Showing posts with label Նորությունններ. Show all posts
Showing posts with label Նորությունններ. Show all posts

12/09/2018

ՀՀ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն.«Շանթ 2018»

Ինչպես տեղականում ենք, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի facebook-յան էջից.
#Շանթ2018 զորավարժությունների շրջանակում կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ տարածքում հայտարարել ռազմական դրություն։
In the framework of #Shant2018 military drills, Government of Armenia made a decision to declare military situation in the country.
В рамках военных учений #Shant2018 правительство Армении приняло решение объявить военную ситуацию в стране.

Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/09/2018

Քաղաքացին կամովին հանձնել է զենք-զինամթերքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ, սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ.Գ.-ն զանգահարել է ՌՈ աշխատակցին և հայտնել, որ ցանկանում է կամովին հանձնել իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են Գ.Գ.-ի բնակարան, որտեղ քաղաքացին հանձնել է մեկ AKC 74 տեսակի ինքնաձիգ, 5 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 270 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև յուղման և պիտույքների պահունակ։ Քաղաքացին ցանկանում է, որ այդ զենք-զինամթերքը հետագայում ծառայի ՀՀ բանակին։

Գ.Գ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը 1994թ-ին բերել է Քարվաճառի ազատագրման մարտերից հետո։
Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սիրիայում հայկական զորք չի՛ տեղակայվի. «Շանթ 2018»

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն իր ասուլիսի ընթացքում  պատասխանեց Banak.info-ի լրագրողի այն  հարցին, թե արդյո՞ք Սիրիայում զորք տեղակայելու մասին խոսակցություններն իրական են, ասաց.
-Ոչ, զորք տեղակայելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարերել է  նախատեսում ենք ուղարկել այնտեղ հումանիտար մասնագետների խումբ:
Փոխնախարարը՝ Սիրիայում զորք տեղակայելու հետ կապված Հայաստանի իրավական խնդիրներ ունենալու հարցին ի պատասխան, նորից նշեց, որ բազմիցս ինքն էլ ասել է, որ ոչ մի զորք էլ  հաստատ չի տեղակայվելու:
Բալայանի խոսքով, նրանք հիմնականում բժիշկներ և ինժեներական մասնագիտությունների տեր ծառայողներ են, ովքեր Սիրիայում կիրականացնեն հումանիտար աջակցվություն՝ հիմնականում հայկական համայնքում:

Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները. «Շանթ 2018»

#Shant2018 #Շանթ2018 «Շանթ 2018 զորավարժություն»: Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, Աշխատակազմում իրականացրել է Պլանով նախատեսված միջոցառումները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները: Անցնելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի՝ Աշխատակազմի ղեկավարի կողմից առանձին ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ: Մասնավորապես,

Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջազգային գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին տրամադրելու նպատակով արդիականացնել ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը կբովանդակի հայկական կողմերի հստակ դիրքորոշումը եւ հիմնավորումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն ներկայացնող փաստերը:

Կապ հաստատել Հետազոտական եւ տեղեկատվական միջխորհրդարանական կենտրոնի (Inter-Parliamentary Research and Information Network) հետ: Գործընկերներին տեղեկացնել զարգացող գործընթացների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Ապահովել օպերատիվ քառալեզու տեղեկանքների պատրաստում՝ իրավիճակի վերաբերյալ գործընկեր խորհրդարանների համապատասխան ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով:

Շուրջօրյա ռեժիմով իրականացնել արտաքին տեղեկատվական հարթակների մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել մեկ ժամյա պարբերականությամբ:

Գործընկեր կազմակերպությունների մասնագետների ներգրավմամբ իրականացնել ադրբեջանալեզու կայքերի եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել երկու ժամյա պարբերականությամբ, իսկ հրատապ գնահատվող տեղեկատվության պարագայում՝ անհապաղ:

Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք. «Շանթ 2018»

Քիչ առաջ ՊՆ Տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ՊՕԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանի մասնակցությամբ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց զորավարժության  սցենարային զարգացումները.
-Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունենում բնածին  և տեխնածին աղետներ, որոնք ենթադրում են արագ արձագանքման գործընթաց, որոշակի խմբերի ուժային վերաբաշխում։Զորավարժության սցենարի համաձայն սահմանին տեղի է ունեցել հրադադարի խախտում, կան պայմանական կորուստներ։
Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ 10:24 րոպեին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրի՝ բեռների ստացման բաժնից, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: 10:32 րոպեին զանգը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ և ոստիկանություն, 10:35-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝  թիվ 29 ՀՓՋ-ից:
-Արդեն 12:26  Արմավիրի՝ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղցեկատվություն ենք ստացել, որ Նորակերտ գյուղի գազաբաշխիչ կայանում հրդեհ է բռնկվել,-հավելեց Ասիլյանը:
Հաջորդ սասուլիսը նշանակված է ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների որոշակի գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն «Շանթ 2018»-ի շրջանակներում, որը տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ֆիզուլիում զինվորի զոհվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 10-ից  սոցցանցերի ադրբեջանական տիրույթում սկսեցին տարածվել տեղեկություններ այն մասին, թե հայկական բանակը ունեցել է մարտական կորուստ, մասնավորապես հայ զինծառայող է խոցվել Ֆիզուլիի շրջանում։ Տեղեկության իսկությունը պարզելու համար, Banak.info-ն հեռախոսազրույց ունեցավ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հերքեց տեղեկությունը, նշելով․ «Չկա նման բան, սա ադրբեջնական կողմի հերթական ապատեղեկատվությունն է ուղղված սեփական լսարանին, որը չի համապատասխանում իրականությանը»։
Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/09/2018

Վաղը 22․30-ից սկսած, կհրապարակվեն «Ազգ-բանակ-2018» ծրագրի գրեթե բոլոր լուսանկարները․ «Հանուն հայ զինվորի» ՀԿ

Սիրելի ընթերցողնե՛ր,
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը, շտապում է տեղեկացնել, որ շա՜տ սպասված պահը մոտենում է: Չգուշակեցի՞ք. բացենք փակագծերը: Վաղվանից սկսած հինգ օր շարունակ, ամեն երեկո՝ ժամը 22:30-ին Banak.info կայքում կհրապարակվեն «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի՝ «Ազգ-բանակ 2018» ծրագրի ընթացքում արված գրեթե բոլոր լուսանկարները, որոնցում կարող եք գտնել Ձեր զինվորներին: Հիշեցնենք, որ ծրագիրը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության մի շարք զորամասերում՝ օգոստոսի 25-30-ը: Մաղթում ենք համբերություն, և ցանկանում, որ անպայման գտնեք սպասված լուսանկարը:
          Հարգանքներով․․․

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2018

«Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և  «Մայր Հայաստան» զինվորական թանգարան

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում:

Մրցավարական կոլեգիան մրցույթի արդյունքներն ամփոփելու է բոլոր հինգ մրցաձևերում մրցելույթների ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին: Մրցավարները կհայտարարեն ինչպես ընդհանուր հաշվարկով, այնպես էլ առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերի ու լավագույն մարզիկ-զինծառայողների անունները:

«Ընկերակցության մարտիկ» միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է նաև  մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Մարզիկ-զինծառայողներն արդեն եղել  են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել  Մեծ հայրենականի ուշագրավ դրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին, այցելել են Մատենադարան, որտեղ նրանց ներկայացվել է հայ մատենագրության նյութական ժառանգությունը:

Մրցույթի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և  հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանությանսրբադասված նահատակների  հիշատակին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2018

Արտակ Սարգսյանն այսօր կդառնար 25 տարեկան

Գյումրի 27.07.2018թվ. Banak.info
Այսօր՝ հուլիսի 27-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արտակը կդառնար 25 տարեկան։
Արտակը ծնվել է 1993թվ.Արարատի մարզի Վեդի քաղաքում:
2014թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Արտակը ծառայության մեկ տարի ուշացումով է մեկնել առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվելուց հետո ինքնակամ ցանկություն է հայտնել մարտական հերթապահություն իրականացնել։

2015թվ. հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին ու մարտ է սկսվել։Պատասխան գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երկու մարտական կորուստ` լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանն ու շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Արտակի ընկերը՝ Վահեն մեզ հետ զրույցում նշում է, որ շատ բարի անձնավորություն էր, երբեք հուսախաբ չէր անում ոչ ոքի, նվիրված էր բոլորին ընտանիքի համար անում էր ամեն ինչ։
Արտակը միշտ հպարտ է եղել որ ծառայում է հայոց բանակում և հսկում է մեր բոլորի անդորրը։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/07/2018

Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և այլ նմանատիպ հարցերի համար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը:

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է  ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը: