Showing posts with label ՊԲ. Show all posts
Showing posts with label ՊԲ. Show all posts

22/06/2019

Դիրքապահները. ֆոտոռեպորտաժ Արցախի առաջնագծից

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը: Այդ ուղղության նախորդ օրերին առկա որոշակի լարվածությունը այցի ժամանակ արդեն չկար և զինծառայողները շարունակում էին իրենց ամենօրյա ծառայությունը՝ իրականացնելով իրանց վստահված պետական սահմանի մարտական դիրքի պահպանություն:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ մարտական դիրքերից.

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
            ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

Զորախաղեր՝ մարտական հրաձգությամբ (տեսանյութ)

Հունիսի 20-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը: Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը: Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարևորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող   գործոնների վրա:
 Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի լրատվամիջողների տարածած կեղծ տեղեկությունը

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:
 Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/06/2019

Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները

ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները:

Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավա­րու­թյան բարձր գնահատականին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

ՊԲ-ում հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/06/2019

Ս-300 և Ս-125 ՀՕՊ համալիրների ներգրավվմամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ

Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրե­նական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ: