Showing posts with label Նորայր Ժորայի Գասպարյան. Show all posts
Showing posts with label Նորայր Ժորայի Գասպարյան. Show all posts

10/02/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Գասպարյանի տարեդարձն է

Գյումրի 10.02.2019թվ. Banak.info
Այսօր՝ փետրվարի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Նորայր Գասպարյանը կդառնար 23 տարեկան։
Նորայրը ծնունդով Սյունիքի մարզի` Կապան քաղաքից էր։ Ընտանիքը երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, սակայն հետ վերադարձել Կապան։
2007թվ. ընդունվել է Կապանի Մշակույթի կենտրոնի «Պարիաստղեր» ստուդիան։ Պարարվեստում Նորայրը մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ուներ, իր հետագան էլ Նորայրը պատկերացնում էր պարարվեստում։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, 6-ամսյա ուսումնական փուլն ավարտելուց հետո շարունակել ծառայությունը Արցախի` Հադրութի շրջանի N զորամասում որպես տանկի մեխանիկ-վարորդ։
Տանկի անձնակազմի անդամներն էին հրամանատար՝ Հայկ Գրիգորյանը, նշանառու-օպերատոր՝ Վահե Զաքարյանը, և մեխանիկ-վարորդ՝ Նորայր Գասպարյանը։
2016թվ. ապրիլի 2-ին թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով տանկի անձնակազմը անցել էր մարտական խնդրի կատարման, խոցվել մարտադաշտում։
Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2018

Այսօր Նորայր Գասպարյանի տարեդարձն է

Գյումրի 10.02.2018թ Banak.info
Այսօր՝ փետրվարի 10-ին ապրիլյան ռազմական գործողություններում քաջաբար զոհված Նորայրը կդառնար 22 տարեկան։ Ծնվել է 1996թվ. Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքում:Նորայրի ընտանիքը ապրել է ՌԴ-ում, սակայն նա միշտ մեծ ցանկություն է ունեցել վերադառնալ հայրենիք ու մշտապես բնակվել այստեղ։ 2007թ. ընդունվել է Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» ստուդիան։ Նորայրը մեծ ձեռքբերումներ ուներ պարարվեստում նրա տարերքը պարն էր, իսկ նա պարի աստղը։ 2014թվ. զորակոչվել է բանակ ծառայության անցնելով Արցախում: Նորայրը տանկիստ էր, տանկի անձնակազմի անդամներն էին` Վահե Զաքարյանը և Հայկ Գրիգորյանը: 2016թվ. ապրիլի 2-ին թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում հայկական կողմը անցել է պատասխան հարվածի։ Ձեռնարկված մարտական գործողությունների ժամանակ Նորայրը, Հայկը և Վահեն զոհվում են մարտական առաջադրանքը կատարելիս։ Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է՝ «Մարտական ծառայություն» մեդալով և արժանացել է «Պարի վաստակավոր» կոչման։ Զորակոչվելուց հետո Նորայրը շարունակելու էր ուսումն ու իր պարային կարիերան։ Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունըցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2017

Այսօր Նորայր Գասպարյանի տարեդարձն է

Գյումրի 10.02.17 Banak.info

Կապանցի Հերոսն այսօր` փետրվարի 10-ին կդառնար 21 տարեկան :
Ծնվել է 1996թվ.` Կապանում:2014թվ. զորակոչվել է բանակ ծառայության անցնելով` Ջեբրաիլում: Նորայրը տանկիստ էր, տանկի անձնակազմի անդամներն էին` Վահե Զաքարյանը և Հայկ Գրիգորյանը:
Մեր նորօրյա Հերոսը զբաղվում էր պարով,մեծ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք ընդհատվեցին հանուն Հայրենիքի խաղաղության:
Ապրիլյան պատերազմի հենց սկզբից Նորայրը բոլորին ուժ է տվել ու գնացել առաջ  դեպի հաղթանակ: Ցավոք նրանց տանկը խոցվում է  :
Ծնունդդ շնորհավոր Հերոս Եղբայր։Դու կաս ու միշտ ապրելու ես քանի դեռ կանք ու ապրում ենք մենք։ Քո տեսակն անմահ է` ժպտերես ու անպարտ Նորո...

Նյութը պատրաստեց՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`