Showing posts with label Նորությունններ. Show all posts
Showing posts with label Նորությունններ. Show all posts

09/04/2019

Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել.Տիգրան Աբրահամյան

Արցախի Նախագահի խորհդրական Տիգրան Աբրահամյանը իր facebook-յան էջում գրում է.
Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների:

Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի վերսկսման մասին վերնագրերով: 

«Առաջիկա շաբաթներին Ղարաբաղում նոր պատերազմ է սկսելու», «Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ», «Առաջիկա ժամանակներում Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ». սա վերնագրերի այն ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերջին օրերին կարելի է հանդիպել ադրբեջանական մամուլում: 

Ադրբեջանում ռազմական գործողությունների կամ դրա սպառնալիքով ճնշումների տեղեկատվական նախապատրաստության փուլ է: 

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել: 

Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/03/2019

Անցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Եվրատլանտյան անվտանգության տնօրեն Նիք Գըրի համանախագահությամբ, անցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:
Քննարկումների հիմնական թեմաներն էին տարածաշրջանային և միջազգային անվտանգային խնդիրները և պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական երկկողմ համագործակցությունը: Անվտանգության ոլորտին առնչվող քննարկումների շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների վերաբերյալ:
Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս իրավիճակը: Բրիտանական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը, այն է` Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ համագործակցության ոլորտում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները: 2018թ.-ին իրականացվել են ռազմավարական մակարդակի մի շարք քննարկումներ, մարտավարական վարժանքներ, կրթական, ինչպես նաև ռազմական մշակույթի փոխանակման ծրագրեր:
Երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների շրջանակներում ՄԹ ՊՆ պատվիրակությանը` ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուդիթ Ֆարնուրթի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում մարդասիրական առաքելության հետ կապված մանրամասներ:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԹ ՊՆ միջև պաշտպանության ոլորտում 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2019

Եթե այդ ժամանակ տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր. ՊՆ փոխնախարարը՝ զինվորի մահվան դեպքը չհայտնելու մասին

Tert.am կայքը գրում է.
Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 31-ին զինծառայողի մահվան դեպքը չհայտնելուն։
«Տեսե՛ք՝ նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»,- ասաց Գաբրիել Բալայանը։
Դիտարկմանը, որ սովորաբար տեղեկատվությունը լինում էր զինծառայողների մահվան մասին հենց դեպքի հաջորդ օրը կամ հաջորդող օրերին, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս անց, ՊՆ փոխնախարարը նշեց. «Այո, սովորաբար Պաշտպանության նախարարությունը հնարավորինս հաղորդում է, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։
Հիշեցնենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։
Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Հարցին, թե այս դեպքից հետո հասարակությունում չե՞ն կարող կասկածներ առաջանալ, որ բանակում մահվան այլ դեպքերի մասին ևս չի հաղորդվում, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետև ամփոփ տվյալները հրապարակվում են որոշակի պարբերականությամբ»։
«Եվ վերջում նաև հաշվի առե՛ք, որ բոլոր դեպքերում մարդկային ճակատագրի և հարազատների հետ կապված որոշակի նրբություններ կան, որոնք միանգամից հրապարակելը կարող է խնդիր առաջացնել ոչ միայն քննության, այլև ընկալման համար»,- նշեց փոխնախարարը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/12/2018

Դավիթ Տոնոյանը  հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին:
Մինչև ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N1269-Ն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հին նմուշի զինվորական գրքույկները պահպանում են իրենց ուժը:
Նոր նմուշի զինվորական գրքույկները տրվելու են հին նմուշի առկա զինվորական գրքույկները սպառվելուց հետո:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/10/2018

Ադրբեջանին վստահել չարժե, բայց փորձել բանակցել անհրաժեշտ է. Տիգրան Աբրահամյան

Verelq.am կայքը գրում է.

Ադրբեջանին վստահել չարժե, բայց միանշանակ է, որ պետք է խոսել, փորձել բանակցել և իրավիճակը ռազմականից բանակցություններ տեղափոխելու փորձեր անել: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ շփման գծում աննախադեպ հանգիստ իրավիճակ է սահմանվել: Համաձա՞յն եք, որ դա իր ու Իլհամ Ալիևի պայմանավորվածության արդյունքն է: 

-Մի փոքր բարդ է միանշանակ պատասխան տալ. եթե կան խորքային գործընթացներ և դա շոշափվել է նաև Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի ընթացքում, կարող է լինել որպես այդ պայմանավորվածության արդյունք: Մյուս կողմից, «աննախադեպ հանգիստ» ասվածը տարբեր ուղղություններից կարելի է դիտարկել: Մի կողմից, չկան դիվերսիաներ, դիպուկահարաների ակտիվություն, զոհեր ու վիրավորներ, մյուս կողմից՝ կա Ադրբեջանի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ: Լրիվ երրորդ դիտանկյունից` սա կարճ ժամանակահատված է ճշգրիտ գնահատականներ հնչեցնելու համար: Մի փոքր սպասենք: 

-Ինչո՞վ կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև արդեն իսկ ստեղծված օպերատիվ կապը, որի մասին հայտարարեց Փաշինյանը և արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին արժե վստահել: 

-Այս հարցը ևս մի քանի մակարդակ ունի: Արժե՞ վստահել Ադրբեջանին՝ միանշանակ ոչ, արժե՞ խոսել, փորձել բանակցել, իրավիճակը ռազմականից բանակցություններ տեղափոխելու փորձեր անել՝ այո: Եվ ուրեմն, պետք է փորձել, ճիշտ է՝ նուրբ գործընթացներ են, բայց պետք է լավ աշխատել, միգուցե հնարավոր լինի Ադրբեջանին մի փոքր այլ դաշտ տեղափոխել: 

-Ինչպե՞ս են գնահատել Ռիչարդ Միլսի հայտարարությունը Արցախում և ինչ նպատակ էր այն իրականում հետապնդում: 

-Շատ վատ: Կարծում եմ՝ երկար-բարակ խոսելու, մեկնաբանելու կարիք էլ չկա, ամեն ինչ կարծես ասվեց:

- Այդուհանդերձ, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Այդ հայտարարությունը կարո՞ղ է այդ հարթակում երկրի կուրսի փոփոխության մասին խոսել:

-Չեմ կարծում, թե այս հարցում ԱՄՆ-ն կտրուկ փոփոխություններ է արել իր քաղաքականության մեջ:

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ պետք է ակնկալել առաջիկայում, երբ ողջ ուշադրությունը սևեռվելու է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սպասելի՞ են սադրանքներ շփմանգծում:

- Հայաստանի համար պատասխանատու, միաժամանակ շատ նուրբ ժամանակաշրջան է: Զինված ուժերը՝ անկախ Հայաստանում կամ Արցախում առկա իրավիճակից, գործում են և գործելու են վստահ՝ կանխելու հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են մեր անվտանգության համար խնդիրներ առաջացնել:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/09/2018

Մահացել է Հայկազ Մաթևոսյանը



Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորինցավակցություն է հայտնում զինծառայողիընտանիքի անդամներին, հարազատներին ևծառայակիցներին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/09/2018

Ֆոտոռեպորտաժ Սրխավենդից․ «Ազգ-Բանակ-2018» (ամբողջական տարբերակ)

Սիրելի ընթերցողներ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն դեռևս շարունակում է հրապարակել օգոստոսի 25-30-ը՝ Արցախի զորամասերում տեղի ունեցած «Ազգ-բանակ 2018» ծրագրի բոլոր լուսանկարները: Այժմ հերթը հասել է «Սրխավենդի» ուրախ ու ամենաակտիվ զինվորներին: Ցանկանում ենք, որ Դուք ևս այսօր՝ սրտատրոփ թերթելով կադրերը, անպայման գտնեք Ձեր զինվոր որդիներին, եղբայրներին, ընկերներին, ու երբ նայելով լուսանկարին ժպտաք, մտածեք, որ Ձեր ժպիտը՝ մեր ողջ թիմի հաղթանակն է: Հիշեցնենք, որ դեռ մի քանի օր շարունակ կհրապարակենք մեծ ֆոտոշարքեր՝ ծրագրի ընթացքում այցելած բոլոր զորամասերից։
Իննա Թումանյան



































































































































































































































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`