Showing posts with label ՊՆ. Show all posts
Showing posts with label ՊՆ. Show all posts

13/03/2019

Կարապետյանների և Ավագյանների ընտանիքներին է այցելել փոխնախարար Բալայանը, իսկ վաղը ներկա կլինի զինվորական անձնակազմ․ Արծրուն Հովհաննիսյան

Ձախից՝ Համլետ Ավագյան, աջից՝ Կարեն Կարապետյան
Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, զինծառայող, շարքային Համլետ Ավագյանը (Շիրակի մարզի զինկոմիսարիատ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է, ընկել ձորը և մահացել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր մահացածի ընտանիքին է այցելել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով«Այո, այսօր Ձեր նշած ընտանիքին, ինչպես նաև երեկ Արցախում մահացած Կարեն Կարապետյանի ընտանիքներին այցելել է ՊՆ փոխնախարար Բալայնը՝ անձամբ փոխանցելու մեր խորին ցավակցությունները, իսկ վաղը հոգեհանգստի արարողությանը ներկա կլինի նաև զինվորական անձնակազմ»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են և համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, դեպքերի մանրամասները պարզելու նպատակով, կատարվում է քննություն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/03/2019

Մահացել է Կարեն Արտակի Կարապետյանը


Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
                                                         

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությոն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/03/2019

Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, անձակելով ավելի քան 2300 կրակոց

Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հանդիպում ՊՆ-ում


Մարտի 8-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման ընթացքիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև շոշափվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/03/2019

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ


Փետրվարի 24-ից  մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/01/2019

Ցուցադրական պարապմունք ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայում

ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հունվարի 30-ին անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը <<բարձր>> աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում:
Սկսած զորամասի հերթապահի գործողություններից մինչև ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի և զինամթերքի ստացում, ապաստարանների և նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում, գործողություններ` ռազմական տեխնիկայի և սպառազինության հետ, միավորումների և զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:
Ցուցադրական պարապմունքների ժամանակ վերադասի կողմից առավել մեծ ուշադրություն է դարձվել այն բոլոր հարցերին, որոնք ունեն գործնական ու կիրառական նշանակություն: Ըստ այդմ՝ հաշվի են առնվել ինչպես 2016 թվականի ապրիլյան դիմակայության ժամանակ արձանագրված զարգացումները, այնպես էլ այն բոլոր բեմագրերը, որոնք բխում են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից:
Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է արդյունքները և հանձնարարել ներկաներին անցկացված պարապմունքներից արված հետևությունները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել առաջիկա ուսումնաշրջանում:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/01/2019

Սպաների համար պետք է արժանապատիվ պայմաններ ապահովել. Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ ծրագրի մասին


Yerkir.am կայքը գրում է.
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Մատչելի բնակարան զինծառայողներին» վերտառությամբ ծրագիր, որով սպայական կազմի զինծառայողների համար մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման հնարավորություն է խոստանում: Մասնավորապես` զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից` առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով, և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում նաև մնացած 4%-ի վճարումն իրականացվում է օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Թե որքանով է այն մատչելի, արտոնյալ և հասանելի սպայական կազմի համար, որքանով է երաշխավորում, առանց այլ խնդիրների ծագման, բնակարանային հարցի լուծում, նաև այլ հարցերի շուրջ yerkir.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Հավելենք, որ ծրագիրը ոչ բոլոր զինծառայողների վրա է տարածվում:
- Պետք է գիտակցել, որ սպաների մասով ցանկացած որոշում, ցանկացած լուծում պետք է առաջին հերթին քննարկել սպայակազմի հետ: Սպաների սոցիալ-կենցաղային խնդիրները պետք է խորքային վերլուծության ենթարկել, որպեսզի հնարավոր լինի հասնել արդյունավետ լուծումների:
Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ մեր քայլերը ոչ միայն պետք է ուղղված լինեն զինվորական ծառայության մեջ կամ պահեստազորում գտնվող սպաների շահերը շոշափելուն, այլև բոլոր այն երիտասարդների, որոնք պոտենցիալ սպա են և ինչ-որ փուլում կարող են ռազմական կրթություն ստանալ ու համալրել սպայական շարքերը:
Պետության կողմից բնակարան տրամադրելու հարցը, որպես խթանիչ գործոն, ցանկացած սպայի համար առանցքայիններից է, կա ու կլինի, և այս հարցին պետք է մշտապես շատ լուրջ ուշադրություն դարձնել:
Այս տեսանկյունից ես կարծում եմ՝ վերոնշյալ ծրագիրն առավելապես իրավիճակային, ժամանակավոր լուծում է, և ժամանակի ընթացքում դրա պայմանները կտրուկ կբարելավվեն:

- Ի՞նչ ռիսկեր եք տեսնում ծրագրիդրույթներում:
- Առանձին պետք է դիտարկել Հայաստանն ու Արցախը, որովհետև հենց միայն բնակֆոնդի առումով մեծ տարբերություններ կան Երևանի և Ստեփանակերտի, Արցախի շրջանների ու հայաստանյան մարզերի միջև: Արցախում սպաների համար նախատեսված բնակարանաշինությունը պետք է շարունակվի, հատկապես՝ շրջաններում: Կարծում եմ՝ պետք է իրապես արտոնյալ պայմաններով հիփոթեքային փաթեթ առաջարկել այն սպաներին, որոնք ցանկանում եմ արագ ձեռք բերել սեփական բնակարան, բայց բնակարանաշինական ծրագիրը պետք է պահել: Նաև` սպան, որն այդ ծրագրից է օգտվում, պետք է գիտակցի, որ, օրինակ, բնակարանի իր հերթը կարող է հասնել 20 կամ 25 տարի հետո:
Մյուս տեսանկյունից` Արցախի Մարտակերտի, Մարտունու շրջաններում կամ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հիփոթեքով բնակարան ձեռք բերողին ռիսկային առումով դժվար է համեմատել Արարատի, Արմավիրի մարզի շահառուների հետ: Կամ՝ պատկերացրեք, տարին 80-100 մարդ Ստեփանակերտում լրացուցիչ բնակարան գնի, նաև բնակֆոնդի խնդիրներով պայմանավորված` կտրուկ գնաճ կլինի այդ շուկայում՝ իր հետ բերելով մեծ թվով այլ խնդիրներ, էլ չեմ ասում, որ մի քանի տարի հետո պարզապես բնակարանային դիֆիցիտ կլինի: Իսկ օրինակ՝ երևանի դեպքում այդ ռիսկը կարելի է ասել չկա:
Եվ ամենակարևորը՝ պետք է հստակ գիծ քաշել 15-20 տարի մարտական հերթապահություն կրող և նույնքան ռեզերվային զորամասերում, կենտրոնական ապարատում ծառայող սպաների միջև: Բոլորն էլ մեր սպաներն են, յուրաքանչյուրն` իր գործառույթներով, սակայն յուրաքանչյուր օղակում պետք է տարբերակում մտցնել` սպան որքան է ծառայել առաջին, երկրորդ, երրորդ կարգի զորամասերում: Սա միայն սպայի ծառայողական խնդիր կամ բարդություն չէ, այդ զորամասերի համար հատկացված հատուկ տարածքներում են գտնվում նաև նրանց ընտանիքները, և այս սպաների նկատմամբ արտոնությունները պետք է առավել ընդգծված լինեն:

