Showing posts with label ՀՀ կառավարություն. Show all posts
Showing posts with label ՀՀ կառավարություն. Show all posts

08/11/2019

Ձմեռային զորակոչը կսկսվի դեկտեմբերի 16-ից. Կառավարությունը հաստատեց



Ձմեռային զորակոչը կսկսվի դեկտեմբերի 16-ից. Կառավարությունը հաստատեց նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ նախագծի՝ Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով:



Նյութը՝ 1lurer.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/09/2019

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Կառավարությունն այսօր որոշեց 9,436 մլն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Թալիշում հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի հետազոտությունները եւ ստացիոնար վերականգնողական բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու համար:
Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը հաստատել է, որ Սեխլիյանի բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ:

Նշենք, որ հատկացված գումարը ներառում է ստացիոնար պայմաններում Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժման եւ կեցության ծախսերը եւ ճանապարահածախսը հոգալու համար:


Նյութը՝ Armtimes.com կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/08/2019

Կառավարությունը պայմանագրային զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման համար սահմանել է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրն ընդունել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում են ծրագրի նկարագրությունը և պայմանները, կարգավորվում են ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող են դառնալ և պետական աջակցություն ստանալ Պաշտպանության նախարարության 500 զինծառայող: Ծրագիրն առավելագույնը նախատեսում է 28.500.000 դրամի չափով հիպոթեկային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Մասնավորապես, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը՝ հետ է վերադարձվում վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին: Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ: Ի դեպ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից:
Վարչապետը հանձնարարել է քննարկել ուժային այլ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին ևս այս ծրագրում ընդգրկելու հարցը և գտնել լուծումներ:
Անդրադառնալով մարզերում բնակարանների առաջնային շուկայի ձևավորման հարցին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել է, որ մարզերում նախատեսվում է կառուցվել 30 նոր բազմաբնակարան շենք: «Մասնավոր ներդրումների ծրագիր է, և վաճառքի վերջնական գինը բավական ցածր է լինելու»,- ասել է կոմիտեի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ծրագիրը և նշել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: «Քանի որ եկամտահարկի վերադարձման ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի դեպքում, իսկ մարզերում, ըստ էության, առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ, ուստի մարզերում լավ աշխատավարձ ստացող մեր հայրենակիցներն այս հնարավորությունից ուզում են օգտվել և բնակարաններ են ձեռք բերում Երևան քաղաքում»,-նշել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է վաղուց կառուցված, բայց երկար տարիներ չօգտագործված շենք-շինությունների հարցին և նշել. «Մի քանի տեղերում մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ, օրինակ, 30 տարվա չօգտագործված ինչ-որ շենք վերակառուցվում է որպես բնակելի տուն: Ես 1-2 այդպիսի նամակ եմ ստացել ներդրողներից, որ լավ կլինի քննարկել այս հարցը: Պատկերացրեք՝ 5 հարկանի որևէ շենք, որը կամ արտադրական տարածք է եղել կամ հյուրանոց կամ չգիտեմ ինչ է եղել, 30 տարի ուղղակի խարխլվել է, վերցնում են և այնտեղ բնակարան են կառուցում: Ըստ էության՝ 70 տոկոսով նոր շինարարություն է, բայց մեր կարգավորումներով կարծես թե այս կարգի շենքերը չեն մտնում առաջնային շուկայի ձևակերպման ներքո»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել այդ հարցը, որն ավելի կխթանի մարզերի բնակարանաշինությունը:


ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար

ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար:
Այս առնչությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/08/2019

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի համար տրամադրվող գումարի չափը կավելանա. Կառավարության որոշումը


Կառավարության որոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`