Showing posts with label Համլետ Հրաչի Ավագյան. Show all posts
Showing posts with label Համլետ Հրաչի Ավագյան. Show all posts

14/03/2019

Գյումրեցի Համլետը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս 

Armlur.am կայքը գրում է.
Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին: Գյումրեցի պարտադիր Ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանի դին այսօր հարազատ քաղաք է տեղափոխվել: 

Համլետը տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Արդեն 6 ամիս էր, ինչ ծառայում էր Ազգային բանակում: Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու են եկել ծառայակիցներ ընկերները: Հիշում են Համլետի հետ ունեցած վերջին զրույցները, գյումրեցուն հատուկ կատակներն ու խորհուրդները: Համլետն ընկերուհի ուներ, երազում էր վերադառնալ ու ամուսնանալ սիրելիի հետ: Ծառայակիցներն էլ այդ մասին գիտեին, հիմա ցավով են հիշում զոհված ընկերոջ անկատար մնացած երազանքները: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասում: Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել եւ ընկել էր ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել էր: Գյումրեցի Համլետ Ավագյանը արժանացել է Մարտական ծառայության մեդալի: 






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/03/2019

Կարապետյանների և Ավագյանների ընտանիքներին է այցելել փոխնախարար Բալայանը, իսկ վաղը ներկա կլինի զինվորական անձնակազմ․ Արծրուն Հովհաննիսյան

Ձախից՝ Համլետ Ավագյան, աջից՝ Կարեն Կարապետյան
Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, զինծառայող, շարքային Համլետ Ավագյանը (Շիրակի մարզի զինկոմիսարիատ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է, ընկել ձորը և մահացել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր մահացածի ընտանիքին է այցելել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով«Այո, այսօր Ձեր նշած ընտանիքին, ինչպես նաև երեկ Արցախում մահացած Կարեն Կարապետյանի ընտանիքներին այցելել է ՊՆ փոխնախարար Բալայնը՝ անձամբ փոխանցելու մեր խորին ցավակցությունները, իսկ վաղը հոգեհանգստի արարողությանը ներկա կլինի նաև զինվորական անձնակազմ»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են և համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, դեպքերի մանրամասները պարզելու նպատակով, կատարվում է քննություն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Համլետ Հրաչի Ավագյանը

Մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը (ծնված 2000թ., 2018-2 զորակոչ, Շիրակի մարզի զ/կ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Համլետ Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`