Showing posts with label ՄԻՊ. Show all posts
Showing posts with label ՄԻՊ. Show all posts

13/08/2019

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ


Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է  ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններումՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկիպահպանության տեղամասիցդեռևսչպարզված հանգամանքներումմարտականդիրքը լքել է զինծառայող, 2000թծնվածԱրայիկ Հայկի ՂազարյանըԱվելի վաղ ՀՀպաշտպանության նախարարի մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատելէրոր Ադրբեջանում այս պահին կա հայքաղաքացի։ «Հաստատում եմորԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացիսակայն հանգամանքներընրա ով լինելը և այլմանրամասներ կհայտնեն համապատասխանմարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:
Ադրբեջանի տարածքում հայտնվածզինծառայող Արայիկ Ղազարյանիիրավունքների երաշխավորման հարցովՄարդու իրավունքների պաշտպանըհեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչիմիջազգային կոմիտեի հայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգայինկոմիտեն դեռ չի տեսակցել ԱրայիկՂազարյանինսակայն հարցն իրենցուշադրության կենտրոնում է։ Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմըկապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանիընտանիքի անդամների հետ։ Զինծառայողիիրավունքների երաշխավորմանայդ թվում՝առողջական վիճակի հետ կապված հարցերովՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/07/2019

ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետն աշխատանքային այցով եղել է Արցախում


Պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում:

Այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչների, զորամասերի հրամանատարների և այլ զինծառայողների հետ: Ներկայացվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի փորձը, ինչպես նաև ՀՀ ՊՆ «Թեժ գծի» գործունեությունը: Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի և ՊԲ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման վերաբերյալ:
Գնդապետ Ավետիսյանը եղել է նաև Ստեփանակերտի ՌՈ բաժնում, որտեղ  մի շարք քրեական գործերով անցկացվել են մեթոդական քննարկումներ, ներկայացվել է տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զինվորական գործերով Հայաստանի դեմ ընդունված վճիռների վերաբերյալ: Իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերով զրույցներ են անցկացվել նաև ՌՈ կարգապահական մեկուսարանում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը քննարկելու նպատակով գնդապետ Ավետիսյանը հանդիպել է նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, ներկայացրել  զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների պաշտպանության ոլորտում ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի և վերջինիս կազմում գործող ՀՀ ՊՆ «Թեժ գծի» փորձը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ ՊՆ ՄԻԲԿ-ի և ԱՀ ՄԻՊ գրասենյակի համագործակցության ընդլայնումը, քննարկվել են փորձի փոխանակման տարբերակներ՝ համատեղ քննարկումների կազմակերպման ձևաչափով:
ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետն այցելել է նաև ՊԲ հավաքակայան, զրուցել զորակոչիկների և նրանց ընտանիքի անդամների հետ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/09/2018

Չպետք է նմանվենք Ադրբեջանին եւ ատելություն տարածենք. Արցախի ՄԻՊ

News.am կայքը գրում է.
Ադրբեջանում հայատյացությունը կրում է համակարգային բնույթ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը ներկայացնելիս նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Օմբուդսմենը հայտնեց, որ զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրներից, լրատվամիջոցներից վերցված փաստերը։ Այս առնչությամբ նա նշեց, որ շատ ադրբեջանական ռեսուրսների մուտքը հայաստանյան օգտատերերի համար փակ է։
Զեկույցը 3 ուղերձ է պարունակում։ Առաջինը՝ հայ հանրությունը, որքան էլ զարմանալի թվա, ամբողջությամբ ծանոթ չէ Ադրբեջանում հայատյացության մակարդակին։ «Երբեմն մոռանում ենք, որ դա կազմակերպված բնույթ է կրում։ Սակայն, կազմակերպված ատելությունը զուտ ատելության մակարդակում չի մնում եւ շատ ծանր հետեւանքներ է ունենում։ Անձամբ ինձ շատ զարմացրել է ատելության նման դրսեւորումները»։  
Երկրորդ ուղերձը միջազգային հանրությանն է հասցեագրված. «Մենք պետք է միջազգային հանրության իրենց համար հնարավորինս հասկանալի լեզվով հրամցնենք այդ օբյեկտիվ տեղեկատվությունը, որ առկա է։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կնպաստեն զեկույցի տարածմանը միջազգային իրավապաշտպան հանրության շրջանակներում»։  
Երրորդ ուղերձն ուղղված է հայաստանյան ու արցախյան հանրությանը. «Այս փաստերը տեսնելով՝ մենք պետք է հասկանանք, որ դա սկզբունքային սխալ է, որը մենք պետք է թույլ չտանք նմանվել Ադրբեջանին։ Դա անընդունելի է։ Չի կարելի թունավորվել ատելությամբ»։
Զեկույցի պատրաստմանը մասնակցել են Անժելա Էլիբեգովան, Եղիշե Կիրակոսյանը, Լեւոն Գեւորգյանը։ Զեկույցը պատրաստվել է «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ։
Նրա խոսքով՝ զեկույցը հիմնականում հասցեագրված է միջազգային հանրությանը, քանի որ այն անգլերենով է։ Կթարգմանվի արդյոք այլ լեզուներով, դեռ հայտնի չէ։ Սակայն, Մելիքյանի խոսքով, կարեւոր կլիներ այն թարգմանել նաեւ ռուսերեն։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2018

Տարկետումներ, առողջական հիմքով զորացրումներ, տեղափոխում զինվորական հոսպիտալներ. ՄԻՊ-ը՝ զորակոչիկների բողոքների մասին

Mamul.am կայքը գրում է.
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:
Դրանցից 27 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
  • բողոքների քննարկման շրջանակում գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության նախարարություններ։ Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների, զինկոմիսարիատների ծառայողների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ.
  • Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար ՀՀ կառավարության որոշումներով 6 քաղաքացու տրամադրվել է տարկետում.
  • Պաշտպանի առաջարկների հիման վրա իրականացվել են լրացուցիչ բժշկական հետազոտություններ, նշանակվել կրկնակի փորձաքննություններ, որոնց արդյունքում 4 քաղաքացի առողջական վիճակի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, 2 քաղաքացու տրամադրվել է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով: 7 քաղաքացի սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար: 3 քաղաքացի բողոք ներկայացնելուց հետո խնդրել է բողոքը թողնել անհետևանք, քանի որ բարձրացված հարցերը ստացել են դրական լուծում (տրամադրվել է տարկետում): 6 քաղաքացի զինվորական ծառայության մեկնելուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, ներկայում անցնում է բժշկական հետազոտություն և ստանում բուժում:
Զորակոչի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ բողոքներ ներկայացվել են նաև զորակոչի ավարտից հետո: Առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացվել է 3 բողոք, որոնց կապակցությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Բողոքներում բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելուն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, եղբայրների միևնույն զորամասում ծառայելու իրավունքին:
Պաշտպանը բարձր է գնահատում զորակոչի ընթացքում համատեղ աշխատանքը Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության հետ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`