Showing posts with label Համլետ Հաջոյան. Show all posts
Showing posts with label Համլետ Հաջոյան. Show all posts

08/07/2019

Այսօր ապրիլյան պատերազմի կամավոր Համլետ Հաջոյանի տարեդարձն է


Գյումրի 08.07.2019թվ.Banak.info
Այսօր՝ հուլիսի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Համլետ Հաջոյանը կդառնար 49 տարեկան։
Ազգությամբ եզդի Համլետը երկար տարիներ բնակվել էր Երևանում։
Մասնակից էր եղել Արցախյան պատերազմին։
Պատերազմի ավարտից հետո էլ Համլետը Երևան չի վերադարձել, մնացել էր Արցախում, ամուսնացել, ընտանիք կազմել ու հաստատվել բնակվելու Քաշաթաղի շրջանում։
Համլետը դպրոցում դասավանդում էր Նախնական զինվորական պատրաստություն առարկան, ազատ ժամանակ զբաղվում գյուղատնտեսությամբ։
2016թվ.ապրիլին հակառակորդը անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Համլետ Հաջոյանը:
Համլետ Այվազի Հաջոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։
Համլետ Հաջոյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։


Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալնները վերցված են Shamshyan.com կայքից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`