Showing posts with label Մանվել Արմենի Գևորգյան. Show all posts
Showing posts with label Մանվել Արմենի Գևորգյան. Show all posts

14/05/2019

Այսօր Մանվել Գևորգյանի տարեդարձն է


Գյումրի 14.05.2019թվ.Banak.info
Այսօր՝ մայիսի 14-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մանվել Գևորգյանը կդառնար 22 տարեկան։
Մանվելը ծնունդով Երևան քաղաքից էր։  2014թվ. ավարտել էր Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ադապտիվ ֆիզկուլտուրայի»  բաժինը։ 
Մանվելը նաև սպորտում մեծ հաջողություններ էր գրացել։
2015թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասում։ Ծառայության ժամանակ արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման, ծառայում էր որպես սանհրահանգիչ։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 14-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել սադրիչ գործողություններ, որի արդյունքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը։
Մանվել Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  և ԱՀ նախագահի կողմից «Արիության համար»  մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/04/2019

3 տարի առաջ ապրիլի 14-ին զոհվել է Մանվել Գևորգյանը

Գյումրի 14.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 14-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել սադրիչ գործողություններ, որի արդյունքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը։
Մանվելը ծնվել էր 1997թվ. Երևան քաղաքում։  2007թվ.Պատանի Երկրապահների միության անդամ էր։ 2014թվ. ավարտել էր Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Ադապտիվ ֆիզկուլտուրայի  բաժինը։ 
2015թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասում։ Ծառայության ժամանակ արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման, ծառայում էր որպես սանհրահանգիչ։
Հարազատները հիշում են՝ միշտ սիրում էր ամեն ինչում առաջինը լինել, դեռ զորակոչվելուց էլ առաջինն էր շտապել գնալ հավաքակայան, գրանցվել ու առաջինը մեկնել ծառայության։
Մանվել Գևորգյանը հատմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն», ԱՀ նախագահի կողմից  «Արիության համար»  մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/05/2018

Այսօր Մանվել Գևորգյանի տարեդարձն է

Գյումրի 14.05.2018թվ. Banak.info

Այսօր՝ մայիսի 14-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Մանվելը կդառնար 21 տարեկան։
Ծնվել է 1997թվ. Երևանում:
2014թվ. ավարտել է Երևանի թիվ` 198 ավագ դպրոցը , որից հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ադապտիվ ֆիզկուլտուրայի »  բաժինը։ 
2007թվ.-ից Մանվելը Պատանի Երկրապահների շարքերում է եղել ու մասնակից եղել բոլոր միջոցառումներին:
2015թվ. համալրել է հայոց բանակի շարքերը ,  ծառայության անցնելով ԱՀ ` Մարտունիի զորամասերից մեկում։
Լավ , նվիրված ու բարեխիղճ ծառայության համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։
Մանվելը 2016թվ ապրիլի 1-ից եղել է մարտական դիրքերում, արժանապատվորեն պայքարել թշնամու դեմ։ Ապրիլի 14-ին ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը կանխելիս Մանվելը ցուցաբերել է անօրինակ սխրանք` ճիշտ ու գրագետ մարտ վարել զոհվել պայքարելով։
Մանվել Արմենի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ Նախագաի կողմից`  «Մարտական ծառայություն»  և ԱՀ Նախագահի կողմից`  «Արիության համար»  մեդալներով։
Մանվելը բարի ու առանձնահատուկ երիտասարդ էր, սիրված ու հարգված։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/04/2018

Այսօր Մանվել Գևորգյանի մահվան տարելիցն է

Գյումրի 14.04.2018թվ.Banak.info
2016թվ. ապրիլի 14-ին թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը կանխելիս զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը:
Մանվելը ծնվել է 1997թվ. Երևանում:Մանվելը փոքրուց սիրում էր իր ուժերը փորձել տարբեր բնագավառներում ու մշտապես հաղթանակները ուղեկցում էին նրան, քանի որ նա ջանասիրաբար պայքարում էր:
2014թվ. ավարտել է Երևանի թիվ` 198 ավագ դպրոցը , որից հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ադապտիվ ֆիզկուլտուրայի »  բաժինը։ 
2007թվ.-ից Մանվելը Պատանի Երկրապահների շարքերում է եղել ու մասնակից եղել բոլոր միջոցառումներին:
2015թվ. համալրել է հայոց բանակի շարքերը ,  ծառայության անցնելով ԱՀ ` Մարտունիի զորամասերից մեկում։
Լավ , նվիրված ու բարեխիղճ ծառայության համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։
Մանվելը ապրիլի 1-ից եղել է մարտական դիրքերում, արժանապատվորեն պայքարել թշնամու դեմ։ Ապրիլի 14-ին ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը կանխելիս Մանվելը ցուցաբերել է անօրինակ սխրանք` ճիշտ ու գրագետ մարտ վարել։
Մանվել Արմենի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ Նախագաի կողմից`  «Մարտական ծառայություն»  և ԱՀ Նախագահի կողմից`  «Արիության համար»  մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


