Showing posts with label Նեյտրոն ԳԱՄ. Show all posts
Showing posts with label Նեյտրոն ԳԱՄ. Show all posts

31/07/2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը հանուն Տավուշի սահմանապահ 8 գյուղերի


 «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը համատեղ իրականացնում են բարեգործական ծրագիր՝ նախատեսված Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի խաղաղ բնակչությանը ապաստարաններում  անհրաժեշտ իրերով ապահովելուն:  

«Ադրբեջանական կողմը առաջին և վստահաբար վերջին անգամը չէ, որ թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այդ պատճառով մեր հերթական ծրագիրն ուղղված է խաղաղ բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։

 Մասնավորապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չորաթան, Արծվաբերդ,  Բերդ և Տավուշ համայնքների ռմբապաստարանների վերակահավորման ծրագրի գնումների ընդհանուր բյուջեն կազմել է 606.000 դրամ, որից 441.071դրամ հանգանակել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և 180.000 դրամ հատկացրել է «Նեյտրոն» ԳԱՄ-ը։

«Մենք մշտապես թարմացնում և համալրում ենք ապաստարաններն անհրաժեշտ իրերով, սակայն մարտական գործողությունները ցույց տվեցին, որ կան որոշակի կարիքներ։ Շարունակելով կարիքների գնահատումը այս պահին կարելի է ասել առաջնային էր լույսի խնդիրը և նաև առաջին բուժօգնության պարագաները։ Ուստի ստացած օգնությունը կարևոր էր, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում»,- նշեց Տավուշի մարզի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։
Գնված պարագաներն այսօր արդեն Տավուշում են, իսկ հատկացումներն ըստ անհրաժեշտության կկատարեն պատկան մարմինները։

Լուսանկարները՝ ստորև։


Լիանա Բրյան







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2020

«Նեյտրոն» ԳԱՄ-ը 250.000 դոլարի նվիրատվություն է կատարել ՀՀ ԶՈՒ-երին


«Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր հերթական նվիրատվությունը կատարեց ՀՀ զինված ուժերին: Այս անգամ զինված ուժերը համալրվեց
  • T-170 տեսակի կապիտալ վերանորոգում անցած բուլդոզերներով – 4 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած մինի-էքսկավատորով – 2 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած ամբարձիչով – 2 միավոր

Այս անգամ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է  շուրջ 250.000 ԱՄՆ դոլար: 
ՀՀ-ի համար այս կարևորագույն պահին, «Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում հայկական բանակին:  
«Մեր նվիրատվությունները շարունակական բնույթ են կրելու՝ հզորացնելու մեր բանակը և նպաստելու հայկական սահմանների անխախտելիությանը»,- նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը։








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/07/2020

Հայաստանում բացվեց AK-103 ինքնաձիգի հավաքման արտադրամաս /տեսանյութ/

Հայաստանում բացվեց ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման արտադրամաս։ Ձեռնարկությունը հիմնվել է Նեյտրոն գիտաարտադրական միավորում ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի  համագործակցության պայմանագրի հիման վրա։ Մանրամասները` ստորև ներկայացվող տեսանյութում։

Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2020

«Նեյտրոն» ԳԱՄ-ը նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

 «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումն իրեն կից գործարանով նորույթ է ստեղծում հայկական նորագույն տեխնոլոգիաների, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց արտադրության ոլորտում: Գործարանն այժմ զբաղվում է Կալաշնիկովի AK-103 ինքնաձիգի հավաքմամբ՝ օգտագործելով ռուսական պահեստամասեր, լրակազմ: Ինքնաձիգները շուտով կլինեն ՀՀ Զինված ուժերում նպաստելով ոչ միայն երկրի անվտագության ու ներուժի հզորացմանը, այլև՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը:
  
«Գործարանում ինքնաձիգների հավաքմամբ զբաղվում են կադրային զինվորականներ, որոնք իրենց գործի գիտակներն են: Իսկ արտադրության հետ կապված՝ ապահովելով անհրաժեշտ քանակ երկրի ներսում գործառնելու համար, ապագայում նախատեսում ենք զբաղվել նաև արտահանմամբ՝ ընդգրկելով երրորդ երկիր», - նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը:  
  2007 թվականից՝ սեփականաշնորհումից հետո մեծ թափ են առնում գործարանի արտադրական բաժինները, իսկ 2018 թվականին Ռոյալս ինժիներինգ ընկերության և Կալաշնիկով կոնցեռնի միջև ընքվում է պայմանագիր, ինչն ամրապնդում է ընկերության արտադրական աշխատանքների շարունակականությունը:
   Չնայած ընկերության բացումը տեղի կունենա շուտով, բայց այն հասցրել է իր ներդրումն ունենալ Զինված ուժերում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործում: Ընկերությունը Զինված ուժերին նվիրաբերել է 170.000 դոլլար ընդհանուր արժեքով միջոցներ՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:
Ստորև ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ հավաքման արտադրամասից։


Նյութը՝ Լիանա Բրյանի 
Լուսանկարները՝ Դավիթ Թորոսյանի



























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`