկը դիպուկ կրակում էր, հեշտությամբ կատարում կրակային առաջադրանքները, որի արդյունքում առաջարկ էր ստացել մասնակցել դիպուկահարի դասընթացների, որին Արայիկը մեծ ուրախությամբ համաձայնել էր։
Դասընթացի ավարտից հետո Արայիկը վերադարձել է զորամաս և ծառայությունը շարունակել որպես դիպուկահար։
2017թվ. հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով։
Ծառայության ժամանակ արժանացել է բազմաթիվ խրախուսական արձակուրդների, պատվոգրերի ու շնորհակալագրերի ԱՀ և ՀՀ Նախագահների կողմից։
Տղերքի հիշատակն հավերժացնելու համար ծառայակիցները զորամասում փոքրիկ հուշաքար են տեղադրել նրանց անուններով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:




Ալվինա Հարությունյան

Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/09/2017

Այսօր Վարդան Սարգսյանի տարեդարձն է

Գյումրի 08.09.2017 Banak.info
Շարքային Վարդան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին կդառնար 20 տարեկան:
Ծնվել է 1997թվ. Արագածոտնի մարզի` Լուսագյուղ համայնքում: Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Ապարան քաղաքում, որից հետո ընդունվել է  Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ: Վարդանը ազգային երաժշտական գործիքներ էր նվագում,  մի շարք խրախուսանքների ու պարգևների էր արժանացել,  սիրում էր իր երաժշտական գործիքներն ու մեծ ոգևորությամբ խոսում դրանց մասին:
Ուսումը կիսատ թողնելով պատասխանատվության գիտակցումով, որ հայրենիքը ունի իր կարիքը, 2016թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի`  (ԼՂՀ) Մարտունու զորամասերից մեկում:
2017թվ.հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից կիրառվել է հաստոցավոր հակատանկային նռնականետներ, որի արդյունքում զոհվել են ՊԲ ժամկետային
զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Արցախի Նախագահի հրամանով զոհված երեք զինծառայողները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով:
Վարդանի սոցցանցում արված վերջին ու հուզիչ գրառումը`
«Զինվոր…խավար մութ գիշեր էր հայոց աշխարհում, զինվորը մթին քայլում էր, երգում, իսկ մայրը անքուն մոմեր էր վառում, որդու վերադարձին լալիս, աղոթում: Մեկ օր հավքը խաբար բերեց իր սուրբ մայրիին`կռվի դաշտում հավերժ ընկավ քո Հերոս որդին, վերջին անգամ նամակ գրեց իր սուրբ մայրիկին, անուշ մայրիկին, քնքուշ մայրիկին: Արտասվում էր մայրը իր բալին գրկած, արյունը հոսում էր սրտից քարացած, բայց չէր կարող բուժել վերքերը խոցված.խաբար, խաբար, խաբար, թռչուններ մեկ խաբրիկ բերեք կորած երազից, որ լույս չտեսավ աշունն իմ կյանքիս»:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:




Նյութը պատրաստեց  Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է
Տեղեկացրու՛ ընկերներիդ`