Showing posts with label ՀՀ ՊՆ. Show all posts
Showing posts with label ՀՀ ՊՆ. Show all posts

25/06/2019

Մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունք

Հունիսի 25-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Կապի շարժական միջոցների բացազատումը և կարգավորումը» թեմայով մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունք: Անձնակազմին ուսուցանվել են շարժական դյուրակիր ռադիոկայանների կիրառության առանձնահատկությունները, ինչպես նաև բացազատման և կարգավորման առանձնահատկությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են համատեղ զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանման ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. ծրագրի համաձայն :

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ամփոփվել են ՀՕՊ համակարգի ընդգրկմամբ անցկացված զորավարժությունները

Ամփոփվել են հակաօդային պաշտպանության ամբողջական համակարգի ընդգրկմամբ մարտական կրակով անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Զորավարժությունների ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցներ, ինչպես նաև արդիականացված և հայրենական արտադրության սարքավորումներ: Մարտական հաշվարկները գործել են վարժ, համաձայն նորմացույցների՝ խոցել բոլոր թիրախները: Հատուկ ուշադրություն է դարձվել հայրենական արտադրության նորագույն միջոցներից գիշերային պայմաններում կրակ վարելուն:
Անվրեպ կրակով աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են զորավարժության ղեկավարության կողմից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

Հունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում:

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է մարտական ծառայության կրման պայմաններին և մարտական խնդիրներին, զորամասի գործունեության և կառուցվածքի որոշ մանրամասներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին:
Այցի շրջանակում, այսօր, հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ֆոտոռեպորտաժ ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասից

Banak.info-ն օրերս այցելել էր ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված N զորամաս։
Այցելության ընթացքում ծանոթացել մարտական զինտեխնիկայի, զինծառայողների առօրյայի, զինտեխնիկային տիրապետելու հմտություններին։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.

Դավիթ Թորոսյան