Showing posts with label Հայկ Կառլենի Թևոյան. Show all posts
Showing posts with label Հայկ Կառլենի Թևոյան. Show all posts

12/03/2019

Այսօր Հայկ Թևոյանի տարեդարձն է

Գյումրի 12.03.2019թվ.Banak.info
Այսօր՝ մարտի 12-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Հայկը կդառնար 44 տարեկան։
Հայկը ծնունդով Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր։
Սովորել և ավարտել էր տեղի դպրոցը, որից հետո 1991թվ. ուսումը շարունակել էր Ծաղկահովիտ գյուղի ուսումնարաններից մեկում՝ ստացել ավտոմեխանիկի որակավորում։
Հայկը բանակում չի ծառայել, քանի որ ծնողի միակ խնամակալն էր, օրենքի շրջանակներում ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից։
1993թվ. Հայկն ամուսնացել է, ունի 5 երեխա։
2010թվ-ից անցել էր պայմանագրային ծառայության Արցախի` Քարվաճառի (Քելբաջար) N զորամասում։
Հայկը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր աչալրջությամբ, զգոնությամբ և նվիրվածությամբ։
2015թվ. սեպտեմբերի 3-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, ադրբեջանական կողմի խոշոր տրամաչափի դիպուկահարի արձակած կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զոհվել  Հայկ Կառլենի Թևոյանը։
Հայկը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով և ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/09/2018

Այսօր Հայկ Թևոյանի մահվան տարելիցն է

Գյումրի 03.09.2018թվ.Banak.info
2015թվ. սեպտեմբերի 3-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ադրբեջանական կողմի խոշոր տրամաչափի դիպուկահարի արձակած կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը։
Հայկը ծնվել է 1975թվ. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում։
Սովորել և ավարտել է տեղի դպրոցը, 1991թվ. ուսումը շարունակել է Ծաղկահովիտ գյուղի ուսումնարաններից մեկում՝ ստացել ավտոմեխանիկի որակավորում։
2010թվ-ից անցել է պայմանագրային ծառայության Քարվաճառի (Քելբաջար) N զորամասում։
Հայկը բազմազավակ ընտանիքի հայր էր, բայց պահեր են եղել, երբ նրա համար առաջնային և կարևոր էր իր աշխատանքն ու հերթապահությունը, որի համար հաճախ էլ իր կյանքը վտանգել էր, պատմում է Հայկի կինը՝ Ջավահիրը։
Հայկ Կառլենի Թևոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով և ԵԿՄ վարչության Նախագահի կողմից` «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/08/2018

Հայկ Կառլենի Թևոյան (1975-2015թթ.)


Գյումրի 17.08.2018թվ. Banak.info
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը ծնվել է 1975թվ. Արագածոտնի մարզի` Նորաշեն գյուղում։

Սովորել և ավարտել է տեղի դպրոցը, որից հետո 1991թվ. ուսումը շարունակել է Ծաղկահովիտ գյուղի ուսումնարաններից մեկում՝ ստացել ավտոմեխանիկի որակավորում։

Հայկը բանակում չի ծառայել, քանի որ ծնողի միակ խնամակալն էր, օրենքի շրջանակներում ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից։
1993թվ. Հայկն ամուսնացել է, ունի 5 երեխա։
2010թվ-ից անցել է պայմանագրային ծառայության Արցախի` Քարվաճառի (Քելբաջար) N զորամասում։

Հայկի կինը՝ Ջավահիրը, պատմում է, որ ամուսինը մեծ սիրով է անցել ծառայության, երբևէ դժգոհություն չի հայտնել, երբեմն էլ սեփական կյանքը վտանգելով բազում առաջադրանքներ է կատարել՝ չմտածելով անգամ իր երեխաների մասին։ Նվիրված ու աշխատասեր էր։ Դիրքերում, զորամասում և գյուղում մշտապես ներգրավված է եղել բոլոր տեսակի աշխատանքներում, իսկ իրեն բաժին հասած դժվարություններն էլ պատվով հաղթահարել։

Ջավահիրը հիշում է՝ մի անգամ, երբ աղջիկը Հայկին հարցրել է, թե ինչո՞ւ  ինքն էլ բոլորի նման չի գնում արտագնա աշխատանքի Հայկը աղջկան բացատրել է, որ եթե բոլորը գնան արտագնա աշխատանքի մեր հայրենիքի սահմանները պաշտպանված չեն լինի։

2015թվ. սեպտեմբերի 3-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, ադրբեջանական կողմի խոշոր տրամաչափի դիպուկահարի արձակած կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զոհվել է պայմանագրային զինծառայող` Հայկ Կառլենի Թևոյանը։

Հայկի հիշատակը հավերժացնելու համար գյուղի դպրոցում դասասենյակ է անվանակոչվել նրա պատվին, իսկ զոհված վայրում ծառայակիցները փոքրիկ հուշաքար են տեղադրել Հայկի ներկայությունը մշտապես զգալու  համար։

«Նա շատ էր սիրում իր գործն ու նվիրված էր: Գիտեք՝ մի անգամ ինձ ասաց, որ բոլոր մարդիկ մահկանացուներ են, այդ պատճառով ամենևին էլ չի ձգտում շատ երկար ապրել: Ասաց, որ եթե նույնիսկ շուտով զոհվի իր համար կարևոր է, որ երեխաները հպարտությամբ ասեն, որ իրենց հայրը հերոս Հայկ Թևոյանն է: Ասաց, որ դա ավելի կարևոր է, քան կյանքի 10-20 լրացուցիչ տարիները» News.am կայքի հետ զրույցում ասել է Նորաշեն գյուղի դպրոցի տնօրեն` Գառնիկ Մուկոյանը։

Հայկ Կառլենի Թևոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով և ԵԿՄ վարչության Նախագահի կողմից` «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`