Showing posts with label Ջալալ Հարությունյան. Show all posts
Showing posts with label Ջալալ Հարությունյան. Show all posts

05/07/2020

Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ


Հուլիսի 5-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններիս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:
Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին և պատասխանատու սպայակազմին տվել նորակոչիկների՝ զինվորական կյանքին արագ ինտեգրվելու համար անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/07/2020

Զորավարժությունների արդյունքների ամփոփում ՊԲ-ում

Հուլիսի  4-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել  ս.թ. հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքների ամփոփումը: Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության  է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և կրակային խոցման ուղղությունները:

Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար,  գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զորավարժությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ հրամանատարական կազմին տված  համապատասխան ցուցումներից  ու հանձնարարականներից  բացի, կարևորել է նաև հաջորդ ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների համալիրը, մասնավորապես մարտական հերթապահության կազմակերպման, ստորաբաժանումների ներդաշնակման և զորամասերի կենսագործունեության այլ առանցքային ուղղություններում:

Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է  ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի  զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/06/2020

Շրջայց զորամասում


ՊՆ, ՊԲ հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը: Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:  


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/06/2020

Ծառայողական խորհրդակցություն ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ


  ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անց է կացվել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին:
 Ծառայողական խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները:
      Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման ժամանակ արձանագրված դրական զարգացումներին ու տեղ գտած բացթողումներին, քննարկվել է կազմակերպչական բնույթի հարցերի լայն շրջանակ, ներկայացվել են զեկույցներ՝ կատարված նախապատրաստական աշխատանքների, առաջիկա զորակոչի ընթացքում, զորամասերում իրականացվելիք հակահամաճարակային համալիր գործընթացների վերաբերյալ:
      ՊԲ-ի հրամանատարը ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան պաշտոնատար անձանց տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/06/2020

Մանրամասներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Արցախ կատարած աշխատանքային այցից

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը  աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը:
       Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:
       Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
          Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել  այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/06/2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները մեծապես կնպաստեն զինված ուժերի շարունակական զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում նոր հաջողությունների արձանագրմանը:


Նյութը՝ President.nkr.am 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/06/2020

Ռազմական խորհրդի հեռավար նիստ ՊԲ-ում


<<Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները>> թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
      Ռազմական խորհրդի հեռավար նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնանյութական բազայի վիճակին, համազորային ու հրետանային զորամասերի պատրաստության հարցերին, սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների պատրաստության կազմակերպմանը, գնահատման առանձնահատկություններին, ոլորտում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորամուծությունների արդյունավետության բարձրացմանն ու առհասարակ այն բոլոր խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են զորքերի մարտական պատրաստությանը:
      Ամփոփելով ելույթները, քննարկումներն ու հնչած առաջարկությունները, ՊԲ-ի հրամանատարը մասնակիցներին հանձնարարել է խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:


            ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/06/2020

Գումարտակային մարտավարական զորավարժություններ

 Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում ընթացող տեսչական ստուգումների շրջանակներում, առանձին զրահատանկային զորամասերից մեկի հետ անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մարտական հրաձգության փուլը խաղարկվել է հունիսի 7-ին, բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում:                   

        Հարձակողական թեմատիկայով անցկացված մարտավարական զորավարժությունների ընթացքում խաղարկվել են ռազմական իրադրության առկա և հավանական զարգացումների բնույթից բխող տարբեր մարտավարական դրվագներ, որոնց հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ:
       Մարտավարական զորավարժությունների ողջ ընթացքում մասնակից անձնակազմը ցուցաբերել է պատրաստվածության և կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել հրամանատարների կողմից ընդունված համապատասխան որոշումներն ու մտահղացումները իսկ հրետանային ստորաբաժանումների հետ ակտիվ փոխգործակցության ապահովման արդյունքում ստանալով համապատասխան կրակային աջակցություն խոցել պայմանական հակառակորդի թիրախները, ամբողջ ծավալով իրագործել առաջադրված մարտական խնդիրն ու զբաղեցնել առավել նպաստավոր կրակային բնագծեր:
        Ընդհանուր առմամբ զորավարժության ընթացքում ներգրավված ստորաբաժանումները գործել են ներդաշնակ ու փոխգործակցված, իսկ մարտավարական գործողությունները լրիվությամբ համապատասխանում էին զորատեսակին առաջադրված իրական մարտական խնդիրներին ու հավանական հակառակորդի կողմից սպասվող մարտահրավերները չեզոքացնելու արդի պահանջներին:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/06/2020

Ռազմական խորհրդի հեռավար նիստ ՊԲ-ում

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 6-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ:
      Ռազմական խորհրդի ընթացքում, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, քննարկվել են օրակարգային հարցերին առնչվող բոլոր հիմնախնդիրները, առաջարկվել տվյալ ոլորտներում կազմակերպվող աշխատանքների բարելավման ուղիները, և ըստ այդմ, կատարված եզրահանգումները ներառել ռազմական խորհրդի որոշման դրույթներում:
       Ռազմական խորհրդի հեռավար նիստի ավարտին, բանակի հրամանատարը ամփոփել ու ընդհանրացրել է արդյունքները և խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ առաջադրել՝  հետագա անելիքների վերաբերյալ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2020

Գումարտակային մարտավարական զորավարժություն ՊԲ-ում (տեսանյութ)


Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է կացվել նաև գումարտակային մարտավարական զորավարժություն, որի եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը, խաղարկվել է մայիսի 26-ին` բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում: Զորային վարժադաշտում ծավալվող պայմանական մարտական գործողություններին հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան այլ զինվորական պաշտոնյաներ:
Զորավարժության ամբողջ ընթացքում, որը թեմատիկ և բովանդակային առումով լիովին համապատասխանում էր մասնակից ստորաբաժանումների իրական մարտական խնդիրներին, հրամկազմը դրսևորել է ղեկավարման բարձր ունակություններ, արագ կողմնորոշվել փոփոխության ենթարկվող մարտական իրավիճակներում, ընդունել ստեղծագործ որոշումներ, որոնք պատրաստության բարձր մակարդակով կյանքի են կոչվել զորախաղերին մասնակցող ուժերի կողմից:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զորանոցային համալիրի բացում ՊԲ-ում

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը և տեղում ծանոթացել կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին ու արտապատվիրման եղանակով անձնակազմի սննդի կազմակերպման նոր տարբերակի ներդրման գործընթացին:

Նախքան իրականացված աշխատանքներին ծանոթանալը պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողների հետ հանդիպմանը շնորհավորել է Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ  այսուհետ ևս զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

Այնուհետև, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զինծառայողների սոցիալ կենցաղային պայմաններին, սննդի ապահովման գործընթացին և հետագա աշխատանքներն առավել նպատակային կազմակերպելու համար համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվել:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/05/2020

Արցախում ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգի


Պաշտպանության բանակի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ևս անձնակազմի սննդի մատուցումը այսուհետ կիրականացնի քաղաքացիական կազմակերպությունը: Մայիսի 23-ին նոր ճաշարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը, շնորհավորելով անձնակազմին, համոզմունք է հայտնել, որ նոր ճաշարանի բացումը լրացուցիչ առիթ կհանդիսանա մարտական պատրաստության գործընթացը ստորաբաժանումներում էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու  համար: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շրջայց է կատարել նորակառույց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ:

Սննդի սպասարկումն իրականացնող մատակարար ընկերության ներկայացուցիչների խոսքով անձնակազմին սննդով ապահովելու գործընթացը մշտապես իրականացվելու է բարձր մակարդակով:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2020

Վկայագրերի հանձնում

ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը: Առաջին 21 շահառուները երկար սպասված վկայագրերը ստացել են մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից:

Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին երկարամյա արդյունավետ ծառայության համար, շնորհավորել ու հավաստիացրել, որ ՊԲ-ի ինչպես գործող, այնպես էլ պահեստազոր անցած զինվորականների բնակարանային խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում:

Հավելենք, որ առաջիկայում ծրագիրը կներառի շատ ավելի մեծ թվով նախկին զինծառայողների:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/05/2020

Հարվածային ԱԹՍ փորձարկում ՊԲ-ում (տեսանյութ)



Մայիսի 19-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

​ ​ ​ ​ ​ ​ Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

​ ​ ​ ​ ​ Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/05/2020

Հանկարծակի ստուգումներ ՊԲ-ում


Մայիսի 15-ին  ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը: Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել մարզումներ, ճշգրտվել են վերջիններիս մարտական խնդիրները, հնչել են զեկույցներ ու խաղարկվել մարտավարական տարաբնույթ դրվագներ պայմանական մարտական իրադրության առկա և հավանական զարգացումների վերաբերյալ: Մարզումների ընթացքին, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համատեքստում, հետևում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Մարզումներին գործնականում ներգրավվել են նաև մի շարք զորային միավորներ, որոնք, համապատասխան ստացված ներմուծականների, կատարել են զորաշարժեր, ծավալվել մարտական կիրառման շրջաններում  և անցել հետագա խնդիրների կատարմանը:

Իրականացված միջոցառման արդյունքում պարզորոշվել է, որ ներգրավված ուժերն ու միջոցները ունակ են սահմանված ժամկետներում բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանների, գործել ներդաշնակ ու փոխգործակցված, արագ արձագանքել ստեղծված ու փոփոխվող իրադրությանը, ընդունել համապատասխան որոշումներ և հետամուտ լինել դրանց իրականացմանը:


ԱՀ ՊՆ  մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/05/2020

ԱՀ ՊՆ, ՊԲՀ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղերձը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ՊԲ օրվա կապակցությամբ

ԱՀ ՊՆ, ՊԲՀ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղերձը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ՊԲ օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 9-ը առանձնահատուկ տեղ է գրավում մեր պետական տոնացույցում: Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրը խորհրդանշում է պատմական առումով բեկումնային իրադարձություններ և հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը համախմբված սերունդների ամուր միասնություն:

75 տարի առաջ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան նաև հայ զինվորի, հայի ռազմական տաղանդի, հայկական զենքի հաղթանակն էր: Պատերազմի առաջին իսկ րոպեներից խիզախորեն պայքարելով նախահարձակ գերմանական զորքերի դեմ` խորհրդային բանակի հայազգի մարտիկներն ու զորավարները Բրեստի ամրոցում և Ստալինգրադում, Օդերի ափերին և Ռայխսթագի մատույցներում պաշտպանում էին նաև իրենց փոքրիկ հայրենիքը` Հայաստանը: Իր ծավալներով աննախադեպ այդ պատերազմի ընթացքում հայ մարտիկներն աչքի են ընկել անօրինակ հերոսություններով, հայազգի զորավարները մշակել և իրականացրել են փառահեղ ռազմագործողություններ, իսկ հայ գիտական միտքը խորհրդային բանակին տվել է նոր և հզոր զինատեսակներ:

Մեծ հայրենականին մասնակցած հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված սերունդը նրանց դասերի կենսունակությունը կարողացավ ապացուցել արցախյան ազատամարտի ժամանակ: Ստիպված լինելով զենք վերցնել այնպիսի պայմաններում, երբ Մայր Հայաստանի հետ վերամիավորվել ցանկացող Արցախի գլխին կախվել էր ֆիզիկական բնաջնջման միանգամայն իրական վտանգը, այդ սերունդը կարճ ժամանակահատվածում մարտական գործողություններին զուգընթաց կազմավորեց հզոր, մարտունակ բանակ` հայկական զենքը փառավորելով նոր հաղթանակներով: Այդ հաղթանակների վառ խորհրդանիշը Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր, որով խորտակիչ հարված հասցվեց ադրբեջանական բանակի մարտական ոգուն ու բարոյական որակներին և դարձավ հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը:

Հրադադարի հաստատումից հետո Պաշտպանության բանակը շարունակեց զարգանալ ու կատարելագործվել, համալրվել նոր զինատեսակներով` առանց օտար ուժերի ներգրավման դառնալով տարածաշրջանային խաղաղության գլխավոր երաշխավորը:

Պարտություն կրելով իր իսկ սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ամենևին էլ չհրաժարվեց ցեղասպան ծրագրերից: Հայրենյաց պաշտպանների երիտասարդ սերունդը, 2016 թվականի ապրիլին կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան ու ջախջախելով նրա նախահարձակ ուժերն, ապացուցեց, որ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում հաղթող քաջերի արժանավոր հետնորդն է: Ցավոք պատերազմում անխուսափելի են զոհերը: Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը` կյանքը:

Փառք և պատիվ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում մարտիրոսված բոլոր քաջորդիներին:

Հավերժ փառք Արցախի սահմանները պաշտպանելիս նահատակված ՊԲ բոլոր զինծառայողներին:

Այսօր էլ պաշտպանության բանակը, շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին:

Հարգելի հայրենակիցներ,

ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Եռատոնը: Մաղթում եմ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ ծառայողական ու աշխատանքային գործունեության մեջ: Վստահ եմ, որ մեր զավակներն ապրելու են զարգացած, հզոր ու խաղաղ երկրում:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/05/2020

Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմին

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ:
Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական պարգևներ:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ծառայողական խորհրդակցություն ՊԲ-ում


Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքների համալիրը, անդրադարձ է կատարվել այն հանձնարարականների կատարմանը, որոնք ստացել էին խորհրդակցության մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:

Ծառայողական խորհրդակցության ավարտից հետո բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ժամանել են բանակի ‹‹Ասպարեզ›› ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել են նորարարական տեխնիկական լուծումներով արդիականացված հրաձգային զինատեսակների տեխնիկական հնարավորություններին ու կիրառման առանձնահատկություններին:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/05/2020

ՊԲ հրամանատարը հետևել է ցուցադրական պարապմունքների ընթացքին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մայիսի 4-ին կենտրոնական ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ենթակայությամբ գործող զորամասում հետևել է ‹‹Հրաձգային զենքերով պաշտպանողական մարտում կրակ վարելու եղանակներն ու միջոցները›› և  ‹‹Նռնականետային դասակի կիրառման կարգը պաշտպանողական մարտի վարման ժամանակ›› թեմաներով անցկացված մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին, որին ներգրավված էին ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց մարտական պատրաստության գծով տեղակալները, գումարտակների ու վաշտերի հրամանատարները, նռնականետային դասակների հաշվարկների հրամանատարները: Բանակի հրամանատարը,  կարևորելով անցկացվող պարապմունքները, ուսուցանվող սպաների ուշադրությունը հրավիրել է կարևորագույն այն խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք հրամանատարական կազմին անհրաժեշտ են ենթակաների ուսուցման և մարտական խնդիրների արդյունավետ կատարման գործում:

Անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ մատուցելու համար ծավալվել են ուսումնական կետեր, որտեղ պարապմունքի ղեկավարները գործնականում ներկայացրել են խրամատից, ինչպես նաև հրաձգության վարման տարբեր դիրքերից կրակ վարելու եղանակները, ՀԱՆ-17 տիպի նռնականետի նշանակությունը, քանդման և հավաքման կարգը, նորմալ նշանազարկի բերման մեթոդները, ինչպես նաև կրակային պատրաստության համապատասխան նորմացույցների կատարումը:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները, նշվել թերացումներն ու դրական կողմերը, իսկ զորամասերի հրամանատարներին ենթակաների հետ նմանատիպ պարապմունքներ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Նշենք նաև, որ նմանատիպ վարժանքներ ու ցուցադրական պարապմունքներ անց են կացվել նաև ՊԲ այլ զորամասերում:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/05/2020

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում



Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ: Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:

Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`