                                                                                                                     Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/05/2017

Այսօր Մանվել Գևորգյանի տարեդարձն է

Գյումրի 14.05.2017 Banak.info
Այսօր՝  Մայիսի 14-ին Մերօրյա Հերոսը կդառնար 20-տարեկան։
Ծնվել է 1997թվ.մայիսի 14-ին `  Երևանում:  2014թվ. ավարտել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցը , որից հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի « Ադապտիվ ֆիզկուլտուրայի »  բաժինը։ 
Բազմակողմանի զարգացած Մանվելը ամեն բնագավառում էլ առաջինն էր, սպորտում մեծ հաջողություններ էր գրացել։
2015թվ. Մանվելը համալրում է Հայոց Բանակի շարքերը ,  ծառայության անցնելով ԼՂՀ` Մարտունիի զորամասերից մեկը։Լավ , նվիրված , բարեխիղճ ծառայության համար արժանացել է կրտսեր Սերժանտի կոչման։
2016թվ. ապրիլի 1-ից մարտական դիրքերում է եղել, պայքարել ու հաղթել։
Ապրիլի 14-ին մարտական դիրքի վրա թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցում կասեցվեց Մանվելի շնորհիվ , ով գրագետ ու գիտակցված մարտ վարեց , թշնամուն շփոթեցնելով ու ստիպելով նահանջել, ցավոք անհավասար մարտում թշնամին խոցում է նրան։
Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է ` ՀՀ Նախագաի կողմից  « Մարտական ծառայություն »  և ԼՂՀ Նախագահի կողմից՝  « Արիության համար »  մեդալներով։
Մարդ , ով դեռ փոքր տարիքից գիտակցում էր , որ ցանկացած պահի ինչ էլ լինի նա Հայրենիքի մի մասն է ու միշտ ոտքի է կանգնելու ցանկացած դժվարության դեպքում։
Ծնունդդ շնորհավոր Հերոս Եղբայր: Շնորհակալ եմ , որ չես լքել քեզ վստահված մարտական դիրքը։
Հավերժ փա՛ռք ու խոնարհում,  դու հավերժ ապրելու ես մեր սրտերում։
                                  
Նյութը պատրաստեց՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/04/2017

1 տարի առաջ զոհվել է Մանվելը

Գյումրի 14.04.2017 Banak.info
2016թվ. ապրիլի 14-ին թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը կանխելիս զոհվել է Մանվել Արմենի Գևորգյանը։
Ծնվել է 1997թվ.մայիսի 14-ին `  Երևանում:  2014թվ. ավարտել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցը , որից հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի « Ադապտիվ ֆիզկուլտուրայի »  բաժինը։ 
Փոքր տարիքից բազմակողմանի զարգացած ու խելացի տղան մի շարք տաղանդներ ուներ , զբաղվել է սպորտով և մի շարք մեդալներ ունի սպորտի բնագավառից։
Բարի , նվիրված , խելացի ու անսահման Հայրենասեր Հայ մարդ , ով ամեն պահի գիտակցված պատրաստ էր նվիրվել ու գիտակցված կանգնել թշնամու առաջ։ 
2007թվ.-ից Մանվելը Պատանի Երկրապահների շարքերում է եղել ու մասնակից եղել բոլոր ծրագրերին:
2015թվ. Մանվելը համալրում է Հայոց Բանակի շարքերը ,  ծառայության անցնելով ԼՂՀ ` Մարտունիի զորամասերից մեկը։Լավ , նվիրված , բարեխիղճ ծառայության համար արժանացել է կրտսեր Սերժանտի կոչման։
2016թվ. ապրիլի 1-ից մարտական դիրքերում է եղել Հային վայել ձևով մարտնչել ու հետ չնահանջելով հասել հաղթանակի։
Ապրիլի 14-ին մարտական դիրքի վրա թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցում կասեցվեց Մանվելի շնորհիվ , ով գրագետ ու գիտակցված մարտ վարեց , թշնամուն շփոթեցնելով ու ստիպելով նահանջել ցավոք անհավասար մարտում թշնամին խոցում է նրան։
Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է `ՀՀ Նախագաի կողմից  « Մարտական ծառայություն »  և ԼՂՀ Նախագահի կողմից  « Արիության համար »  մեդալներով։
Պատանի , ով դեռ շատ երկար ճանապարհ ուներ անցնելու ու դեռ շատ ու շատ նպատակներ , որոնք ընդհատվեցին հանուն Հայրենիքի ու Հայի պատանի , ով գիտակցում էր շատ ավելին ու գիտեր , թե ինչ է Հայրենքիը:
Ցավում եմ , որ մենք կորցնում ենք էնպիսի Տղերքի , ովքեր մի ողջ կյանք կարող էին շենացնել Հայրենիքը գիտակցված ու նվիրված կերպով:
Հավերժ փա'ռք քեզ Հերոս Եղբայր։ Դու բոլորիս սրտում ես լինելու միշտ:
Շնորհակալ եմ քեզ:    

Նյութը պատրաստեց ՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`