Showing posts with label ՀՀ ԶՈՒ. Show all posts
Showing posts with label ՀՀ ԶՈՒ. Show all posts

04/04/2019

Զինծառայողները կամավորության սկզբունքով արյուն են հանձնել

Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/04/2019

Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան:
Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/04/2019

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսների և հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/04/2019

Հայ–ռուսական միացյալ զորախումբը սկսել է համատեղ վարժանքները․ ներգրավված է ավիացիա

Ապրիլի 1–ին՝ «Բաղրամյան» զորավարժարանում, մեկնարկել է ՀՀ ԶՈւ զինծառայողների և Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի համատեղ դաշտային պարապմունքները։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, և ներգրավված է մոտ 300 միավոր զինտեխնիկա։ Վարժանքները լինելու են մինչև ապրիլի 14–ը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքները անցնելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրամանատարությամբ։
Ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը ուղեկցել է դեպի զորավարժարան ընթացող ռուսական զորրքերի ավտոշարասյունը և ամբողջ վարժանքների ընթացքում կլինի զորավարժարանում։ Համատեղ վարժանքներին կիրառվելու են տանկեր, մարտական մեքենաներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ ՀՌՇ-ն հայտնել էր, որ ապրիլի 1-14-ը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները  «Բաղրամյան» զորավարժարանում միասին թռիչքներ են անելու։
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):
Նյութը՝ Razm.info կայքից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/03/2019

Ապրիլին ՀՀ և ՌԴ ԶՈւ օդաչուները միասին թռիչքներ կանեն

Ապրիլի 1–14–ը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները  «Բաղրամյան» զորավարժարանում միասին մարտավարական պարապմունքներ կանեն։
Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսական օդուժը ՄիԳ–29 կործանիչներով վարժանքներ է արել «Ալագյազ» զորավարժարանում։
Օդաչուները 250–1500 մետր բարձրության վրա կատարել են ուսումնական թռիչքներ, «խոցել են» պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և «խուսափել են» պայմանական հակառակորդի գրոհիչ ավիացիայից։ Վարժանքներին մասնակցել են 200 զինծառայող և ներգրավվել է 20 միավոր ՄիԳ–29 կործանիչ։
Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):
Նյութը՝ Razm.info կայքից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/03/2019

Սպաների որակավորման բարձրացման դասընթացներ

Ռազմական կրթության շարունակականությունն ապահովելու, արդի պայմաններում մարտական գործողությունների և շտաբային աշխատանքի գիտակ ու բանիմաց սպաներ պատրաստելու նպատակով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում շարունակվում է ԶՈՒ սպայական կադրերի որակավորման բարձրացման գործընթացը:

ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բաժինների ու բաժանմունքի պետե­րը ռազմական համալսարանում անցկացնում են բարոյա­հոգեբանական ապահովման հար­ցերով թեմատիկ պարապմունքներ՝ ունկնդիրների շրջանում ձևավորելով սպային բնորոշ պատասխանատվության, տեսական գիտելիքների ամրապնդման, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման անհրաժեշտ որակներ:  
Պարապմունքները կրելու են շարունակական բնույթ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/03/2019

ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/03/2019

Գերազանց գնահատական հայ խաղաղապահներին

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրականացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:

Այդ է վկայում Իռլանդիայի զինված ուժերի շտաբային աջակցման թիմի հրամանատար, գնդապետ Դ. Գուլդինգի շնորհակալական նա­մակը, ուր մասնավորապես նշված է, որ հայկական զորախմբի արհեստավարժ զինծառայողների արագ արձա­գանքման շնորհիվ, օդանավակայանի հարակից տարածքում բռնկված հրդեհը արագորեն մարվել է և օդա­նա­վակայանը շարունակել է  իր բնականոն գործունեությունը:
Գերազանց ծառայության համար խաղաղապահ առաքելության  մի խումբ զինծառայողներ խրախուսվել են Կոսովոյի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարության և միջազգային ռազմական ոստիկա­նության կողմից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: 
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում է՝ ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/03/2019

Ցուցադրական պարապմունքներ 5-րդ զորամիավորումում

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի պարենային ծառայությունների, ճաշարանի պետերի և խոհարարական անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են հսկիչ-ցուցադրական պարապմունքներ:
Զորամիավորման ենթակա զորամասերի թիկունքային ծառայությունների պետերի մասնակցությամբ անցկացվել է նաև կոնֆերանս՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի կերակրման և հատկացվող սննդի չափաբաժինների տեսականին բարելավելու, սննդի կազմակերպման նոր արդյունավետ մեթոդներ կիրառելու հնարավոր ուղիները» թեմայով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/03/2019

Ավարտվել է համաբանակային մրցույթը

«Խաղաղության մարտիկ» միջազգային համաբանակային խաղերին ընդառաջ, ՀՀ զինված ուժերում 3 փուլով անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» համաբանակային մրցույթը:
1-ին՝ ներզորամասային փուլն անցկացվել է 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2019թ. հունվարի 26-ը: Հաղթող ճանաչված զինծառայողներից կազմված հավաքական թիմը մասնակցել է 2-րդ փուլին: 
2-րդ՝ կայազորային փուլը կայացել է 2019թ. փետրվարի 4-ից 23-ը. ենթակա զորամասերի լավագույն ճանաչված զինծառայողներից կազմվել են կայազորների հավաքական թիմեր, որոնք էլ մասնակցել են եզրափակիչ փուլին:
3-րդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է 2019թ. մարտի 4-ից 9-ը: Հաղթող է ճանաչվել 3-րդ զորամիավորման հավաքական թիմը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանում է ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը

Մարտի 10-ից 13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:
ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ընդունել է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/03/2019

Մարտական պատրաստության օր 3-րդ զորամիավորումում

Անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մարտի 4-ը հայտարարվել էր մարտական պատրաստության օր:
Ստուգվել են նաև զորամիավորման և ենթակա զորամասերի պաշտոնատար անձանց պարտականությունների և խնդիրների իմացության մակարդակը, «տագնապ» հայտարարելուց հետո՝ անձնակազմի վարժվածությունը գործողությունների ընթացքում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/02/2019

ՀՀ ԶՈՒ եւ այլ զորքերի զորամասերում 2018-ին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները աճել են 57 տոկոսով

News.am կայքը գրում է.
2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաեւ պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում հատկապես խախտումներով արձանագրված վնասների վերականգնման ուղղությամբ աշխատանքի արդյունքները:
2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով:
Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ եւ դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր:
Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից:
Քրեական գործերը հարուցվել են՝
• 2-ը՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածով (խարդախություն),
• 35-ը՝ 179-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում),
• 1-ը՝ 200-րդ հոդվածով (առեւտրային կաշառքը),
• 3-ը՝ 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը),
• 3-ը՝ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը),
• 31ը՝ 311-րդ, 312-րդ եւ 313-րդ հոդվածներով (կաշառք ստանալը, կաշառք տալը եւ կաշառքի միջնորդությունը),
• 17-ը՝ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը),
• 81-ը՝ 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
2018թ. ընթացքում ավարտվել է 109 քրեական գործի նախաքննություն, որից 43 քրեական գործ 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել 36 քրեական գործ (մոտ 20 տոկոսով պակաս)՝ 72 անձի վերաբերյալ (16.6 տոկոսով պակաս):
Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսեւորումների դեմ ձեւավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաեւ այդպիսի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունն ապահովելու հանգամանքներով: Վերջինիս մասին են վկայում ոչ միայն բոլոր դեպքերը քրեադատավարական կարգով ստուգման, քննության առարկա դարձնելու հարցում դրսեւորված հետեւողականությունը, այլ նաեւ ավելի մեծ թվով անձանց վերաբերյալ ավելի շատ թվով գործեր դատարաններ ուղարկելու հանգամանքը:
Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017թ. հիմնավորվել էր մոտ 57.5մլն դրամի հասցված վնասը: Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411մլն դրամի վնաս՝ 2017թ. մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ:
՞Նշանակալի արդյունքներ են արձանագրվել նաեւ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազների կողմից իրականացված ուսումնասիրություններով:
Մասնավորապես 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017թ. արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018թ. ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն ՀՀ դրամ վնաս, որը 130տոկոսով ավելի է 2017թ. ընթացքում՝ (294.5մլն դրամ) վերականգնվածից:
Ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ մատակարար կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրերվով ստանձնված պարտավորությունների կատարման, թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական եւ այլ ծառայությունները։
Այս գործընթացները շարունակական են լինելու նաեւ 2019 թվականի ընթացքում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2019

Մասնագիտական պարապմունքներ խաղաղապահ բրիգադում

5-րդ զորամիավորման ենթակա խաղաղապահ ուժերի բրիգադում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները:

