Showing posts with label Ռազմինֆո. Show all posts
Showing posts with label Ռազմինֆո. Show all posts

20/09/2019

Վայոց ձորում ծեծված փոխգնդապետի վիճակը ծանր է․ ՊՆ խոսնակ (Ռազմինֆո)


Սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել են ՀՀ զինված ուժերի
փոխգնդապետի։ Հարուցվել է քրգործ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է մարզպետի օգնականը։
Tert.am-ի աղբյուրը հայտնել է, որ միջադեպին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, վիրավոր փոխգնդապետը եղել է զինվորական համազգեստով։ Կայքը գրում է, որ երկու փոխգնդապետ այդ մասին ասել են ցուցմունք տալիս։ Նրանցից մեկը նույնպես վիրավոր է։
«Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը», – ֆեյսբուքում գրել է դատախազի խորդհրդական Գոռ Աբրահամյանը:
Պաշտոնապես մանրամասներ հայտնի չեն։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին հայտնեց, որ վիրավոր փոխգնդապետի վիճակը ծանր է։


Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

Ինչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ.Razm.info


Չինարի գյուղի հարակից
հատվածը 2019-ի
փետրվարին
Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք այդ հատվածում դիրքային փոփոխությունները:
Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժիներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները:

Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:
Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի մարտին


Պատկերները «առաջ և հետո» տարբերակով կարող եք դիտել այստեղ:

Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները:

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/08/2019

ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ դիպուկահարի կրակից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու լուրը

Նախիջևանի պետական «Նուհչիխան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ի երեկոյան դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Բաբաև Հասան Ադիլ օղլուն (Babayev Həsən Adil oğlu)
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է Սադարակի ուղղությամբ՝ ինժիներաշինարարական աշխատանքներ կատարելիս:

«Ռազմինֆոյի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական տեղեկատվությունը՝ ավելացնելով որ ՀՀ զինված ուժերը չեն կրակել:
Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/08/2019

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. Ռազմինֆո


Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել։
Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով Միքայիլի եղբորը՝ Մուշվիգ Գաչաևին։
«Թուրան»–ին զինծառայողի եղբայրը հայտնել է, որ ընտանիքը չի հավատում ինքնասպանության մասին լուրին, քանի որ դեռ հուլիսին Գաչաևն արձակուրդում է եղել և հոգեբանական նորմալ վիճակում.
«Մենք ուզում ենք պարզել ու հասկանալ՝ արդյո՞ք ինքնասպանություն եղել է։ Ինչո՞ւ պետք է 8 ամսվա ծառայող զինվորը ինքնասպան լիներ։ Նա հուլիսին արձակուրդում էր, հետո վերադարձել է ծառայության։ Նա հոգեբանական խնդիրներ չուներ, թեպետ մեզ հավաստիացնում են, որ մայիսին նա իր ծառայակցի հետ վիճել է ու զինդատախազությունն այդ փաստով քննություն է սկսել»,– ասել է Մուշվիգ Գաչաևը։
Զինծառայողի եղբայրը նշում է նաև, որ Միքայիլին հուղարկավորել են առանց ընտանիքի իմացության։
Ադրբեջանական մեկ այլ ընդդիմադիր «Ազատություն» թերթը գրում է, որ Գաչաևը ծառայում էր Բաքվի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում։ Գյուղի բնակիչներն ասել են, թե որոշ ժամանակ առաջ ինքնասպան է եղել նաև Միքայիլի մյուս եղբայրը, դրա համար էլ զինվորականները որոշել են այդ պատճառը հայտնել ընտանիքին ու ասել, թե նա հոգեբանական խնդիրներ ուներ. «Եթե հոգեբանական խնդիրներ է ունեցել, էլ ինչո՞ւ են տարել ծառայության»,–ասել են գյուղի բնակիչները։
Սոցիալական ցանցերում գրառումներ կան նաև այն մասին, որ Գաչաևին սպանել է իր ծառայակիցը։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 27 կորստի մասին։

Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/08/2019

Անհայտ պայմաններում մահացել է ադրբեջանցի զինծառայող. Ռազմինֆո


Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Բուրովար գյուղ են բերել նույն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2000թ. ծնված Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևի (Eldəniz Fikrət oğlu Əliyev) դին: Զինծառայողի մահվան պատճառը, սակայն, անհայտ է։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել։

«Մեյդան»-ը գրում է, որ Ալիևը ծառայում էր Աղջաբեդիում տեղակայված զորամասերից մեկում։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողի դին ուղարկել են հարազատներին, սակայն մահվան հստակ պատճառը չեն հայտնել։

Լրատվամիջոցը նաև չի կարողացել տեղեկություն ստանալ Ջալիլաբադի շրջանի ՏԻՄ ներկայացուցիչներից։
Դատելով զինծառայողի հուղարկավորման լուսանկարից, կարելի է ենթադրել, որ կորուստը ոչ մարտական է։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 25 կորստի մասին։


Նյութը՝ Razm.info կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/07/2019

Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 ինքնաթիռ է վթարվել․ Ադրբեջանի ՊՆ


Հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 22։00-ի մոտակայքում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը Կասպից ծովում գիշերային ուսումնա-մարզական թռիչքի ժամանակ կորցրել է կապը ռադարի հետ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նախնական վարկածով ինքնաթիռը վթարվել է և ընկել Կասպից ծովը։ Այս պահին ստեղծվել է հետաքննող խումբ, տարվում են օդաչուի որոնողափրկարարական աշխատանքներ։
Նյութը՝  Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/07/2019

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող./Ռազմինֆո/

Հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողի ձեռքից ընկել է տանկային արկի լիցքը, որի պայթյունից երկու զինծառայող մահացել է, մեկը`վիրավորվել։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Մահացած զինծառայողներն են` ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu):
Վիրավորվել է ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն։ Վիրավորի մասին այլ տվյալներ չի նշվում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 18 կորստի մասին։

Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/07/2019

Հայաստանը օգոստոսին կմասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը./Razminfo/

2019 թվականին նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների կազմով 6 զորավարժություն։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցելու է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի և Ուզբեկստանի զինված ուժերի 12000 զինծառայողն։
Այս մասին հուլիսի 4–ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Փոխանցում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հավելելով, որ զորավարժությունները այս տարի լինելու են Բելառուսում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Razm.info–ին հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ կազմով բոլոր զորավարժություններին, սակայն զորավարժություններ կան, որոնք իրենց բնույթով զինված ուժերին չեն վերաբերում, այլ օրինակ փրկարարական սցենարով են։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարը նաև նշել է, որ զորավարժություններից առաջինը՝ «Ամպրոպը», մեկնարկելու է օգոստոսին՝ Ղրղզստանում։ «Ամպրոպ» զորավարժությունը նվիրված է լինելու թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին։ Այնուհետև նախատեսված է անցկացնել «Մարտական եղբայրություն» զորավարժությունը։

2019 թվականին անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին մարտին հայտնել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Անդրեյ Պապովը։ Նշենք, որ ՀԱՊԿ կազմով անցկացվող «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները 2017 թվականին եղել են Հայաստանում։
Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/06/2019

Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ 2-րդ ռազմաբազան է շահագործման հանձնել./Razminfo/

Հունիսի 28-ին Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված արդեն թվով 2-րդ ռազմաբազան: Առաջինը շահագործման էր հանձնվել այս տարվա մարտին:
Շահագործման հանձնելու մասին հայտնել է Ադրբեջանի ՊՍԾ կայքը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը։
Ըստ մեր դիտարկումների՝ բազան տեղակայված է ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից շուրջ 4 կմ հեռավորության վրա, շինարարականա աշխատանքները սկսվել էին նախորդ տարվա աշնանից: Ինչպես առաջինի, այնպես էլ այս ռազմաբազայի դեպքում զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում:
Ռազմական նշանակության կառույցներից բացի, հարևանությամբ հիմնովին վերանորոգվել և շահագործման է հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի շենք:
Ավելացնենք, որ ՊՍԾ-ի՝ Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները բանակի ստորաբաժանումների փոխարեն հսկելու պարտականությունը ստանձնելուց հետո՝ 2018-ի աշնանից, այդ հատվածի առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը: Սահմանի այդ հատվածում կատարված աշխատանքներից մի քանիսը կարող եք տեսնել այստեղ:

Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/06/2019

ՀՀ ԶՈւ օդաչուները վերապատրաստվում են Ռուսաստանում./Ռազմինֆո/


Հաշվի առնելով, որ Հայաստանը ձեռք է բերում Սու–30ՍՄ կործանիչներ, տրամաբանական կլինի նաև Հայաստանում ռուսական բազայի ավիապարկի ՄիԳ–29-երի փոխարինումը Սու-30ՍՄ–ներով։ Այդպիսով՝ համագործակցությունն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի։
Այս մասին Razm.info–ի հետ զրույցում ասաց «Էրեբունիում» տեղակայված ռուսական ավիացիոն ուժերի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը՝ ընդգծելով, որ սա առայժմ խոսակությունների մակարդակում է, հստակ որոշում դեռ չկա։
Պետրովի խոսքով՝ ՀՀ ԶՈւ օդաչուները արդեն վերապատրաստվում են Ռուսաստանում, իսկ Հայաստանի գնած Սու–30ՍՄ–ները տեղակայվելու են Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։
Գնդապետը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին պլանավորած է համատեղ զորավարժություն ՀՀ ԶՈւ հետ։

Նախկինում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն հայտարարել էր, որ հարավային ռազմական շրջանը տեխնիկապես զգալիորեն համալրվելու է, ռուսաստանցի պաշտոնյան հայտնեց, որ համալրման աշխատանքներն ընդանում են։
Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գերիներ են փոխանակվել, բայց ոչ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով․ ԱԳՆ. /Ռազմինֆո/

Հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է հայրենադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Գերիների փոխանակման պլանով Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։
Այս տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Վերջինս նշեց, որ այս փոխանակումը, սակայն, չի եղել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։
Հիշեցնենք, որ Զավեն Կարապետյանը գերի էր ընկել հունիսի 20-ին։ Նրա մասին հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբր «դիվերսիա են կանխել և գերի վերցրել»: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կարապետյանը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել էին մարտական բաճկոն:

Արդեն հունիսի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

ՀՀ-ն բանակցում է Հնդկաստանից և Չինաստանից ռազմական արտադրանք գնելու հարցում


ՀՀ պաշտպանության նախարարությունը Չինաստանի և Հնդկաստանի գործընկերների հետ բանակցություններ է վարում սպառազինության ձեռքբերման հարցով։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Ազատության» եթերում նշել է, որ համագործակցությունից արդեն շոշափելի արդյունքներ կան։

Փոխնախարարը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանը բացի Ռուսաստանից այլ երկրների հետ համագործակցում է՞, թե ոչ սպառազինության ձեռքբերման հարցում, մասնավորապես ասել է․

Արևելքի գործընկերների հետ մենք ունենք շատ շոշափելի արդյունքներ։ Մասնավորապես մեր չինացի գործընկերների հետ, հնդիկ գործընկերների հետ որոշակի քննարկումներ ունենք։

Բալայանը նաև հայտնել է, որ շուտով ՊՆ–ն կկարողանա որոշակի մանրամասներ հաղորդել արևելքի երկրների հետ համագործակցության արդյունքներից։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կապված նոր զինատեսակ ստանալու մասին՝ պաշտպանության փոխնախարարը ասել է, որ գերատեսչությունը առաջնահերթություն է տալիս ճշգրիտ և գերճշգրիտ զինատեսակներին։

Նյութը՝ Razm.info կայքի




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`


19/06/2019

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն


Հունիսի 18-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը նոր զորավարժություն են նախապատրաստում Պակիստանի համապատասխան ստորաբաժանման հետ։
Զորավարժության հստակ ժամանակահատվածը Հասանովը չի նշել, սակայն ասել է, որ սցենարն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ այն անցկացվելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նոր շահագործման հանձնված զորավարժարանում։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նորաբաց ուսումնական կենտրոնը շահագործման էր հանձնվել այս տարվա ապրիլի սկզբին: Այն տեղակայված է Բաքվից շուրջ 5 կմ դեպի արևմուտք: Մեր դիտարկմամբ՝ շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա աշնանը և վերջնական ավարտվել 2019թ. մարտին: Սա Ադրբեջանի հատուկջոկատայինների միակ ուսումնական կենտրոնը չէ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի իր հարցազրույցում Հասանովը նշել էր, որ Ադրբեջանը ծրագրում է երկկողմ և եռակողմ զորավարժություններ, այդ թվում՝ Պակիստանի հետ։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/06/2019

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում./Ռազմինֆո/


Հունիսի 10–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ Զեյնալովը Բաքվի Խազարի շրջանի բնակիչ էր։
Զինծառայողի մասին այլ տվյալներ չկան։ Նշենք, որ այս մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 14 կորստի մասին։
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/06/2019