- Թեմայից մի փոքր շեղվենք. նախընտրական շրջանում շատխոսվեց պայմանագրայինների թիվըմոտ 20.000-ով ավելացնելու մասինորքանո՞վ է այն հնարավոր` ներկայիս տնտեսական և այլ պայմաններ հաշվիառնելովև ի՞նչ բարեփոխումներիու պրոֆեսիոնալ մոտեցումներիանհրաժեշտություն կա այս ոլորտումՉե՞ք կարծումոր պետք էաստիճանաբար բացառել այնոր սահմանին մոտ ապրող գյուղացինհացի փող ունենալու համար համալրիպայմանագրայինների շարքըայլավելի խիստ պայմաններ լինենինչնիհարկելուրջ աշխատավարձ էենթադրում:
- Ընտրական շրջանում պուպուլիզմի չափաբաժինը կտրուկ մեծանում է: Չեմ էլ ցանկանում դրանց վրա առանձին ժամանակ ծախսել: Հիմնականի մասին կխոսեմ: Իսկ ո՞վ է որոշել, որ մեր երկրում լրացուցիչ 20,000 մարդ ուզում է ծառայել բանակում, այլ ոչ թե զբաղվել իրավաբանությամբ, տնտեսությամբ, կրթությամբ կամ արհեստով: Ո՞ր քաղաքական ուժն է հաշվարկել, թե ներկայիս տեխնիկական հագեցվածության, ռազմաքաղաքական իրադրության, աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ինչ խնդիր ունեն զինված ուժերը և այդ խնդիրները լուծելու համար որքան անձնակազմ և տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ: Ուրիշ բան, որ պետք է սպաների, պայմանագրայինների աշխատավարձերը, հավելավճարները էականորեն բարձրացնել: Բայց, օրինակ, նույն քարոզարշավին քաղաքական ուժերը, միմյանց հերթ չտալով, թվեր են հնչեցնում՝ պայմանագրայինների աշխատավարձը պետք է դարձնել 450 հազար, մյուսն ավելի մեծ թիվ է հնչեցնում, կարծես մրցավազքի դուրս եկած լինեն: Այն, որ զինվորականները մեր հասարակության ամենաթանկ ու ամենահարգված մարդիկ պետք է լինեն, կարծում եմ, սրա շուրջ նույնիսկ քննարկում չի կարող լինել, բայց պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, անհարկի սպասումներ պետք չէ ձևավորել: Դեռ չեմ խոսում, թե որտեղից, ինչու հենց այդքան և այլն: Եթե պայմանագրայինների աշխատավարձը նման թիվ կազմի, պետք է դրան համահունչ բարձրացնել նաև սպայականը, ենթասպայականը, էլ չեմ ասում` շարքային անձնակազմինը, որը ևս բարձրացման անհրաժեշտություն ունի: Պատրա՞ստ է այս պահին դրան պետության, հարցրեք տնտեսության պատասխանատուներին, ես կարծում եմ՝ ոչ: Բայց մի բան գիտեմ՝ եթե պայմանագրայինների (դիրքապահների մասին է խոսքը) աշխատավարձը 1-2 տարվա ընթացքում 230-250 հազար էլ կազմի, մենք ոչ միայն մեր խնդիրը գոնե առաջիկա 3-4 տարիների համար լուծած կլինենք, այլ նաև լրացուցիչ համալրում կապահովենք: Իսկ պայմանագրայիների հաստիքները տարբեր են` զորամասում ծառայող վարորդից, շտաբային ծառայողի հաստիքից՝ մարտական հերթապահություն կրող զինծառայող, որոնց պետության կողմից փոխանցվող գումարները տարբեր են: Կրկնում եմ՝ դրան համահունչ, իհարկե, պետք է բարձրանան սպաների աշխատավարձերը:
Մի խոսքով` ճիշտ կլինի, որ թեմայի մասին խոսեն, այն մեկնաբանեն միայն այն մարդիկ, որոնք կոմպետենտ են: Զինված ուժերը քարոզչական օբյեկտ չեն, պետք է հեռու պահել սիրողական մակարդակի հայտարարություններից:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/01/2019

Ադրբեջանական կողմն է ամեն անգամ հրաժարվում հետաքննական միջազգային մեխանիզմներ ներդնելուց. Արտակ Դավթյան

2019 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց Հունվարի 8-ից, ինչով պայամանվորված Հանրապետական հավաքակայանում ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ունեցած բրիֆինգի ընթացքում, պատասխանեց Banak.info-ի հարցին և մեկնաբանեց Ադրբեջանի ՊՍԾ մամուլի կենտրոնի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը Քեմերլի բնակավայրի ուղղությամբ կրակել է քաղաքացիական անձի վրա։

_Ամեն անգամ ասում են, թե հայերեն են կրակել առաջինը, կրակել խաղաղ բնակչության վրա։ Եթե մենք ենք կրակել, ապա մենք միշտ առաջարկում ենք հետաքննական միջազգային մեխանիզմներ ներդնել։ Մենք ամեն անգամ դա շեշտում ենք և ստանում բացասական պատասխան Ադրբեջանից։ Խնդրեմ, մենք հիմա էլ պատրաստ ենք։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/01/2019

