Showing posts with label Սիրիա. Show all posts
Showing posts with label Սիրիա. Show all posts

05/06/2019

Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):

Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/05/2019

Սիրիայում շարունակվում է հայ բժիշկների ու սակրավորների կողմից իրականացվելիք հումանիտար օգնությունը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400քմ տարածք են ականազերծել: Մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել: Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները: Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:





Այս մասին տեղեկացնում է՝ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտորն ՊՈԱԿ-ի facebook-յան էջը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/04/2019

Սիրայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է ՀՀ

Banak.info-ն այսօր տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է ՀՀ։ Տեղեկատվությունը Banak.info-ի հետ զրույցում հաստատեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը․ «Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։ Մոսկվա տեղափոխվելուց հետո կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում ականային պատահարից աջ ոտնթաթի վնասվածք է ստացել հումանիտար օգնության նպատակով մեկնած հայ սակրավորներից մեկը, որը ինչպես հետագայում պարզվել էր, Սիրիայում գտնվող հայկական հումա­նիտար առաքելության կազ­մում գործող սակրավորների դասակի հրամանատարն էր։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ի գլխավոր տեսուչն է: Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից միքանիսն իրենց մասնագիտական գործունեություննե ն ծավալում Հալեպիհայ համայնքին պատկանող դարմանատանը: Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչմիայն հայերը, այլնաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները: 














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/03/2019

Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 7-ին, Սիրիայում տեղի էր ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը Banak.info-ի հետ զրույցում հայտնեց, որ վնասվածք ստացած սակրավորը երեկ երեկոյան ռուսական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Գտնվում է Բուրդենկոյի անվան նեյրոխիրուրգիական հիվանդանոցում՝ բարձր մակարդակի բուժօգնություն ստանալու համար, հետո կտեղափոխվի Հայաստան։
Տեղեկացնենք նաև, որ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին:

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/03/2019

Սիրիայում վիրավորված սակրավորի աջ ոտնաթաթը ամպուտացվել է, նա կտեղափոխվի Հայաստան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մարտի 7-ին, տեղի էր ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը Banak.info-ի հետ զրույցում հայտնեց, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող խմբից վիրավորում ստացած սակրավորը կտեղափոխվի Հայաստան, սակրավորի ստացած վիրավորման արդյունքում ամպուտացվել է նրա աջ ոտնաթաթը։
Հիշեցնենք նաև, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել էր Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Դավիթ Թորոսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/03/2019

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորել

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է.
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սիրիայում հայ մասնագետների խումբը ականազերծել է 10 510 մ քառակուսի տարածք

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում, այսօր՝ մարտի 7-ին, հրապարկվել է Սիրիայում գտնվող հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ։

«Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին: 

Մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/03/2019

Հայ սակրավորները Սիրիայում ականներ են չեզոքացնում. ՌԴ հեռուստաալիքների անդրադարձը

Shantnews.am կայքը գրում է.
Ռուսաստանի երկու հեռուստաալիքներ ռեպորտաժներ են պատրաստել Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորների մասին, որտեղ ներկայացնում են հայաստանցիների կողմից այնտեղ իրականացվող ականազերծման հումանիտար աշխատանքները։ Ցուցադրվում է, թե ինչպես են հայաստանցիները հայտնաբերում ու ոչնչացնում 5 ական։

Լրատվամիջոցները պատմում են, որ հայկական կողմին Սիրիայում օժանդակում է ռուսական կողմը՝ տրամադրելով ականազերծման գույք, օգնելով անձնակազմի անվտանգության ապահովմանը։ Սակրավորներն էլ ականազերծում են ալ-Հուսեյնիա բնակավայրի մոտ գտնվող ականապատ հատվածը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Հենց նկարահանումների ժամանակ ցուցադրվում են խորհրդային արտադրության 4 ու իտալական արտադրության 1 ական, որոնք էլ ի վերջո անվտանգ տեղանք տեղափոխվելուց հետո պայթեցվում են տեսախցիկների առջև։
Տեսանյութերը՝ ստորև:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2019

Հայ մասնագետների խումբը Սիրիայում է

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`