Showing posts with label ՀՕՊ. Show all posts
Showing posts with label ՀՕՊ. Show all posts

17/09/2019

Հակաօդային պաշտպանության մարզումներ

Զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը, տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 16-ին ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ենթակա զորամասերից մեկում անցկացվել են հաշվարկների կրակային պատրաստության պարապմունքներ, ստուգվել են անձնակազմի գիտելիքները մարտավարական տարբեր իրադրություններում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/09/2019

Հայ հակաօդայինների փայլուն գործողությունները «Մարտական ընկերակցություն 2019» շրջանակներում

Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։

Վճռական փուլին հետևելու նպատակով  զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը,  ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Մեկնարկից  հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները:  Մարտական հրաձգության փուլին ներառված էր  Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր,   ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ:  ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները:  ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ:  
Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից  պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են  հանձնել  ազգային ստորաբաժանումների զինծառայողներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/09/2019

Աստրախանում մեկնարկում է «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին:

«Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ - վարչության պետ Ա. Վարդանյանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/09/2019

«Աշուլուկ» զորավարժարանում մեկնարկել է «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման արարողությունը

Սեպտեմբերի 2-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը, հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի  ազգային ստորաբաժանումները:
Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում  համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով: Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:
Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/08/2019

Հայ հակաօդայիններն «Աշուլուկ» զորավարժարանում մարզումներ են անցկացնում Ս-300 համակարգերով

«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։

Մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ զինված ուժերի  հակաօդային պաշտպանության զորքերի  ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։
Համատեղ զորավարժության մտահղացման, ստորաբաժանումների գործողությունների և այլ հարցերի հստակեցման նպատակով ներգրավված ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել են խորհրդակցություններ ու քննարկումներ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջադրվող խնդիրների և պայմանական թիրախների տեսակների վերաբերյալ։
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը ներգրավված են գերժամանակակից հակօդային ու ավիացիոն միջոցներ։  Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/08/2019

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը ժամանել է «Աշուլուկ» զորավարժարան

ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան:

Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում և անսարքությունների վերացում։
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին: Զորավարժությանը մասնակցում է ԱՊՀ անդամ 7 պետություն։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2019

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/08/2019

Տեսական պարապմունք

Օգոստոսի 14-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ վարչության բարձրաստիճան սպաները 4-րդ զորամիավորման վարչակազմի և ՀՕՊ ստորաբաժանումների հետ անցկացրել են ՀՕՊ զորքերում ներդրված նորագույն արտադրության սպառազինությանը վերաբերող տեսական պարապմունք:
Սպաները ծանոթացել են զորքերում ՀՀ արտադրության ՀՕՊ միջոցների համալրման և կիրառման գործընթացներին, դրանց արդյունավետությանը, առկա խնդիրներին և լուծման ուղիներին: