Showing posts with label ՆԱՏՕ. Show all posts
Showing posts with label ՆԱՏՕ. Show all posts

14/03/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին


Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` զին­ված ու­ժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­մանը խթանող նախաձեռնություննե­րի՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խա­ղա­ղա­պահ առաքելություննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկ­մա­նը, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակ­ման և­ ո­րո­շում­նե­րի կայացման գործ­ըն­թաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յան խթանման, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնարավորություն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րման և դ­րա պաշտ­պա­նութ­յան մշտա­դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րման և այլ ուղղություններով:
Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/02/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով:
Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/11/2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին

Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:
Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության գործառույթները:
Դասընթացի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/11/2018

ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի ունկնդիրների և դասախոսական կազմի համար անցկացվել դասընթաց


ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն նոյեմբերի 6-ից 9-ը ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի ունկնդիրների և դասախոսական կազմի համար «Զինվորական առաջնորդություն» խորագրով դասընթաց է անցկացրել Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը:
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սերժանտական անձնակազմի մասնագիտական ուսուցման արդի մոտեցումները, սերժանտական անձնակազմի առաջխաղացման տիպային մոդելները, ռազմական առաջնորդության սկզբունքները, առաջնորդին բնորոշող հատկանիշները և իրավասությունները: Քննարկվել են նաև բարոյական առաջնորդությանն ու էթիկային առնչվող հարցեր: Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը հայկական կողմին է ներկայացրել նաև Լիտվայի զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման և կրթության կազմակերպման փորձը:
Դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանում Լիտվայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Վիտաուտաս Ռակաուսկասը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/10/2018

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանիը իր facebook-յան էջում գրում է.
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պաշտպանության նախարարին ուղեկցում են ՆԱՏՕ-յում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը և այլ պաշտոնյաներ։ 
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույն օրը Պրիշտինայում հանդիպում ունեցավ Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար՝ գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Գեներալ Գուոչին Դավիթ Տոնոյանին նախ և առաջ երախտիքի խոսքեր հայտնեց հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ ՀՀ Պաշտպանության նախարարը իր ողջույնի խոսքում նշեց, որ հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցությունը շատ կարևոր է։ 
Հանդիպումը անցավ ջերմ ու անմիջական քննարկումների մթնոլորտում։











Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/10/2018

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում ՆԱՏՕ–ի հետ համատեղ անցկացվող զորավարժությանը.Razminfo

Թուրքիայում անցկացվում է
 «Նուսրեթ–2018»
 (NUSRET–2018) զորավարժությունը
Razm.info  կայքը գրում է.
Հոկտեմբերի 18–25-ը Թուրքիայում՝ Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով)  Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ այլ երկրների ռազմածովային ուժերի ու օդուժի, առափնյա անվտանգության նավերի ու ուղղաթիռների մասնակցությամբ անցկացվում է «Նուսրեթ – 2018» (Nusret – 2018) զորավարժությունը։ 
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը
Զորավարժությանը մասնակցելու են նաև Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Վրաստանի, Քաթարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Հարավային Կորեայի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը։
Զորավարժության նպատակը մասնակից երկրների կողմից պատերազմի ժամանակ ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն են:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի հետ համատեղ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը Թուրքիայում`Միջերկրական ծովի արևելքում, անցկացվեց «Կապույտ կիտ -2018» (MAVİ BALİNA-2018) հակասուզանավային զորավարժությունը։ Զորավարժության նպատակն էր մասնակից ստորաբաժանումների պատրաստումը հակասուզանավային և օդային պաշտպանությանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/09/2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին:
Համաժողովի ընթացքում քննարկվել ենռազմական ոստիկանության գործունեությանհնարավորություններըտարածքային և գլոբալանվտանգության արդիականացմանն ուղղվածտարատեսակ հարցեր:
«ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է մի շարք պետությունների  ՌՈ ղեկավար կազմի հետ. քննարկվել են պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-գործընկերներ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/09/2018

Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1.5 տարի տևողությամբ


ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2018թ. համագործակցության պլանի համաձայն սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը:
Ողջունելով հյուրերին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը և ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը կարևորել են ՆԱՏՕ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը և մասնավորապես վերոնշյալ միջոցառման անցկացումը, որը միտված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական կազմի փորձի հարստացմանը և ռազմականկրթության ոլորտում նոր մոտեցումների ումեթոդների ներդրմանը:

Քննարկումների ընթացքում արծարծվել ենպաշտպանական ու ռազմական կրթության ևուսուցման բնագավառում կիրառվողդասավանդման մեթոդիկային,ակտիվ ուսուցմանև դասընթացի նախագծման մեթոդներին, անհատական մոտեցման ռազմավարությանը, ուսումնական նպատակների նկատմամբուսուցման արդյունքների գերակայությաննառնչվող հարցեր։

Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1.5 տարի տևողությամբ:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/07/2018

Վրաստանում կայանալիք զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբ.Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
Ս.թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք <Վեհանձն գործընկեր – 2018> (Noble Partner - 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:
Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը <Վեհանձն գործընկեր – 2018> զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում:

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`