Նախիջևան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարը


Հունիսի 10-ին Նախիջևան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ այդտեղ ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը հետևելու:

Նախարարի այցի մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Անդրդվելի եղբայրություն – 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը մեկնարկել էր հունիսի 7-ին, ավարտվելու է վաղը՝ հունիսի 11-ին: Հասանովը, ամենայն հավանականությամբ, մեկնել է կրակային փուլին հետևելու:
Զորավարժությանը բացի Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից, ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ։

Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/06/2019

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է մարտական կորստի մասին.Ռազմինֆո

Հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2000թ․ ծնված Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն (Xəlilov Elşən Vüqar oğlu):
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ զինծառայողին հուղարկավորել են այսօր՝ Գետաբեկ (Gədəbəy) շրջանի Ինեքբողան գյուղում։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 13 կորստի մասին։


Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/06/2019

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի հետ սահմանը պահող զորամաս է այցելել.Ռազմինֆո

Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Իգդիր քաղաքում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդը, որը գործում է Բայազեթ քաղաքի 1-ին մեխանիզացված բրիգադի ենթակայության տակ։ Նշենք, որ այս գունդը, բացի Նախիջևանի սահմանին մոտ լինելուց, պահում է նաև Հայաստանի և Իրանի թուրքական սահմանը։

Այցի մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հուլուսի Աքարին ուղեկցել են ԳՇ պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար նավատորմի ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուաքյուզը։ Ըստ հայտարարության՝ այցի եղել է ստուգումների նպատակով։
Այցի ընթացքում Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն Իրանի սահմանից Թուրքիայի դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ապօրինի միգրացիների դեմ։
Այս այցից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 1-ին, Թուրքիա-Իրան սահմանին հրաձգություն էր եղել, ինչի հետևանքով սպանվել էր՝ 3, վիրավորվել 4 թուրք զինծառայող։ Ըստ Թուրքիայի ՊՆ հաղորդագրության՝ հրաձգությունը եղել էր թուրք զինվորների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների միջև։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/06/2019

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Հունիսի 7-ին մեկնարկել է «Անդրդվելի եղբայրություն – 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը: Առաջին օրը խաղարկվել են մշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ զորաշարժի դրվագներ:
Զորավարժությունից կադրեր է հրապարակել նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից բացի վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ:

Ներգրավված տեխնիկայի թվում են՝ «Սմերչ», T-300 «Քասրղա» և 122մմ տրամաչափի այլ ՀԿՌՀ-ներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, քարշակվող այլ հրետանային միջոցներ, Տ-90 և Տ-72 տանկեր, ՀՄՄ-ներ, «ՕՍԱ» ԶՀՀ-ներ ևն:
Զորավարժությանը մասնակցելու համար Նախիջևան էր ժամանել նաև Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանում՝ իր հետ բերելով առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ: Վարժանքների համար թուրքական կողմը իր հետ զինտեխնիկա նախկինում ևս՝ 2017-ին, բերել է Նախիջևան, ընդ որում կրկին հենց ACV-15-եր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վարժանքներին ներգրավված են շուրջ 5000 անձնակազմ, 200-ի տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ: 
Վարժանքները տևելու են մինչև հունիսի 11-ը, մենք կհետևենք ընթացքին և կներկայացնենք:
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

Դավիթ Տոնոյանը կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։ Հունիսի 5–ին նախարարը Անապայում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը
Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ Ռոսիյանա Մարկովսկայան հայտնել է, որ նիստին բացի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից մասնակցելու է նաև ԱՊՀ հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը, իսկ նիստին նախարարները քննարկելու են ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության մասին 20–ից ավելի հարցեր։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

ՊՆ նախարարների նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։

Նյութը՝ Razm.info կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/06/2019

Պայմանագրայինները մեկ պայմանագրով կծառայեն 5 տարի

Պայմանագրային զինծառայողները այսուհետ ծառայելու պայմանագրեր կկնքեն 3–ի փոխարեն 5 տարով։ Բացի այդ, բարձրացվեց նաև պայմանագրային զինծառայություն անցնելու տարիքային շեմը. նախկինում պայմանագրային ծառայություն կարող էին անցնել մինչև 36 տարեկանները, այսուհետ՝ մինչև 40 տարեկանները:

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությամբ այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս փոփոխությունները սահմանող օրինագիծը։
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`