Showing posts with label ՊՆ. Show all posts
Showing posts with label ՊՆ. Show all posts

12/08/2019

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը մեկնարկում է «Հզոր Բանակ» փաթեթը

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում մեկնարկել է նոր սակագնային պլան՝ «Հզոր Բանակ»:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տվյալ սակագնային պլանին կարող են միանալ միայն այն զինծառայողները, որոնց կանխավճարային հեռախոսահամարների և անձը հաստատող փաստաթղթերի ցանկը կներկայացվի ԱՀ Պաշտպանության բանակի կողմից:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/08/2019

Ֆոտոռեպորտաժ Թալիշի դիրքերից

   Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը:
   Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/08/2019

Զինվորների սնունդն ապահովող պիլոտային ծրագրի շահառու ընկերության հետ համագործակցում ենք. պետնախարար

Պետական և մասնավոր սեկտորների համագործակցության շրջանակներում զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրն ավելի արդյունավետ տարբերակ է Պաշտպանության բանակի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Ընդհանրապես, համակարգը, որը ներդրվում է, ներկայումս պիլոտային տարբերակով գործում է մեկ զորամասում, որի հիմնական տարբերությունը գործողից կայանում է նրանում, որ, ընդհանուր առմամբ, սննդի ծառայությունների մատուցումը իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից: Այսպիսի մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա, քանի որ նախատեսվում է որոշակի ծառայությունների կատարելագործում: Ծառայություն մատուցող ընկերությունների հետ քննարկման փուլում է առավելագույնս տեղական արտադրանքն օգտագործելու հարցը՝ մասնավորապես՝ կաթնամթերքի և մսամթերքի առումով: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել սննդակարգում կիրառել տեղական արտադրանք»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2019

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: 
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է՝ ԱՀ ԱԳՆ կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: 
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/06/2019

Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

Արցախի ՊԲ-ն խոշոր զորավարժություն է սկսել, ընդգրկված են 10 հազար զինծառայող և հարյուրավոր զինտեխնիկա./Տեսանյութ/

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:
            Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:
            Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/06/2019

Գումարտակային մարտավարական զորավարժություն

Բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում մայիսի 31-ին խաղարկվել է գնդապետ Աշոտ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որին, բացի միավորման հրամկազմից, հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
  Նախքան հրաձգության փուլի մեկնարկը, զորախաղերի մասնակից ուժերը բերվել են մարտական պատրաստականության <<բարձր>> աստիճանի, և սահմանված ժամկետներում, առանց խափանումների, զբաղեցրել մարտական կիրառման պայմանական շրջանները:
 Մարտավարական զորավարժության կրակային փուլի ընթացքում անձնակազմը արդյունավետ կերպով իրականացրել է պաշտպանողական ու հարձակողական գործողություններ և,  կիրառելով նաև արդիական մի շարք զինատեսակներ ու մարտավարական նոր մոտեցումներ, կասեցրել պայմանական հակառակորդի առաջխաղացումը, որից հետո  անցնելով հակագրոհի՝ վերականգնել առաջնագիծը:
Ինչպես բուն զորախաղերի, այնպես էլ դրան նախորդած մարտավարաշարային պարապմունքների ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահություն հայտնելու, որ բացի տեսական գիտելիքներից, զինծառայողներն ունեն նաև մասնագիտական անհրաժեշտ հմտություններ և պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլև, եթե հարկ լինի, նաև իրական մարտական պայմաններում ցույց տալ իրենց բազկի ուժը և անառիկ պահել հայրենիքի սահմանները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/05/2019

«Պատիվ ունեմ» ծրագրին համապատասխանեցնելու նպատակով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ են կատարվել