Դավիթ Տոնոյանն ու Կարեն Աբրահամյանը այցելել են առաջնագիծ


Դեկտեմբերի 31-ին, ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղավ ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում:
 Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցեցին Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած <<Սահմանապահ խաչքարի>> բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղան մարտական հենակետերում:
   Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորելով մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և վերջիններիս հանձնելով ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվեցին տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով:
            Շրջայցի ընթացքում նախարարները եղան նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպեցին բուժման մեջ գտնվող զինվորներին և վերջիններիս մաղթեցին արագ և լիարժեք ապաքինում:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/12/2018

Կարեն Աբրահամյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին

Դեկտեմբերի 29-ին  ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այստեղ հանրապետության ռազմական ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները ներկա են գտնվել երեխաների համար նախատեսված նորակառույց ստեղծագործական կենտրոնի բացմանը, մասնակցել ամանորյա հանդեսին և ճաշել զինծառայողների հետ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/12/2018

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ


Պաշտպանության բանակի սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, պարոնայք սպաներ և գեներալներ, հարգելի հայրենակիցներ.
Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով առատ իրավիճակին, այդուհանդերձ Պաշտպանության բանակը ոչ միայն ի զորու եղավ պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ապահովել հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը, այլև մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ շարունակեց կատարելագործել սեփական շարքերի մարտավարամասնագիտական հնարավորություններն ու  ռազմատեխնիկական ներուժը:
Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Հետևողական աշխատանք է տարվել մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, դիրքապահ անձնակազմի անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի տեղադրման և նպատակային կիրառման, մերձճակատային ճանապարհների և ինժեներաամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ:
Տարվա բանակային առաջնահերթություններից է եղել զինված ուժերի կառավարման համակարգի համապատասխանեցումը ժամանակակից ռազմական պահանջներին: Այդ իսկ նպատակով բանակի ղեկավար կազմի և բոլոր օղակների հրամանատարների ներգրավմամբ անց են կացվել համաբանակային կարևորության տարաբնույթ տեսական ու գործնական պարապմունքներ, հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ:    Հատկանշական է, որ այդ զորավարժությունների մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ:
Արցախի զինված ուժերում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության և զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Դրանք առավելապես իրականացվել են մեր ազգային առանձնահատկությունների հաշվառումով և, որ շատ կարևոր է՝  արցախյան ազատամարտում հայ ժողովրդի կերտած հերոսական դասերը անձնակազմի շրջանում տարածելով: Այս գործընթացում անկասկած մեծ էր նաև հայ հասարակության ցուցաբերած սրտացավ վերաբերմունքը սեփական զինուժի հանդեպ, որն իր դրսևորումը գտավ <<բանակ-հասարակություն>> կապի շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններում:
Բանակային տարվա կարևոր ձեռքբերումներից է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվածը: Հարյուրավոր զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, օգտվել օրենքով սահմանված սոցիալական տարբեր ծրագրերից:
Վերոնշյալ դրական տեղաշարժերի շարքը կարելի շարունակել: Սակայն, ինչպես ասում են, կատարելիությունը սահման չունի: Ուստի վստահեցնում եմ բոլորիս, որ գալիք 2019 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար լինելու է կիսատ թողածը շարունակելու և նոր մտահղացումներն իրականություն դարձնելու բավականին պատասխանատու շրջան:
Ավարտելով խոսքս թույլ տվեք ջերմորեն շնորհավորել բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված զինվորների հարազատներին և ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ: Թող որ 2019 թվականը մեր ժողովրդի համար լինի արգասաբեր տարի:
Շնորհավոր Նոր տարի:          

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/12/2018

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը այցելել է առաջնագիծ


Տոնական օրերին առաջնագծում  իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց  համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:  
ՊԲ-ի հրամանատարը  նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր  հաղթանակներ:
Դիրքապահ զինվորականները պաշտպանական գերատեսչության ղեկավարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել մարտական խնդիր և լիովին արդարացնել հրամանատարության ու ժողովրդի ակնկալիքները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/12/2018

Արցախա-ադրբեջանական սահմանին նկատվում են հակառակորդի սադրիչ գործողություններ.ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումից

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ  կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/12/2018

