Showing posts with label Հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոն. Show all posts
Showing posts with label Հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոն. Show all posts

31/05/2019

Սիրիայում շարունակվում է հայ բժիշկների ու սակրավորների կողմից իրականացվելիք հումանիտար օգնությունը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400քմ տարածք են ականազերծել: Մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել: Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները: Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:





Այս մասին տեղեկացնում է՝ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտորն ՊՈԱԿ-ի facebook-յան էջը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/04/2019

Սիրայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է ՀՀ

Banak.info-ն այսօր տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է ՀՀ։ Տեղեկատվությունը Banak.info-ի հետ զրույցում հաստատեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը․ «Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։ Մոսկվա տեղափոխվելուց հետո կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում ականային պատահարից աջ ոտնթաթի վնասվածք է ստացել հումանիտար օգնության նպատակով մեկնած հայ սակրավորներից մեկը, որը ինչպես հետագայում պարզվել էր, Սիրիայում գտնվող հայկական հումա­նիտար առաքելության կազ­մում գործող սակրավորների դասակի հրամանատարն էր։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ի գլխավոր տեսուչն է: Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից միքանիսն իրենց մասնագիտական գործունեություննե ն ծավալում Հալեպիհայ համայնքին պատկանող դարմանատանը: Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչմիայն հայերը, այլնաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները: 














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/04/2019

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներն այցելել են Տավուշ /ֆոտոռեպորտաժ/

«Հարավային Կովկասն առանց ականների» արշավի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի  ու Գյումրիի Երիտասարդական պալատի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղ: Ականի պայթյունից տուժած մոտ 3 տասնյակ բնակիչների համար Գյումրիի Երիտասարդական պալատի սաները նվերներ էին պատրաստել, Պառավաքարի միջնակարգ դպրոցի թաքստոցի համար գրքեր, շախմատ և այլ խաղեր էին բերել: Տարատեսակ նվերներ ու գրենական պիտույքներ բաժանվեցին շուրջ 130 երեխայի: Գյումրիի Երիտասարդական պալատի ռոք խումբը հանդես եկավ համերգով: Տավուշը Հայաստանի 4 ականապատ մարզերից մեկն է։ Վտանգավոր գոտու 9 գյուղում ապրում է 14 հազար 170 բնակիչ։ Ի տարբերություն մյուս մարզերի, որտեղ ականապատ տարածքները ժապավեններով առանձնացված են, այստեղ հնարավոր չէ անգամ զգուշացնող ցուցանակ տեղադրել, քանի որ հակառակորդի դիպուկահարները մշտապես նշանառության տակ են պահում Տավուշի գյուղերը















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/04/2019

Հայաստանում ականների վտանգի իրազեկման միջազգային օրն անցկացվեց կլոր-սեղան քննարկմամբ./Տեսանյութ/

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», ՄԱԿ- ի Հայաստանյան գրասենյակը և «Լինքս » վերլուծական կենտրոնը, ապրիլի 4- ին՝ ականների վտանգի իրազեկաման միջազգային և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային  օրը,  կազմակերպել էին կլոր-սեղան քննարկում, որից հետո Հյուսիսային պողոտայում ՀԱՓԿ կենտրոնի մասնագետները ցուցադրեցին ականազերծման գործընթացը: Զուգահեռ տեղի ունեցավ հետաքրքրի ակցի, որին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ պատգամավորներ, դերասաններ, երգիչներ ու անցորդներ: Ակցիայի ընթացքում հավաքվեց մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնք կուղարկվեն սիրիահայ փոքրիկներին:

Լիանա Բրյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/03/2019

Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 7-ին, Սիրիայում տեղի էր ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը Banak.info-ի հետ զրույցում հայտնեց, որ վնասվածք ստացած սակրավորը երեկ երեկոյան ռուսական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Գտնվում է Բուրդենկոյի անվան նեյրոխիրուրգիական հիվանդանոցում՝ բարձր մակարդակի բուժօգնություն ստանալու համար, հետո կտեղափոխվի Հայաստան։
Տեղեկացնենք նաև, որ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին:

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/03/2019

Սիրիայում վիրավորված սակրավորի աջ ոտնաթաթը ամպուտացվել է, նա կտեղափոխվի Հայաստան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մարտի 7-ին, տեղի էր ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը Banak.info-ի հետ զրույցում հայտնեց, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող խմբից վիրավորում ստացած սակրավորը կտեղափոխվի Հայաստան, սակրավորի ստացած վիրավորման արդյունքում ամպուտացվել է նրա աջ ոտնաթաթը։
Հիշեցնենք նաև, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել էր Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Դավիթ Թորոսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/03/2019

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորել

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է.
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սիրիայում հայ մասնագետների խումբը ականազերծել է 10 510 մ քառակուսի տարածք

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում, այսօր՝ մարտի 7-ին, հրապարկվել է Սիրիայում գտնվող հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ։

«Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին: 

Մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/04/2018

Հնարավոր վտանգները ականապատ տարածքներում, և մեկ ոտքով Արարատի գագաթ հասնելու հաջողված փորձը

Այսօր՝ ԵՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանն ընդդեմ ականների» խորագրով սեմինար-հանդիպում՝ նվիրված Ականների վտանգի իրազեկման և ականզերծման գործունեությանն աջակցելու միջազգային օրվան:
Հանդիպման մեկնարկը տրվեց դահլիճի նախասրահում կազմակերպված՝ հումանիտար ականազերծման գործունեությանը նվիրված ցուցադրությամբ, որտեղ ներկայացված էին ուսումնական ականների տեսակներ, ականազերծողի հանդերձանք, ականաորսիչներ, ականային վտանգի մասին զգուշացնող ցուցանակներ և ականային պայթյունից տուժած անձանց լուանկարներ: 
2005 թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների  վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ներկայումս՝ աշխարհի ավելի քան 14 պետություններում տեղադրված են հարյուր տասը միլիոն հակահետևակային ականներ: Ըստ այդ նույն տվյալների ամեն տարի ականների պայթյունից մահանում է շուրջ 10.000 անմեղ մարդ, 20.000-ը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. 30% երեխաներ են:
Ցավոք Հայաստանն էլ անմասն չի մնացել ականների պայթյուններից:
Հայաստանի չորս մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կան ականային վտանգ պարունակող տարածքներ՝ ավելի քան 17 միլիոն մետր քառակուսի ընդհանուր մակերեսով: Հայաստանի տարածքում ինքնաշեն ականներ տեղադրված չեն, բայց ցավալի իրողությունն այն է, որ մյուս ականները առանց քարտեզների են տեղադրված:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն իր խոսքը սկսեց շնորհակալական բառերով, ուրախ էր, որ ժամանակին եղել է համալսարանական, իսկ այսօր պատիվ ունի խոսել համալսարանական ամբիոնից:
Ուշադրության արժանացրեց Արցախում մարտի 29-ին տեղի ունեցած ցավալի դեպքը, երբ հակահետևակային ականի պայթյունից զոհվեցին ականազերծմամբ զբաղվող բրիտանական «The Halo Trust» կազմակերպության անդամներ: Նա  խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված սակրավորների հիշատակը, հետո նոր շարունակել:
Նա իր կարճատև ելույթում տեղեկություններ տվեց իրենց կենտրոնի մասին.
-2011թ.-ին ՀՀ Կառավարությունը ստանձնելով երկրի ականապատ տարածքների ականազերծման պատասխանատվությունը՝ հիմնադրեց մեր ՊՈԱԿ-ը:  ՊՈԱԿ-ն ունի իր խորհուրդը, որի նախագահը ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանն է: Մեր կենտրոնի ռազմավարությունն ըստ առաջնահերթությունների է: Մենք  առաջին հերթին փորձում ենք ականազերծել այն տարածքները, որոնք մեկ կմ-ից պակաս հեռավորության վրա են գտնվում բնակավայրերից: Խնդիր է դրված ապահովելու մարդկանց կյանքն ու անվտանգությունը:
Բանախոսներից՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Զինամթերքի աղտոտվածության գծով համակարգող» Պարամդիփ Բոփինդեր Մթարունն էլ սկզբում ներողություն խնդրեց, որ հայերեն չի խոսում, ասաց, որ կփորձի Հայաստանում աշխատելու ընթացքում սովորել, հետո նկատեց, որ  նմանաբնույթ միջոցառումներն իսկապես կարևոր են հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու տեսանկյունից.
-Մենք հնարավորություն ենք ստանում գրանցելու և հանրության լայն շերտերին ներկայացնելու այն բոլոր ձեռքբերումներն ու մարտահրավերները, որոնք դեռևս առկա են հումանիտար ականազերծման գործընթացում: Եվ դա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում
Ալեքսան Բայանդուրյանը մեկն է ՀՀ-ում ապրող այն 750 մարդկանցից, ովքեր տուժել են ականային պայթյունի հետևանքով, և այդ դժվարին ուղին քաջաբար հաղթահարել են: Նա վիրավորվել է 1993թ.-ին Զանգելանի տարածքում, բայց հետագայում կարողացել է հաղթահարել Արարատի գագաթ տանող 5165 մետրը.

-Առաջին անգամ հեռուստատեսությամբ եմ տեսել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանում են անել այն, ինչ շատ մարդիկ երկու ոտքերով երկու ձեռքերով չեն կարողանում անել: Ոգեշնչվեցի, սկսեցի զբաղվել լեռնագնացությամբ և արդեն 2010թ.-ին բարձրացա Արարատի գագաթը, հետո իմացա, որ աշխարհում միակ մարդն եմ, որ դա արել է մեկ ոտքով:
Այս ամենի վկայությունը  էկրանին ցուցադրվող կադրերն էին Արարատի գագաթից՝ եռագույն դրոշը ծածանելիս:
Կարճ ելույթներով հանդես եկան նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման ծրագրի ղեկավար Ալլա Բակունցը և «Սատար» հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը:
Ելույթներին հաջորդեց ականից տուժած անձանց պատմություններ և ականային վտանգ պարունակող տարածքների ականազերծման կարևորության խնդիրների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրության պրեմիերան:
Հանդիպումն ավարտվեց ուսանողների հետ հարցուպատասխանից հետո, որի ընթացքում նշվեց, որ 2016թ.-ից դադարել է ականազերծման աշխատանքների համար տրամադրվող արտաքին դոնորական աջակցությունը, որի հետևանքով ՀՀ տարածքում իրականացվող ակտիվ ականազերծման աշխատանքները դադարեցվել են.
-17միլիոն քառակուսի մետր տարածք ականազերծելու համար հսկայական գումարներ են պետք. 1 քառ. մետր տարածքն ականազերծելու արժեքը գրեթե 7$ է, իսկ մեկ սակրավորը կարող է ականազերծել մոտավորապես 10 քառ. մետր տարածք:
Ամեն դեպքում սկսել ենք ու հաստատ շարունակելու ենք,- ասաց Ռուբեն Առաքելյանը:

Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`