Նախօրեին Խորհրդարանի լիագումար նիստում 26 կողմ ձայնով ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը ծագել է  դեռևս 2018 թ.-ի ամռանը:
«Նախքան ՀՀ-ում գործող Մխիթար Հերացու անվան բժշակական համալսարան ընդունվելը՝ Արցախի թվով 6 քաղաքացիներ ցանկություն են հայտնել նպատակային ուսումնառության շրջանակում ԱՀ ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագիր և ուսումը ավարտելուց հետո անցնել պարտադիր զինվորական ծառայության ԱՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով, սակայն մերժում է ստացվել գերատեսչության կողմից՝ համապատասխան  օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով: Նշված բացը վերացնելու նպատակով քննարկման է ներկայացվում նախագիծը, և, հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա մայիսի 23-ի ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ենթարկվել է մանրակրկիտ քննարկման և պարզաբանման, առաջարկում ենք ընդունել օրենքը: Նշեմ, որ սա ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալու նաև մեր քաղաքացիներին ընդգրկվել ծրագրում»,- ավելացրել է Կ. Աբրահամյանը:
Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/05/2019

Ռազմական խորհրդի նիստ

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին և զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաև ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
 Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինվորական կոմիսարներ ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:
 ՊԲ-ի հրամանատարը, կարևորելով աշխատակարգով նախատեսված բոլոր թեմաները, մասնավորապես նշել է, որ առանց վերը նշված հարցերի համալիրը պատշաճ ուշադրության արժանացնելու և տվյալ ոլորտներում, բանակաշինության արդի պահանջներին համապատասխան, զարգացման տեմպեր ապահովելու, հնարավոր չէ լիարժեք կերպով իրականացնել զինված ուժերի առջև դրված խնդիրները, ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, իրեն վերապահված պարտականությունների կատարմանը վերաբերվի առաքելության կատարման զգացումով:
 Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային զեկույցներն ու քննարկումները:
 Բանախոսները, ըստ առանձին ուղղությունների անդրադարձել են նախատեսված հարցերին` խոսելով ինչպես տեղերում արձանագրված դրական միտումներից, այնպես էլ այն բոլոր խնդրահարույց թեմաներից, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:
 Ամփոփելով ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է ներկաներին խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԱՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մամլո ծառայության կողմից տարածած տեղեկությունը, հորդորում ձեռնպահ մնալ անհեռանկար քայլերից

Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/05/2019

Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին,  Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին:
Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/05/2019

Հակառակորդը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց

Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:
               ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/05/2019

Անցկացվել է նախնական զինվորական պատրաստության գործնական պարապմունք

Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում հանրակրթական դպրոցների աշակերտների հետ անցկացվել է նախնական զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված գործնական պարապմունք: Զորամասի հրամանատարության կողմից համապատասխան հրահանգավորումից հետո աշակերտներն ուսումնական կետերում ծանոթացել են հրաձգային զենքի տեսակներին, կատարել կրակային պատրաստության վարժություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/05/2019

Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց

Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:
               ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/05/2019

ՊԲ բարձրագույն հրամկազմի և հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են առաջնագիծ

Եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 7-ին, ավանդույթի համաձայն, առաջնագիծ են այցելել ՊԲ բարձրագույն հրամկազմի և հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
      Շնորհավորելով դիրքապահներին մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, վերջիններս հետաքրքրվել են սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողներին հանձնել նվերներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Արցախում

Այսօր,  մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել են <<Հերոսների հետքերով>> դաս-արշավի մասնակիցներին, որի ընթացքում բանակի հրամանատարը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն ու անդրադարձ կատարել Շուշիի ազատագրման պատմական նշանակությանը:
Նույն օրը Արցախի մայր ԲՈՒՀ-ում կազմակերպվել է արիության դաս, որը ավանդաբար վարել են բանակի հրամանատարն ու կրթության, գիտության և սպորտի նախարարը:
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, անդրադարձել մայիսյան հաղթանակների դասերին, խոսել պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման պատմության մասին՝ հետագա հաղթանակների գրավական համարելով միասնության գաղափարը: Վերջում, պատասխանելով ներաաների հարցերին, Կարեն Աբրահամյանն անդրադարձել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, պաշտպանական ոլորտում իրականացվող համալիր գործընթացներին:
Եռատոնին ընդառաջ արիության դասեր են անցկացվել նաև հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ և արցախյան ազատամարտի վետերաններ:

ԱՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/05/2019

Մարտավարական զորավարժություն ՊԲ-ում. /Տեսանյութ/

Մայիսի 3-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:
    Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին և, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:
   Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/04/2019

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց

Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց:
               ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/04/2019

Մարտավարական զորավարժություն ՊԲ-ում

Ապրիլի 26-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր: