Showing posts with label Մերի Գևորգյան. Show all posts
Showing posts with label Մերի Գևորգյան. Show all posts

29/07/2018

Բժշկի դեմ չբողոքելու պայմանով խոստացել են ուղարկել արտերկիր բուժվելու

2006թ-ին Արմավիրի Մայիսյան գյուղի բնակիչ Դավիթ Հակոբյանը Արցախի շրջանի  «Մարտունու» N զորամասում ծառայությունն ավարտելուց հետո  սովորում և  ավարում է նաև   «Բերկուտ» թիկնապահական քոլեջը, 2 ամիս թիկնապահ է աշխատուամ, ապա ծառայության անցնում  Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադում:
2012թ-ին՝ ծառայության ժամանակ, որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու հետևանքով տեղափոխվում է «Մուրացան» հոսպիտալ, որտեղ էլ  նրան վիրահատում են: 

Սակայն վիրահատությունն անհաջող է անցել:  Մեկ անհաջող վիրահատությանը  մի քանի ժամի տարբերությամբ հետևում է հաջորդ անհաջող վիրահատությունը, որի հետևանքով վերջինս  հայտնվել է կոմայի մեջ:
Դավիթը մինչ օրս չի հասկանում թե վիրահատությունն ինչի համար է արվել կարծում է, որ բժիշկները խնդիրն այլ են ընկալել, հետևաաբար  էլ կատարել սխալ  վիրահատություն: 
Նա պնդում է, որ  երկուսն էլ եղել են ոչ ճիշտ և ոչ  տեղին:
 Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո:    

Օրեր շարունակ կոմայի մեջ մնալուց հետո Դավիթն արթնանալով չի ճանաչել նույնիսկ ծնողներին, խոսել ևս չի կարողացել, իսկ հետագայում որոշ ժամանակ կակազելով է խոսել, մեկ տարի  գամված է եղել հաշմանդամի սայլակին:
Դավիթն ունի լուրջ առողջական խնդիրներ, ձախակողմյան հատվածի թուլություն:

Ինչպես նշվում է էպիկրիզում Դավիթը վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել, սակայն վերջինիս ծնողները մասնագետների են հրավիրել, ովքեր էլ ասել են,  որ ոչ մի ինսուլտ էլ չկա, այլ վիրահատության ժամանակ կպել են նյարդերին, և դա հնարավոր է բուժել:

Ինչպես նշում է Դավիթ Հակոբյանը դեռ ամենասկզբից դիմել են շատ  կառույցների՝ ակնկալելով օգնություն իր  ծանր վիճակի, սխալ վիրահատության  համար:

Պաշտպանության նախարարությունը դեռևս նախկին նախարար Սերյան Օհանյանի օրոք  խնդրել է , որ չբողոքեն վիրահատող բժշկի դեմ և խոստացել է  բուժումը շարունակելու նպատակով  Դավիթին ուղարկել Գերմանիա, սակայն այդ խոստումը միշտ ինչ-որ պատճառաբանությամբ հետաձգվում էր: 
Դիմել է նաև նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ևս, սակայն ոչ մի օգնություն:
Փորձեցինք տվյալ թեմայի վերաբերյալ կապ հաստատել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.
<<Տվյալ հարցի վերաբերյալ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չեմ կարող հայտնել, քանի որ թեման պահանջում է իրավական մոտեցում։ Եվ այս պարագայում անհրաժեշտ է իրավաբանի մեկնաբանությունը, ոչ թե ՊՆ-ի,- և ավելացնում, որ զուտ մարդկային տեսանկյունից  ցավում է ստեղծված իրավիճակի համար>>։

Անընդհատ  իր արտերկիր գնալը ձգձգվելով, սուտ խոստումներից բարկացած Դավիթը  անօգնական  վիճակում հայտնվելով   դիմում է ծայրահեղ քայլի  կեղծ ահազանգի՝ ասելով, որ ՊՆ-ում ռումբ կա տեղադրած, ըստ որի 2015թ-ին  Դավիթ Հակոբյանին դատապարտում են մեկ ու կես տարվա ազատազրկման:

Ինչպես նշում է Դավիթը կեղծ ահազանգի նպատակը եղել է այն, որ նա կարողանա  ՊՆ-ում  իր բողոքը ներկայացնել՝ իրենց խոստումները չկատարելու համար.
«Սակայն դրա փոխարեն դատապարտվեցի ազատազրկման»,-ասում է:

Այժմ Դավիթը  հույս չունի որ ինչ-որ  համապատասխան կառույց կօգնի բուժումը շարունակել արտերկրում, սակայն  այդ ընթացքում վերջինիս առողջական վիճակը գնալով վատանում է:
«Ես էլ ոչ մի խոստումի չեմ հավատում ինձ մենակ մի տոմս է պետք էս երկրից գնալու համար»,-ասում է Դավիթ Հակոբյանը:

Դավիթն արդեն 2 տարի   բուժում է ստանում  վերականգնողական կենտրոնում, սակայն նշում է, որ դրանից վիճակը դեպի  լավը չի գնում: Վերջերս վերականգնողական կենտրոնում  այց կատարած ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին ևս  դիմել  է, սակայն  ինչպես ասում է Դավիթը վերջինս նույնպես որևէ նոր խոստում չի տվել:

Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2018

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Արման Անդրեասյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան…

Երևան 11.07.2018թվ.Banak.info
Արմանը Շիրակի մարզի Մանթաշ գյուղից էր:
2015-ի հունվարի 16-ին զորակոչվեց բանակ Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ): 
Ընտանիքի ու ընկերների բնորոշմամբ միշտ ուրախ ու կատակասեր Արմանն անհամբեր սպասում էր ծառայությանը, որ ինքն էլ մնացած զինվորների նման գնա ու պաշտպանի իր հայրենիքը:

Բոլորին միշտ օգնելու, աջակցելու պատրաստ Արմանն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն առաջնագծում է եղել, ռազմական գործողությունների ժամանակ ևս չի զլացել. երբ ընկերը ծանր վիրավորվել է, շտապել է օգնության. դրել է ուսին ու իջեցրել դիրքերից,տարել գետնատնակ, այդպես փրկելով վերջինիս կյանքը:

Հետո փրկված ընկերն է հիշում, թե ինչպես իրեն օգնելուց հետո շտապել է մարտի, ամենաթեժ կռվի ժամանակ հայհոյելով ու գոռալով կռիվ է տվել թշնամու դեմ:

Սակայն շրջափակման մեջ ընկնելով՝ անհավասար մարտում զոհվեց մանթաշցի հերոսը՝ Արմանը:

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Մերի Գևորգյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/06/2018

Հայրենասիրությունս կերևա բանակում, երբ դիրքերում դիմացից նայի թշնամին, իսկ թիկունքից՝ ազգս. «Զինվորից 5 պակաս»

«Զինվորից 5 պակաս» շարքի հաջորդ զորակոչիկը Կոլյա Մկրտչյան է, ով ծնվել է Գյումրիում, սակայն ներկա պահին ապրում է Երևանում, սովորում Երևանի պետական բժշկական համալսարանում: Այժմ պատրաստվում է հայրենիքին ծառայել
-Ասացիր, որ Գյումրիից ես,ամենասիրածդ արտահայտությունը բարբառով ո՞րն է
Ծո´, ապ ջան» (ժպտում է): Դե դա Գյումրեցի տղաներիս ամենասիրած արտահայտությունն է (սուբյեկտիվ կարծիք)։ Ես էլ որպես Գյումրու տարածաշրջանում ծնված քաղաքացի համաձայնվեցի: Կոլյան ծառայության թեմային մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում
-Ծառայությունն ինձ համար առաջնային տեղն է գրավում,որովհետև հայաստանցի յուրաքանչյուր արժանապատիվ երիտասարդ ուժերի ներածին չափով պետք է մասնակցի հայրենիքի պաշտպանությանը։ Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո իրեն հարգող յուրաքանչյուր տղա պետք է ծառայի ու մասնակցի տարածքների ամբողջականության պահպանության գործին։ Դժվարություններից չի խուսափում՝ ասելով, որ ամեն ինչ լուծելի է
-Իմ կարծիքով բանակում ամենամեծ դժվարությունը հարմարվելն է բանակի օրենքներին, մնացածը՝ կարոտը, վախը հաստատ կհաղթարես բանակային ընկերների օգնությամբ: Դժվարությունները հաղթահարելու համար պետք է նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ եթե նվիրվեցիր, ցանկացած դժվարություն կհաղթահարես, իսկ ես սիրում եմ հաղթահարել դժվարությունները
-Քեզ հայրենասեր համարո՞ւմ ես
-Հայրենասիրությունը մեծ հասկացություն է, ես ինձ կիսով չափ եմ հայրենասեր համարում, իսկ մյուս կեսը կերևա բանակում, երբ դիրքերում դիմացից նայի թշնամին իսկ թիկունքից՝ ազգս։

Բլից հարցեր

-Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Սոված կմնամ:
-Բայց խոստովանիր, որ երկար չես կարող սոված մնալ
-Ուրեմն կուտեմ (ժպտում է)
-Եթե հնարավորություն չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
-Ոչինչ բանակ է
-Եթե ցանկությամբ լիներ ծառայել, չծառայելը
-Ապրիլյանից հետո անպայման կծառայեմ
-Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություն նկատես
-Առանձին կասեմ
-Եթե ինքդ սերժանտ լինես
-Կհետևեմ սխալներիս ու անպայման կուղղեմ
-Եթե փախուստի հնարավորություն ունենաս
-Դասալիքներին չեմ հարգում
-Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու
-Ինքը թող մտածի
-Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելուԴզե՜ց»
-Երբ հասկականս, որ մի քանի օրից զորացրվելու ես
-Երևի կկարոտեմ բանակին
-Հաշվելու՞ ես օրերը
-Չէ, այդպես ծառայությունը «կթթվի» վրաս:
Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/06/2018

«Ես ինձ վրա եմ վերցնում հայրենիքս ամուր պահելու պարտականությունը…» Զինվորից 5 պակաս․․․

Գեղամն է՝ մեր ապագա զինվորը՝ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղից, այժմ ապրում է Արզնի ավանում, սովորում է Աբովյանի պետական քոլեջում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Գեղամի սիրելի զբաղմունքներից մեկը անընդհատ նոր ինֆորմացիայի պաշարով իր օրը հարստացնելն է. դա կլինի թե´  գրքերից, և թե´  համացանցից: Սիրում է  նաև միայնակ  երգ լսելով զբոսնել:
Ակտիվ է հասարակական-քաղաքական  մեծ հնչեղություն ունեցող հանրահավաքների և քննարկումների ժամանակ, այդ կերպ ևս իր հայրենակիցների կողքին լինելու համար:
Ծառայության թեման շատ կարևոր   ու  պատասխանատու գործ է Գեղամի համար.
«Դա  ինձ համար բավականին մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում, որովհետև ես ինձ վրա եմ վերցնում հայրենիքս ամուր պահելու պարտականությունը։ Ես ինձ հայրենասեր համարում եմ, բայց այդ հայրենասիրությունը դեռևս դրսևորել եմ մասնակցելով ցույցերին, ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կերտելով նոր Հայաստան, բայց դա ինչ-որ չափով չակերտավոր հայրենասիրություն է, որովհետև իրական հայրենասերները այս պահին կանգնած են սահմանին, չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք շենացնել մեր երկիրը»,ասում է ապագա զինվորը:

Բլից հարցեր՝

1.Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
_Քիչ կուտեմ:
2.Եթե հնարավորություն չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
_Ոչինչ, կդիմանամ:
3.Եթե ցանկությամբ լիներ ծառայել, չծառայելը
_Ծառայե՛լ:
4.Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություն նկատես
_Կասեմ նրանց։
5.Եթե ինքդ սերժանտ լինես
_Կփորձեմ անթերի լինել։
6.Եթե փախուստի հնարավորություն ունենաս
-Երբե՛ք։
7.Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու
_Եթե հնարավոր է կփոխեմ զորամասս։
8.Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
_Կտխրեմ, բայց հրամանները քննարկման ենթակա չեն:
9.Երբ հասկականս, որ մի քանի օրից զորացրվելու ես
_Ուրախ կլինեմ, ես սիրում եմ  ազատությունը:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`