Showing posts with label Վազգեն Սարգսյան Ռազմական համալսարան. Show all posts
Showing posts with label Վազգեն Սարգսյան Ռազմական համալսարան. Show all posts

28/11/2019

Անվտանգության օր Ռազմական համալսարանում

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են զինվորական ծառայության անվտանգության համալիր տեսական և գործնական պարապմունքներ: 
Համալսարանի անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններին, հակահրդեհային և զենք-զինամթերքի օգտագործման անվտանգության ապահովման պայմաններին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/11/2019

Ռազմական համալսարանում մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոյեմբերի 25-ին մեկնարկել են վերապատրաստման մեկշաբաթյա հերթական դասընթացները:
Դասընթացների անցկացման նպատակն է զարգացնել ԶՈՒ սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական տեսական գիտելիքները և գործնական հմտությունները:
Մեկշաբաթյա դասընթացներն ավարտվելու են համալիր ստուգարք-թեստավորմամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/11/2019

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը

ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: 
Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
Ծրագրի 3-րդ փուլի մասնակցության հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը կարևորել է ռազմակրթական ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և, մասնավորապես, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի փորձի հարստացմանը, ինչպես նաև դասավանդման արդի մոտեցումների և մեթոդների ներդրմանը միտված վերոնշյալ ծրագրի իրականացումը Հայաստանում: 
Ծրագրի հաջորդ՝ 4-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հաստատությունների համապատասխան հավաստագրում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/11/2019

Գործնական պարապմունքներ «Բաղրամյան» զորավարժարանում

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները գործնական դաշտային պարապմունքներ են անցկացնում «Բաղրամյան» զորավարժարանում: Դաշտային պարապմունքների ընթացքում նրանք կատարելագործում են մասնագիտական կարողություները, կիրառում ստացած տեսական գիտելիքները։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/10/2019

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել է ծառատունկ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել է ծառատունկ՝ նվիրված ռազմաուսումնական հաստատության կազմավորման 25 ամյակին: 
Ծառատունկն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/07/2019

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:
Սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը:
Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/07/2019

Ռազմական համալսարանի կուրսանտներն ավարտական քննություններ են հանձնում

«Բաղրամյան» զորավարժարանում ընթանում են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 4-րդ կուրսի՝ «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների ավարտական քննությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/07/2019

Ռազմական համալսարանում ընթանում են ավարտական քննություններ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ընթանում են կուրսանտների ավարտական քննությունները:

Ավարտական քննություններ են հանձնում նաև մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներն ու սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի՝ 12-շաբաթյա վերապատրաստման դասընթացների մասնակցած սպաները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

Ավարտվել են կրտսեր սպայակազմի վերապատրաստման դասընթացները

Հունիսի 18-ին ստուգարք-թեստավորմամբ ավարտվել են սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական գիտելիքները հարստացնելու նպատակով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացված կրտսեր սպայակազմի վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացները:

Լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/06/2019

ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է ժամանակակից հրշեջ մեքենաներով

Հունիսի 14-ին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների արդիականացման աշխատանքների շրջանակում ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է 16 ժամանակակից հրշեջ մեքենաներով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/06/2019

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

Մայիսի 30-ից 31-ը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 16-րդ կուրսանտական գիտական կոնֆերանսը՝ նվիրված կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձին:
Կոնֆերանսի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Երևանի Մ. Հերացու անվան պե­տական բժշկական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալ­սա­րանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի ներկայացուցիչները:
Կուրսանտական գիտական կոնֆերանսը նպաստավոր պայմաններ է ստեղծում նորարարական և գիտական գործունեության ոլորտներում միջբուհական համագործակցության հետագա զարգացման համար: