Showing posts with label Վալերիյ Օսիպյան. Show all posts
Showing posts with label Վալերիյ Օսիպյան. Show all posts

10/01/2019

Օսիպյանի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկաններ


Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:
Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին:



ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/08/2018

Վալերիյ Օսիպյանը այցելել է Տավուշի մարզի մարտական դիրքեր


Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ` ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով ոստիկանության զորքերի` մարտական հերթապահության անցնելու որոշում էր կայացվել, և մի քանի օր առաջ առաջին ստորաբաժանումները մեկնեցին պետական սահման:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը եղավ ստորաբաժանման տեղակայման կետերում, ծանոթացավ պայմաններին, խնդիրներին, քննարկեց ծառայության մի շարք հարցեր:
Դիրքերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի, իր մարտական խնդիրը, բայց անփոփոխ է մեկ ընդհանրություն. մշտական պատրաստականությունը հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:
Ոստիկանության պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրանց ուղեկցողները ծանոթացան զինվորների ծառայության ու կենցաղի պայմաններին, հանդերձավորմանը, պարենային ապահովմանը:
Նրանց ներկայացվեցին արևային մարտկոցներով էլեկտրականություն ապահովելու համակարգերը, գիշերային տեսադիտարկման սարքերը, բուժկետերի հագեցածությունը, դիտակետերի ու պահակակետերի կազմակերպման առանձնահատկությունները: Նաև չեզոք գոտու ու հակառակորդի առաջապահ դիրքերի տեսադիտարկում արվեց` զինծառայողների ու հրամանատարների հավաստումով, որ նրանց ցանկացած տեղաշարժ, ցանկացած շարժում հսկողության տակ է, և զորքերը միշտ պատրաստ են արագ ու համարժեք արձագանքի:
Օգոստոսի 28-ը նաև ոստիկանության այդ սահմանապահ ստորաբաժանման կազմավորման օրն է, և Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով տարեդարձի առթիվ` շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Մեկ օր տևեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի այցը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերին, որ երկրի ներքին անվտանգությանը զուգահեռ սահմանի անառիկությունն է պահպանում:















Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`