Showing posts with label ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն. Show all posts
Showing posts with label ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն. Show all posts

04/11/2019

Անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց



Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-ից 3-ը Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Տեղական և միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև առաջնորդության և մարդկային կառավարման թեմաներով:
Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021թթ. ծրագրի շրջանակներում:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/08/2019

Քննարկում կին խաղաղապահների հետ

Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակում, անկախ փորձագետների ներգրավմամբ, քննարկում է անցկացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ:
Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավման ՄԱԿ-ի քաղաքականության հիմնական նպատակներն ու խնդիրները, խաղաղապահ գործողություններում, ինչպես նաև հետկոնֆլիկտային կարգավորման փուլում կանանց մասնակցության կարևորությունը թե´ խաղաղաշինության և թե´ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև նշված ոլորտում միջազգային լավագույն փորձը:
Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններին մասնակցելու իրենց փորձը, ինչպես նաև դժվարությունները, որոնց բախվել են առաքելությունների իրականացման ընթացքում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ապահովմանը վերաբերող, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումներում կանանց ներգրավմանն առնչվող այլ հարցեր:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/08/2019

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը


Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:

Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:

Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություն­ների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություներում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան



Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, հետևել զորակոչի ընթացքին, հանդիպել և զրուցել է նորակոչիկների, նրանց ընտանիքի անդամների հետ, ծանոթացել սննդի ապահովման և նորակոչիկների հանդերձավորման աշխատանքներին:

Գնդապետ Ավետիսյանը նաև ծանոթացել է նախորդ զորակոչի ընթացքում հավաքակայանում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Արձանագրվել է, որ ներկայացված առաջարկների մեծ մասն իրագործվել է, մասնավորապես՝ բարելավվել են նորակոչիկների սպասման տաղավարներն ու սանհանգույցները:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`