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են նրանց անունները

Shantnews.am կայքը գրում է.
Հայաստանի զինված ուժերում անցած օրերին տեղի ունեցած 4 միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նրանք բոլորը կայուն վիճակում են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։
Այսպես, շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան։ Մուրացանի հոսպիտալից SHANTNEWS.am-ինտեղեկացրին, որ նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը ծանր կայուն է։
Նույն միջադեպի հետևանքով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել զինծառայողներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Հոսպիտալից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ զինծառայողների վիճակը բավարար է։
Նույն շաբաթ օրը մեկ այլ դեպքի պատճառով որովայնի հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի մեկ այլ զինծառայող՝ Արգիշտի Հակոբյանը: Երեկ նա տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ։ Այնտեղից SHANTNEWS.am-ինտեղեկացրին, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է։
Հաջորդ օրը՝ կիրակի, Արցախի առաջնագծում հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող՝ Ռաֆիկ Վահանյանը։ Աչքի շրջանում հրազենային վնասվածքով նրան այսօր Ստեփանակերտից տեղափոխել են Երևան։ Մուրացանի հոսպիտալում նախնական զննումից հետո նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Ավելի ուշ զինծառայողը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ նրան վերջնական կհետազոտեն նեղ մասնագետները։
Վեցերորդ զինծառայողը, որ տեղափոխվել է զինհոսպիտալ, Սյունիքի զորամասերից մեկից է։ Բուժման է ուղարկվել ձախ գոտկային շրջանում հրազենային վնասվածքով։
Միջադեպերի պատճառներն առայժմ չեն հրապարակվում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/12/2018

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում,հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց


Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը


Ծնվել է 1966թ. դեկտեմբերի 4-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում:
1973-1984թթ.. սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում:
1984թ. ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987թթ.. ծառայել է խորհրդային բանակում:
1990թ. ավարտել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1990-1992թթ.. աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ:
1991թ.-ից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թ. աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր-նոր կազմավորված   Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-98թթ. պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները:
1998թ. օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով::
2001թ. նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:
2003թ. դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար:
2006թ. օգոստոսին նշանակվել է  կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:
2010-2011թթ..սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով:
2011թ. օգոստոսից մինչև 2015թ. նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը:
2014թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2015թ. նոյեմբերին նշանակվել է  բանակային կորպուսի հրամանատար:
2017թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ:
2018թ. դեկտեմբերին 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:
Պարգևատրվել է <<Մարտական խաչ 2-րդ աստիճանի>> շքանշանով, <<Մարտական ծառայություն>>, <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի>>,   <<Գարեգին Նժդեհ>>, <<Անդրանիկ Օզանյան>>, <<Մարշալ Բաղրամյան>>, <<Դրաստամատ Կանայան>>,  <<Վազգեն Սարգսյան >>, <<Համագործակցության ամրապնդման համար>>, <<Անբասիր ծառայություն>> 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/12/2018

Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան

Tert.am կայքը գրում է;
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:

Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:

Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:
Նշենք, որ երեկ գիշեր Tert.am-ի հետ զրույցում Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրերի վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր.«Նման հրամանագիր հրապարակվե՞լ է։ Հրամանագիր, որ լինի, կտեսնեն բոլորը, չի լինի՝ չեն տեսնի»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

Հրամանատարական հավաքներ ՊԲ-ում


Ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հենքի վրա դեկտեմբերի 3-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հակաօդային պաշտպանության պետերը: Հավաքների նպատակն է ստուգել և կատարելագործել ոլորտի սպաների ունակությունները, ամրապնդել նրանց հրամանատարական կարողություններն ու բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը:
Հնգօրյա հավաքների ընթացքում դասախոսությունների, մեթոդական ու գործնական պարապմունքների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան փորձ ու գիտելիքներ, որոնք կնպաստեն ենթակա ստորաբաժանումներում աշխատանքների նպատակային ու արդյունավետ իրականացմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր զոհված օդաչուներն են՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ (Թարմացվող)

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  իր facebook-յան էջում գրել է.
«Այս պահին ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Առաջին իսկ լուրի դեպքում կհայտնենք»:

14։15

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,
Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`