Զորամասի հրամանատարությունը հատկապես առավել մեծ ուշադրություն է դարձնում անձնակազմի նեղ մասնագիտական պատրաստվածությանը, քանզի աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծառայություն իրականացնող խաղաղապահ բրիգադի զինծառայողներից պահանջվում են բարձր մասնագիտական ունակություններ և վարպետություն:
Ինժեներասակրավորների տեսական գիտելիքները, մասնագիտական ու գործնական հմտությունները, վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով զորամասի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Մ. Թովմասյանի ղեկավարությամբ կազմակերպվել և ընթանում են սակրավորային ստորաբա¬ժանումների մասնագիտական պարապմունքները՝ ամբողջ խորությամբ հաշվի առնելով խաղաղապահ առաքելությունների ժամանակ ձեռք բերված փորձը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների եւ ՀՕՊ արդի համալիրներով. Կառավարության ծրագիր

News.am կայքը գրում է.

Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով եւ ավտոմատացված ու ռոբոտացված օդային եւ վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի եւ կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը եւ արդյունավետությունը: Այս մասին ասված է կառավարության ծրագրի պաշտպանության ոլորտի քաղաքականության բաժնում:
Ըստ այդմ, նշվում է, որ անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետեւողական համալրումը եւ մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։
Միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն եւ տեխնոլոգիական գերակայություն ու  հագեցվածություն, ինչպես նաեւ կիբեռ- պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու եւ գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:
Մարդկային կապիտալի զարգացման նպատակով անձնակազմի կառավարման, կրթության եւ պատրաստության ոլորտների բարեփոխումները  նպատակաուղղվելու են զինծառայողների կրթական ցենզի եւ ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, պետական կառավարման եւ քաղաքացիական հանրության կարող ուժերն առավելագույնս ներգրավելուն եւ առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելուն:
Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված եւ կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը եւ զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:
Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական եւ որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային եւ բժշկական ապահովման ծրագրեր։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/01/2019

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/01/2019

Ադրբեջանական կողմն է ամեն անգամ հրաժարվում հետաքննական միջազգային մեխանիզմներ ներդնելուց. Արտակ Դավթյան

2019 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց Հունվարի 8-ից, ինչով պայամանվորված Հանրապետական հավաքակայանում ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ունեցած բրիֆինգի ընթացքում, պատասխանեց Banak.info-ի հարցին և մեկնաբանեց Ադրբեջանի ՊՍԾ մամուլի կենտրոնի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը Քեմերլի բնակավայրի ուղղությամբ կրակել է քաղաքացիական անձի վրա։

_Ամեն անգամ ասում են, թե հայերեն են կրակել առաջինը, կրակել խաղաղ բնակչության վրա։ Եթե մենք ենք կրակել, ապա մենք միշտ առաջարկում ենք հետաքննական միջազգային մեխանիզմներ ներդնել։ Մենք ամեն անգամ դա շեշտում ենք և ստանում բացասական պատասխան Ադրբեջանից։ Խնդրեմ, մենք հիմա էլ պատրաստ ենք։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/12/2018

Անթույլատրելի է բանակից գողանալը. ԱԱԾ տնօրեն./Տեսանյութ/

News.am կայքը գրում է.

Բացահայտվել են մի շարք կոռուպցիոն սխեմաներ, հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել…

2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին եւ Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նշելով, որ հակառակորդի հատուկ ծառայությունները չեն նիրհում, Վանեցյանը շեշտեց հայկական հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը:  

Խոսելով բանակում կոռուպցիայի մասին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ բացահայտվել են մի շարք կոռուպցիոն սխեմաներ, հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի: «Անթույլատրելի է բանակից գողանալը, եւ ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել եւ կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ: Այս գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք եւ տասնյակ հազարի հասնող փամփուշտ:

Շարունակվում է պայքարը ծայրահեղականության, ահաբեկչության, կիբեռհանցագործությունների դեմ: Ընթացիկ տարվա 11 ամսում համապատասխան ստորաբաժանումները հետ են մղել Հայաստանի պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հարձակումներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/12/2018

Զոհված օդաչուների աճյուններն ամփոփվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչք իրականացնող զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի օդաչուների հուղարկավորության արարողությունը:
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում տեղակայված  ՌԴ 102-րդ ռազմակայանիզինծառայողներ, զոհված օդաչուների մարտական ընկերներն ու հարազատները։ Հոգեհանգստյան կարգն անցկացրել է զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հարազատներին ու մարտական ընկերներին ցավակցական խոսք է հղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։